«Վիքիպեդիա:Որոնում ըստ կատեգորիաների»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6137152 խմբագրումը, որի հեղինակն է՝ Khachatur1993 (քննարկում) մասնակիցը
Պիտակներ՝ Փոխարինում Հետ շրջել
Տող 1.
Բոլոր կատեգորիաները հավաքված են [[:Կատեգորիա:Հիմնական|'''հիմնական կատեգորիայում''']], որը բաժանվելով ենթակատեգորիաների հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն ենթակատեգորիաները, այլև տվյալ կատեգորիայի մեջ մտնող հոդվածները։ Սա Վիքիպեդիայի հիմնական նյութի՝ հոդվածների, կատեգորիաների, պորտալների, կաղապարների, ցուցակների արմատական համակարգումն է։ Ձեզ հետաքրքրող կատեգորիան կարող եք գտնել [[Special:CategoryTree|Կատեգորիաների ծառի որոնման]] միջոցով։
{{Արևմտահայերեն|Մարտիրոս Սարեան}}
{{Տեղեկաքարտ Նկարիչ
| ծննդյան անուն = Մարտիրոս Սարգսի Սարյան
| նկարագրություն = Մարտիրոս Սարյանը 1925 թ-ին
| ծննդավայր = [[Նոր Նախիջևան]],<br>{{դրոշավորում|Ռուսական կայսրություն}}
| ազգություն = [[Հայ]]
| ժանրերը = Բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, գրաֆիկա, գրքարվեստ, բեմանկարչություն
| ներշնչվել է = [[Պոլ Գոգեն]], [[Անրի Մատիս]]
}}
 
{| class="wikitable"
'''Մարտիրոս Սարգսի Սարյան''' ({{ԱԾ}}), հայ նկարիչ, [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] նկարիչների միության նախագահ (1945-1951)։
|-
! [[:Կատեգորիա:Գլխավոր թեմատիկ դասակարգումներ|Գլխավոր թեմատիկ դասակարգումներ]] !! [[:Կատեգորիա:Պորտալներ|Պորտալներ]]
|-
| Այստեղ հոդվածների կատեգորիաներն են՝ ըստ թեմատիկ դասակարգման։ Ծանոթությունը կարելի է սկսել այստեղից || '''Պորտալներ''', կամ '''Վիքիպորտալներ''' են կոչվում որոշակի թեմայի կամ գիտելիքների ոլորտին վերաբերող գլխավոր էջերը։ Նրանք նախատեսված են ոչ միայն ընթերցողի, այլև Վիքիպեդիայի խմբագրողների համար։
|-
| <categorytree>Հիմնական</categorytree> || <categorytree>Պորտալներ</categorytree>
|}
{| class="wikitable"
|-
! [[:Կատեգորիա:Կատեգորիաներ ըստ պարամետրերի|Կատեգորիաներ ըստ պարամետրերի]] || [[:Կատեգորիա:Վիքիպեդիա:Կառավարում|Վիքիպեդիա:Կառավարում]]
|-
| Օգնական կատեգորիաների ցանկ։ || Վիքիպեդիայի կառավարման և նկարագրման էջերի համակարգման ցանկն է, այս ցուցակում են [[Վիքիպեդիա]]յի պատմությանը և առանձին լեզվային բաժիններին նվիրված էջերը։ Օգտակար է նրանց համար, ովքեր որոշել են դառնալ Վիքիպեդիայի ակտիվ մասնակից և ծանոթանալ խմբագրման նրբություններին։
|-
| <categorytree>Կատեգորիաներ ըստ պարամետրերի</categorytree> <br> Տես նաև [[:Կատեգորիա:Կատեգորիաներ այբբենական կարգով|Կատեգորիաներ այբբենական կարգով]] || <categorytree>Վիքիպեդիա:Կառավարում</categorytree>
|}
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Օգնություն|Որոնում ըստ կատեգորիաների]]
== Կենսագրություն ==
Սարյանի նախնիները եղել են [[Անի|անեցի]], որ գաղթել են [[Ղրիմ]], մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են [[Նոր Նախիջևան]]ի [[հայ]]կական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան ([[հայերեն]], [[ռուսերեն]]) ուսումնարանը։ [[Հմայակ Արծաթպանյան|Հ. Արծաթպանյան]]<nowiki/>ի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է [[Մոսկվա]]յի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901 թվականին, առաջին անգամ, մեկնել է [[Կովկաս]], եղել [[Երևան]]ում, [[Աշտարակ]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Սևան (քաղաք)|Սևանում]], 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903 թվականին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։
 
 
 
Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], 1911 թվականին՝ [[Եգիպտոս]]ում, 1913 թվականին՝ [[Պարսկաստան]]ում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է [[Տրետյակովյան պատկերասրահ]]ը։
 
1915 թվականին, [[Մեծ Եղեռն]]ի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է [[Էջմիածին]]՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հովհաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է [[Արևելյան Հայաստան]]ում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ [[Հովհաննես Թումանյան]]ի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են [[Թիֆլիս]]՝ հիվանդանոց։ 1916 թվականին, [[Վարդգես Սուրենյանց]]ի, [[Փանոս Թերլեմեզյան]]ի, [[Եղիշե Թադևոսյան]]ի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել [[Վալերի Բրյուսով]]ի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919 թվականին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։
 
[[Հայաստան]]ում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել [[Երևան]]ում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է [[Երևան]]ի [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում։ 1967 թվականին Երևանում բացվել է [[Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)|Սարյանի տուն-թանգարան]]ը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են [[Հայաստանի պետական պատկերասրահ]]ում և նրա մասնաճյուղերում, ինչպես և [[Տրետյակովյան պատկերասրահ]]ում, [[ԱՊՀ]] երկրների տարբեր թանգարաններում, [[ԱՄՆ]]-ի, [[Ֆրանսիա]]յի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Սարյանը ստեղծել է [[դիմանկար]]ներ, [[բնանկար]]ներ, [[նատյուրմորտ]]ներ, [[պաննո]]ներ, ձևավորել [[Գրքերի աշխարհ|գրքեր]], կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։
[[Պատկեր:Martiros S.jpg|մինի|Մարտիրոս Սարյանը]]
Նրա [[1896]]-[[1903]]-ի երկերում («Մոր դիմանկարը», [[1898]], «Կովեր», [[1899]], «Ուստիան Սարյանի դիմանկարը», [[1900]], «Ինքնադիմանկար», «Մաքրավանք», երկուսն էլ՝ [[1902]], «Սոֆյա Միանսարյան», [[1903]]) տրված է օբյեկտների ռեալիստական, «քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։ Գերակշռող մոխրաշագանակագույնը կատարում է լույսի ու ստվերի աստիճանավորումն իրացնող դեր։ Ձևը սահմանափակվում է իրականի արտաքին-ֆիզիկական հավաստիությունը վերարտադրելով<ref>{{cite book | title=Արվեստի մասին | publisher=«Սովետական գրող» հրատարակչություն | author=Մարտիրոս Սարյան | year=1986 թ | location=Երևան | pages=304}}</ref>։
 
=== Առաջին շրջան ===
Ստեղծագործության առաջին շրջանում ([[1904]] - [[1909]]) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ Այդ տարիներին նա ծանոթացել է ֆրանսիական նորագույն շրջանի գեղանկարչությանը (ըստ Ի. Ս. Շչուկինի հարուստ հավաքածուի և «Ոսկե գեղմ» ամսագրի ցուցահանդեսների), առավել ևս համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ։ 1907 թվականին մասնակցել է «Երկնագույն վարդ» («Голубая роза»)՝ ներկայացնելով «Հեքիաթներ և երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը («Լուսնկա գիշեր», [[1904]], «Հեքիաթ։ Արարատի ստորոտում», [[1904]], «Ծաղկած սարեր», [[1905]], «Փերիների լիճը», [[1905]], «Լուսնի կախարդանքը», [[1906]], «Համբույր», [[1906]], «Հովազներ», [[1907]], «Գիսաստղ», [[1907]], «Հովազը և կանայք», [[1908]], «Տապ։ Վազող շուն», [[1909]])։ «Հեքիաթներ և երազներ»–ում Սարյանը մերժել է ավանդական, «թանգարանային» մութկեկ կոլորիտը։ Սակայն նրան խորթ էր նաև գունալուսային անցողիկ տպավորությունների, առարկաների արտաքինի վրա թրթռացող ելևէջների իմպրեսիոնիստական ֆիքսումը։ Նա ստեղծագործել է գունընկալման առօրյա փորձի տվյալների անմիջական վերարտացոլումը բացասելով։ Պատկերվող բոլոր առարկաներն ու արարածները մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագման ներքին զորությամբ օժտված ոգի էակներ։ Սարյանի մոտիվները բնույթով պատմողական չեն։ Դրանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆանտաստիկ իրադրություններ են, որ բացառում են ավանդական «գրական» սյուժեն։ «Հեքիաթներ և երազներ»–ում միահյուսվել են մանկական անմիջականությունը և իմաստունի խոհը։ Էությամբ յուրովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտումը։
 
=== Երկրորդ շրջան ===
[[Պատկեր:By the Well. Hot Day, 1908.jpg|մինի|աջից|«Ջրհորի մոտ, շոգ օր», 1908]]
[[Պատկեր:Summer Heat - Running Dog, 1909.jpg|մինի|աջից|«Ամառային տապ. Վազող շուն», 1909]]
[[Պատկեր:By the Sea. Sphinx.jpg|մինի|աջից|«[[Ծովափին: Սֆինքս]]», 1908]]
[[Պատկեր:Идущая женщина.jpeg|մինի|աջից|«[[Քայլող կինը]]», 1911]]
 
Սարյանի ստեղծագործության երկրորդ շրջանի ([[1910]]-ական թթ.) երկերը («Կ. Պոլիս։ Փողոց։ Կեսօր», [[1910]], «Ի. Ս. Շչուկինի դիմանկարը», [[1910]], «Փյունիկյան արմավենի, 1911, «Եգիպտական գիշեր», [[1911]], «Բանաններ», [[1911]], «Գ. Լևոնյան», [[1912]], «Պարսկական նատյուրմորտ», [[1913]], «Քաղաքիկի ծաղիկները», [[1914]], «Ա. Ծատուրյան», [[1915]], «Ծաղիկներ», [[1916]], «Դաշտային ծաղիկներ», [[1918]]) ի տարբերություն «Հեքիաթներ և երազներ»–ի՝ թեմատիկայով ֆանտաստիկ չեն։ Դրանք մոտիվներով արդեն կոնկրետ-իրական են։ Բայց կերպավորման ընդհանուր-էսթետիկական մի քանի սկզբունքներով դարձյալ, ճիշտ է յուրովի, զարգացնում են նախորդ շրջանի գործերի տեսիլքային կողմնորոշումը։ Լինեն ծաղիկներ թե մրգեր, մարդիկ թե կենդանիներ, բնապատկերներ թե կենցաղի առարկաներ՝ նկարչի [[1910]]-ական թթ. կտավներում ստացել են ընդհանրացված բնութագրություն, վերածվել հավաքական, մոնումենտալ-էպիկական կերպարների։ Ընդգրկված կոնկրետ նյութի եզակիորեն հատկանշական գծերը բացահայտելով ու դրանք երևակայաբար վերամիավորելով, Սարյանը ստեղծել է էությամբ մտահայեցողական տեսիլքներ, որոնք նշանաբանում են բնությունը հավիտենական շարժման մեջ պահող համատիեզերական կենսաուժի գոյության նկարչի պանթեիստական հավատամքը, անմահության, երջանկության և ազատության գաղափարները։ [[1910]]-ական թթ. նրա գործերը, հագեցած ու հնչեղ, հակադիր ու համագիր գույների, սինթետիկ գծերի, լուսաստվերների և հարթությունների այդ զմայլելի աշխարհները, արտահայտում են կյանքի հավերժության խորհրդավոր ներզգայումը։ Այդ գործերում Սարյանը համաձուլել է [[Պոլ Գոգեն]]ի դեկորատիվ գունամտածողությունը, եռաչափ ծավալաձևի սեզանյան ըմբռնումը, [[Վինսենթ Վան Գոգ]]ի շեշտված գունագծային տեսակետը և հայ միջնադարյան մանրանկարչության, որմնանկարչության, ճարտարապետության մի շարք սկզբունքները՝ ստանալով մի նոր, բացարձակապես սարյանական արժեք ու որակ։ Եվ դա նրան լիակատար հնարավորություն է տվել վճռելու երանգների ենթակարգության, «գրաֆիկական» գծի ու համասեռ մակերեսների, տարանջատված լույսի ու ստվերի փոխհարաբերման, առարկայի ու տարածության կոնստրուկտիվ-երկրաչափական կառուցման, կոմպոզիցիայի բաղադրամասերի միջև դինամիկ ու ստատիկ հավասարակշռության ստեղծման, [[Արևելք]]ի ու [[Եվրոպա]]յի գեղարվեստական մտածելակերպի լծորդման բարդ պրոբլեմները, կարևորագույն պրոբլեմներ, որոնք զբաղեցրել են Սարյանի սերնդի ու Սարյանի մասշտաբի բոլոր մեծություններին ([[Մարկ Շագալ]], [[Պաբլո Պիկասսո]], [[Անրի Մատիս]], Ժ. Բրաք, Ժ. Ռուո, Վ. Կանդինսկի), և որոնցով էլ պայմանավորվել է [[10-րդ դար]]ի նորարարական գեղանկարչական ըմբռնումների զարգացումը։
 
=== Երրորդ շրջան ===
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է նրա բեղմնավոր կյանքի՝ նոր՝ երրորդ (1920 - 72) շրջանը։ Աշխարհի տարբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ 1921-ին նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ։ Իր նպաստն է բերել Հայաստանի հնությունների ու գեղարվեստի պահպանման կոմիտեի (նախագահ), Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության, Երևանի գեղարվեստական ուսումնարանի կազմակերպմանը։ 1921 թվականին [[Հակոբ Կոջոյան]]ի հետ ստեղծել է [[ՀԽՍՀ|խորհրդային Հայաստանի]] գերբը, ընտրվել Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության առաջին նախագահ։ 1924 թվականին մասնակցել է Վենետիկի Բիենալեի XIV ցուցահանդեսին։ 1928-ին [[Փարիզ]]ում «Ժիրար» պատկերասրահում բացվել է Սարյանի անհատական ցուցահանդեսը։ Այդտեղ ցուցադրված աշխատանքները հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա հրդեհ է առաջացել, այրվել է նկարների մեծ մասը։ 1937-ին Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսի ՍՍՀՄ-ի տաղավարի դեկորատիվ պաննոյի համար ստացել է Մեծ մրցանակ (Grand prix)։ 1923 թվականից ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ («Հայաստան», «Լեռներ։ Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», չորսն էլ՝ 1923, «Աշնանային մառախլապատ օր», 1928, «Զանգվի ափը», 1930, «Ծաղիկներ», 1945, նկարիչ Ս. Աղաջանյանի, 1930, Թորոս Թորամանյանի, 1934, Ս.Մալխասյանի, 1943, դիմանկարները, «Երանոսի լեռները», 1951, «Բակի անկյուն», 1953)։ Այս շրջանում արմատապես կերպարանափոխվել են Սարյանի պոետիկայի ու տեխնիկայի մի շարք սկզբունքներ։ Իրականության հետ խիստ միջնորդավորված այն հարաբերությունը, որ բնորոշ էր նրա նախորդ շրջանի երկերին, այժմ դարձել է անհամեմատ ավելի անմիջական։ Ֆանտաստիկան ու կյանքի իդեալական-երկրաչափական մոդելավորումը տեղի են տվել շոշափելի առարկայական և առօրյա-բնական պատկերացումներին։ Իր ակնթարթային արագությամբ արած պատկերներում Սարյանը նորովի հետազոտել է Հայաստանը՝ աշխատելով որքան կարելի է մոտ ու հարազատ լինել նրան, նրա ներքին ու արտաքին բազմակերպ դրսևորումներին։ Քառասունից ավելի տարիների ընթացքում ստեղծած բազմաքանակ երկերում անմիջապես կարելի է տարբերակել [[Արարատյան դաշտ|Արարատյան հովտի]], [[Սևանի ավազան]]ի, [[Արագած]]ի փեշերի, [[Լոռի|Լոռվա]], [[Զանգեզուր]]ի և այլ վայրերի բնապատկերները։ Մոտիվի կոնկրետությունը առկա է այն աստիճան, որ թվում է թե գործ ունես «նկարիչ-երկրաբանի», «նկարիչ-աշխարհագրագետի», «նկարիչ-բուսաբանի» հետ։ Սարյանի ստեղծագործություններում բնականության այդ միտումն ունի որոշակի պատմաբարոյական ատաղձ. արվեստագետը նպատակ է ունեցել Հայաստանը ցույց տալ «իր շոշափելի գոյությամբ» (Սարյան)։ 1961-ին «Իմ հայրենիքը» (1952 - 1958) նկարաշարի համար նա արժանացել է լենինյան մրցանակի։
 
