«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 21 բայտ ,  10 տարի առաջ
չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
(հետաքրքրությունների կոնֆլիկտ չեմ տեսնում)
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
'''Նկարելուկներ''' - նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված [[բառ]]եր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման: Օտար բառով սա հայտնի է '''ռեբուս''' անվամբ ('''ռեբուս''' բառը տարածում է ստացել լատիներեն '''non verbis, sed rebus''' արտահայտությունից, որը նշանակում է '''ոչ թե բառերով, այլ իրերով'''): Ոչ [[հայերեն]] բառի փոխարեն ստեղծվել է '''նկարելուկ''' բառը ('''նկար''' + հան'''ելուկ'''):<ref name="ReferenceA">'''Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ.''' «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Ե.Երևան, «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.:</ref>
 
== Պատմություն ==
Վերը բերված բացատրության համաձայն լիիրավ կերպով նկարելուկ պետք է համարել նաև հնագույն [[ժողովուրդ]]ների, այդ թվում՝ [[հայեր]]ի [[ժայռապատկեր]]ները, [[սեպագիր արձանագրություններ]]ը, գաղափարագրերը, մեհենագրերը (հիերոգլիֆները), տապանագրերն ու որմնագրերը: Իսկ առաջին նկարելուկները ծնվել են [[Ֆրանսիա]]յում [[XV դար]]ում: Սկզբնապես [[Պիկարդիա]]յում (պատմական մարզ [[Ֆրանսիա]]յի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա [[դիմակահանդես]]ների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ '''De rebus, quae geruntur''', բառացիորեն՝ '''կատարվող գործերի մասին'''): Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների [[վահան]]ներին, ազնվականների [[զինանշան]]ներին, [[մեդալ]]ներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա: Միայն հետագայում '''ռեբուս''' բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս: Նկարելուկի առաջին ժողովածուն լույս է տեսել Ֆրանսիայում [[1582]] թ. (կազմող՝ Է. Տաբուրո):
Քանի որ արևելահայ ընթերցողը նկարելուկներին առավել հաճախ հանդիպում էր [[ռուսերեն]] պարբերականներում և հատուկ ժամանցային ժողովածուներում, ապա նշենք, որ [[ռուսերեն]]ով առաջին նկարելուկը տպագրվել է [[1845]] թ. պետերբուրգյան «Սովրեմեննիկ» ամսագրում:
[[Հայերեն]]ով նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան: Նույնիսկ «[[Հայկական Սովետական Հանրագիտարան|Հայկական սովետական հանրագիտարանում]]» (ՀՍՀ) և 4-հատորյա «Ինչ է: Ով է» մանկական [[հանրագիտարան]]ում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան: Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Ե.Երևան, [[1969]]), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Ե.Երևան, [[1975]]), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթում:
Նկարելուկը զարգացում ապրեց, երբ սկսեց լույս տեսնել «[[9-րդ Հրաշալիք]]» շաբաթաթերթը (առաջին համարը՝ [[1994]] թ.): Հրանտ Վարդանյանի և [[Վաչագան Սարգսյան]]ի առաջարկով շրջանառության մեջ դրվեց [[հայերեն]] «նկարելուկ» բառը, որը դիմացավ [[տարի]]ների փորձությանը և այժմ լայնորեն օգտագործվում է: Իր գոյության ընթացքում թերթը կիրառել է նկարելուկներ կազմելու բազմաբնույթ եղանակներ ու հնարքներ: Թերթում ստեղծված ավանդույթների հիման վրա գրվեց [[Վաչագան Սարգսյան]]ի և Հրանտ Վարդանյանի «Նկարելուկները հայերենում» գիրքը:<ref name="ReferenceA"/>
 
31 725

edits