«Էպիլեպսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 212.
Դեռ հնագույն բժշկական արձանագրություններում կարելի է հանդիպել էպիլեպսիայի մասին հիշատակումներիՀին դարերում այս հիվանդությունը կապում էին տարբեր ոգիների և գերբնական ուժերի հետ:<ref name="WHO_Atlas2005" /> Ամենավաղ հիշատակումը էպիլեպտիկ նոպայի մասին կարելի է գտնել [[Միջագետք (Հռոմեական նահանգ)|աքքադական]] արձանագրություններում, որոնք գրված են եղել մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ : Այդ գրույթներում նկարագրված հիվանդներին, համարում էին Լուսնի Աստծո գերիներ, և այդ կապանքներից ազատելու համար դիմում էին [[Էկզորսիզմ|էկզորսիզմի]]: Էպիլեպտիկ նոպաները գրանցված էին [[Համմուրաբի թագավորի օրենքներ|Համմուրաբիի կոդեքսում]] (մ.թ.ա. 1790թվական), ըստ որի գնված ստրուկը կարող էր հետ վերադարձվել, եթե նա ուներ էպիլեպսիա: Էպիլեպտիկ ցնցումներ են նկարագրված նաև Էդվին Սմիթի պապիրուսներում (մ.թ.ա. 1700թ.):
 
Որպես հիվանդություն՝ էպիլեպսիան, առաջին անգամ նկարագրված է Բաբելոնյան սեպագիր արձանագրություններից մեկում՝ ''«Սակիկկույում»''(մ.թ.ա. 1067թվական) : Այս արձանագրությունում նկարագրված են հիվանդության ախտանիշերը և ախտանշանները, բուժման մեթոդները և հնարավոր ելքերը, ինչպես նաև ներկայացվել են նոպաների տարբեր տեսակները: Բաբելոնցիները, չունենալով պատկերացում հիվանդության կենսաքիմիական գործընթացների մասին, էպիլեպտիկ նոպան վերագրում էին դիվահարմանը և համապատասխանաբար փորձում բուժել դուրս քշելով չար ոգիներին հիվանդի մարմնից: Մ.թ.ա. 900ական թվականներին Պունարվասու Աթրեյան նկարագրել է էպիլեպսիան՝ որպես գիտակցության մթագնման տեսակ<ref name="eadie_20012">{{cite book|url=https://books.google.am/books?id=ZhNW0AJPAzgC|title=A Disease Once Sacred: A History of the Medical Understanding of Epilepsy|author1=Mervyn J. Eadie|author2=Peter F. Bladin|publisher=John Libbey Eurotext|year=2001|isbn=978-0-86196-607-3|archiveurl=https://web.archive.org/web/20160629182507/https://books.google.am/books?id=ZhNW0AJPAzgC|archivedate=29 June 2016|deadurl=no|df=dmy-all}}</ref>: Այս մոտեցմանը հանդիպում ենք նաև '''[[Այուրվեդա|Այուրվեդայում]]''' ՝ Չարակա-Սամհիթա թղթում (մ.թ.ա. 400թթ.)<ref>{{cite web|url=http://www.who.int/inf-fs/en/fact168.html|title=Epilepsy: An historical overview|date=Feb 2001|work=World Health Organization|archiveurl=https://web.archive.org/web/20131030115816/http://www.who.int/inf-fs/en/fact168.html|archivedate=30 October 2013|accessdate=27 December 2013|deadurl=yes|df=}}</ref>: Հին հույները այս հիվանդության մասին ունեին հակասական տեսակետեր: ՄԻ կողմից կարծում էին, որ էպիլեպսիան կապված է դիվահարման հետ, իսկ մյուս կողմից այն համարում էին աստվածային և հանճարեղ: Հենց այս պատճառով էպիլեպսիան կոչվում էր նաև ''սրբազան հիվանդություն'' <ref name="history2">{{cite web|url=http://allcountries.org/health/epilepsy_historical_overview.html|title=Epilepsy: historical overview|work=World Health Organization|archiveurl=https://web.archive.org/web/20110120101205/http://www.allcountries.org/health/epilepsy_historical_overview.html|archivedate=20 January 2011|accessdate=2011-03-20|deadurl=no|df=dmy-all}}</ref>: Էպիլեպսիան իր տեղն ունի հունական դիցաբանությունում. այն ասոցացվում է Լուսնի Աստվածներ Սելենի և [[Արտեմիս]]<nowiki/>ի հետ, ովքեր էպիլեպսիան ուղարկում էին իրենց զայրացնող մահկանացուներին՝ որպես տանջանք: Հույները հավատացած էին, որ այնպիսի կարևոր դեմքեր ինչպիսիք են [[Հուլիոս Կեսար]]<nowiki/>ը և [[Հերակլես]]<nowiki/>ը ևս ունեցել են էպիլեպսիա:
 
Իր տեսակետերով առանձնանում էր [[Հիպոկրատ]]<nowiki/>ը(Մ.թ.ա. հինգերորդ դար), ով չեր ընդունում չար ոգիների և աստվածների տեսությունը: Նա իր հայտնի՝ ''[[Սրբազան հիվանդության մասին տրակտատ|Սրբազան հիվանդության մասին տրակտատում]]'' ՝ ժխտում է այն տարածված կարծիքը, որ էպիլեպսիայի պատճառը գերբնական է, ավելին հիվանդությունը ներկայացնում է որպես բժշկական խնդիր, որի դեպքում ախտահարվում է գլխուղեղը: Նա մեղադրում էր այն մարդկանց, ովքեր շարունակում են մնալ սնահավատ ու պնդել հակառակը: Հիպոկրատը առաջիններից էր, ով խոսեց էպիլեպսիայի ժամանակ ժառանգական գործոնի մասին ու նկարագրեց, որ ինչքան հիվանդությունը փոքր տարիքում է սկսվում, այնքան ելքը անբարենպաստ է: Բացի դրանից Հիպոկրատը տվել է ֆիզիկալ զննմամբ հայտնաբերվող բնորոշ նշանների նկարագիրը և կարևորել նաև հիվանդության ընթացքում մարդկանց սոցիալական հարմարողականության խանգարման հետ կապված խնդիրները. Սրբազան հիվանդության փոխարեն նա նախընտրեց օգտագործել մեծ հիվանդություն (''{{lang-fr|grand mal}}'' ) եզրույթը, վերջինս հետագայում օգտագործվեց տարածուն տոնիկ-կլոնիկ ցնցումային նոպաների նկարագրման համար: Չնայած մեծանուն բժիշկ Հիպոկրատի տեսակետերը ճշմարիտ էին, ժամանակակիցների կողմից նրանք չընդունվեցին: Չար ոգիներին շարունակում էին մեղադրել էպիլեպսիայի առաջացման մեջ մինչև 17րդ դարը: