«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
== Ստեղծագործություններ ==
Պուլչիի հիմնական ստեղծագործությունը «[[Մորգանտե]]» էպիկական [[պոեմ]]ն է, որի առաջին հրատարակությունը ([[1478]]-[[1480]]-ի միջև) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտեն» ([[1482]])՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դարի ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու [[բուֆոնադ]]ը միաձուլվում են ժողովրդական միամիտ խանդավառությանը։ «Մորգանտեն» ազդեցություն է գործել [[Վերածնունդ|Վերածննդի]] հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաև [[Ռաբլե-Ֆ.|Ռաբլե]]ի ստեղծագործության վրա։
 
Հեղինակը պոեմի նյութը քաղել է կարոլինգյան ժամանակների էպիկական պատումներից, բայց բավականին ազատորեն է վարվել այդ նյութի հետ; Գլխավոր հերոսները ֆրանկների նշանավոր արքա Կառլոս Մեծի ասպետ Ռոլանդն ու վերջինիս զինակիր, հսկայամարմին Մորգանտեն են:Պուլչին ներմուծել է բազում այլ կերպարներ ու մոտիվներ, որոնք նրան ծանոթ էին Ֆլորենցիայի հրապարակնորում ասացողների պատումներից ու ժողովրդական երգերից, միաժամանակ ողջ դիպաշարը հարստացրել է երգիծական, ծաղրական, կատակային բազում դրվագներով<ref name="testo" />: Դեռ գրելու ընթացքում Պուլչին պոեմը հատված առ հատված ընթերցել է Մեդիչիների պալատում, ջերմ ընդունելության արժանացել երգիծական կերպարների, առատորեն տեղ գտած հումորի, վառ երևակայության, նոր ապրելակերպի ու նոր մտածելակերպի, ինչպես նաև լեզվի համար. պոեմի լեզուն բավականին հեռացած է վաղ վերածնության շրջանի դասական մոդելից, որ առաջարկել էր այդ նույն տարիներին Մեդիչիների պալատում ծառայության անցած [[Անջելո Պոլիցիանո]]ն, և ներառում է գողական ժարգոնից մինչև գիտական լատիներենին հատուկ արտահայտչաձևեր<ref name="testo">{{it}} Baldi, Giusso, Razetti, Zaccaria, ''Dal testo alla storia. Dalla storia al testo'', vol. 1b, Paravia, Torino, 1999</ref>
 
== Գրականություն ==