«Մայոնեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
 
Քանի որ մայոնեզի արդյունաբերական արտադրության դեպքում օգտագործվում են ռաֆինացված յուղեր, ինչպես նաև բարձր ջերմաստիճանային պայմամ պաստերիզացված ձվի և կաթի փոշիներ, այդ իսկ պատճառով տեղի է ունենում բակտերիաների և վիրուսների ամբողջական ոչնչացում, ինչը բացատրում է արդյունաբերական արտադրության մայոնեզի պիտանելիության երկար ժամկետը և ծայրաստիճան ցածր ռիսկը, որ հնարավոր է թունավորում այդ մթերքից: Յուղերի զտման ժամանակ, որոնք օգտագործվում են արդյունաբերական արտադրության մայոնեզ պատրաստելիս, ոչնչացվում են մթերքը փչացնող թթվեցուցիչները, այնպիսիք, ինչպիսիք են ազատ ճարպաթթուները<ref name=":0">{{Cite web|url=http://vesthim.ru/en/benton/refinement.html|title=Рафинация растительных масел|author=Курзакова Мария specially for www.bigwigweb.ru (по заказу http://www.vesthim.ru)|publisher=vesthim.ru|accessdate=2016-07-24}}</ref>: Ձվի փոշու պաստերիզացումն անհնարին է դարձնում [[սալմոնելլա]]ների<ref>{{Cite web|url=http://www.calorizator.ru/product/egg/egg-4|title=Яичный порошок - калорийность, полезные свойства, польза и вред, описание - www.calorizator.ru|publisher=www.calorizator.ru|accessdate=2016-07-24}}</ref> ձևավորումը: Պետք է նկատի ունենալ նաև, որ զտումը և պաստերիացումը նվազեցնում են վիտամինների քանակը և ֆոսֆոր պարունակող միացությունները<ref name=":0" />: «Տնային բաղադրատոմս»-երով մայոնեզ պատրաստելու դեպքում բնական ձվի, յուղերի և կաթի օգտագործումը մեծացնում են օգտակար նյութերի պահպանման հնարավորությունը, բայց այս դեպքում էլ դրան զուգահեռ մեծանում է ռիսկը, որ բաղադրատարրերի շուտ փչանալու պատճառով հնարավոր է թունավորվել:
 
Մայոնեզի՝ առաողջության համար վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն ունի բավականին բարձր կալորիականություն՝ 100 գրամում 680 կկալ, ինչը պայմանավորված է մայոնեզում առկա բուսայուղերի<ref name=":1" /> մեծ քանակությամբ: ''USDA''-ի տվյալների համաձայն՝ մայոնեզի կալորիականությունն ավելի ցածր է, քան բուսական ձեթի կալորիականությունը (884 կկալ), ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ մայոնեզն իրենից ներկայացնում է էմուլսիա՝ «ջուրը յուղի մեջ», այսինքն՝ բուսայուղը խառնած է ջրի հետ, այդ իսկ պատճառով մթերքի կալորիականությունը ցածր է:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մայոնեզ» էջից