=== Գրքարվեստ և բեմանկարչություն ===
Սարյանը խոշոր ներդրում է կատարել [[20-րդ դար]]ի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք ([[Ավետիք Իսահակյան]]<nowiki/>ի «Բանաստեղծություններ»–ի ([[1929]]), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի ([[1930]]), «Հայկական հեքիաթներ»–ի ([[1930]]), [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցի]] «Երկիր Նաիրի»–ի ([[1933]]), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի ([[1934]]) նկարազարդումները և այլն։ Սարյանի բեմանկարչական երկերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։ [[1923]] թվականին ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ Սարյանի բեմանկարչական գործերը նույնպես բնորոշվում են մոնումենտալությամբ, ներթափանցված են էպիկական հզոր շնչով, ճարտարապետորեն կառուցիկ են և ունեն խորապես ազգային նկարագիր։
[[File:Martiros Sarian.jpg|thumb|Լուսանկարն արվել է 1941]]
Նա հոգեհարազատ է մնացել բեմադրվող երկի ոգուն և դարձել բեմադրող ռեժիսորի համահեղինակ։ Ձևավորել է [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի [[Ալմաստ (օպերա)|«Ալմաստ»]] ([[1930]], Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, [[1933]], [[Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]], [[1939]] թվականին՝ [[Մոսկվա]]յում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակի առթիվ, [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ, [[1941]]), Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» ([[1932]], Մոսկվայի Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն, 2-րդ արար), [[Հարո Ստեփանյան|Հ. Ստեփանյան]]<nowiki/>ի «Քաջ Նազար» (1935, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն), Է. Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» ([[1956]], Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն), [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» ([[1956]], [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն]], IV. Եսայանի և Ա. Միրզոյանի մասնակցությամբ) բեմադրությունները։
=== Պարգևներ և ցուցահանդեսներ ===
Սարյանը [[1901]] թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել [[Մոսկվա]]յում ([[1907]], [[1956]], [[1961]], [[1964]]), [[Լենինգրադ]]ում ([[1956]]), [[Թբիլիսի]]ում ([[1955]], [[1970]]), [[Փարիզ]]ում ([[1928]], [[1980]], ետմահու), [[Երևան]]ում ([[1936]], [[1955]], [[1961]], [[1964]], [[1970]]) և այլ քաղաքներում։ [[ԽՍՀՄ]] II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ [[ՀՍՍՀ]] պետական մրցանակ ([[1965]])։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի]] 3 և երկու այլ շքանշաններով։
 
== Հիշատակ ==
* [[Երևան]]ում կա [[Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան)|Մարտիրոս Սարյանի արձան]]ը։ Նաև քաղաքի կենտրոնական պուրակներից մեկը կրում է [[Մարտիրոս Սարյանի անվան պուրակ|Սարյանի անուն]]ը։
* 2000 և 2005 թթ-ին Հայաստանում ստեղծվել են Սարյանին նվիրված նամականիշներ։
* [[Դոնի Ռոստով]]ում կա Սարյանի փողոց, որտեղ գտնվում է Սարյանին նվիրված հուշարձան, [[Սարյան փողոց (Երևան)|Սարյանի անունով փողոց կա նաև Երևան]]ում
* [[Չալտիր]] ([[Մյասնիկովի շրջան]]) գյուղում կա Մարտիրոս Սարյանի անվան արվեստի մանկական դպրոց։
* Սարյանին է նվիրված [[Սերգեյ Շերվինսկի|Սերգեյ Շերվինսկու]] «Սարյանի արվեստանոցում» (1985) ստեղծագործությունը։
* Պատկերված է [[ՀՀ]] 20 հազարանոց թղթադրամի վրա։
 
== Ժառանգություն ==
Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։
 
== Մեջբերումներ Սարյանից ==
{{քաղվածք|Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։|}}
{{քաղվածք|Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին...|}}
 
{{քաղվածք|Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։
 
Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։|}}
 
== Մեջբերումներ Սարյանի մասին ==
{{քաղվածք|Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները և գծերկ և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը... ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։|[[Ավետիք Իսահակյան]]}}
 
== Տես նաև ==
* [[Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան]]
* [[Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան)]]
* [[Մարտիրոս Սարյանի անվան պուրակ]]
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="200" caption="">
Պատկեր:20,000 Armenian dram - 1999 (obverse).png|ՀՀ 20-հազարանոց թղթադրամ
Պատկեր:Sarian khatchkar.jpg|Մարտիրոս Սարյանը (ներքևում ձախից երկրորդը) խաչքարի կողքին Սանահին վանքում, 1902
Պատկեր:Stamp of Armenia h322.jpg|Հայկական նամականիշ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին, 2005
</gallery>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
{{Վիքիքաղվածք}}
* [http://www.bravo.am/news/martiros_saryan/ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան ցուցասրահում]
* [http://culture.azg.am/?lang=AR&num=2008051006 Էսսե Մարտիրոս Սարյանի մասին (հեղինակ՝ Վասիլի Օսոկին)]
* [http://sarian.am/ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք]
* [https://www.dasaran.am/apps/wiki/view/id/4316 Մարտիրոս Սարյանը դասարան․ամ կայքում]
* [https://avproduction.am/?ln=am&page=person&id=208 Մարտիրոս Սարյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում]
 
{{Վիքիպահեստ երկար}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{Մարտիրոս Սարյան}}
{{DEFAULTSORT:Սարյան, Մարտիրոս}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
[[Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա]]
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]]
[[Կատեգորիա:Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի նկարիչների միության նախագահներ]]
[[Կատեգորիա:Գյումրու պատվավոր քաղաքացիներ]]