«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
| հաջորդ =[[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մատթեոս Ա]]
}}
'''Ներսես Ե Աշտարակեցի''', [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Ամենայն Հայոց Կաթողիկոս]] ([[1843]]-[[1857]] թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է [[Հովհաննես Ը Կարբեցի|Հովհաննես Ը Կարբեցուն]]:
 
== Կենսագրություն ==
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է [[1770]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Աշտարակ]]ում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում:1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ:Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին` նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը:
 
[[1814]]-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս: Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն: Նրա ջանքերով [[1824]] թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան: Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան: Սկիզբ է առնում հրատարակչական գործը:
 
Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ: Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը:
[[Կատեգորիա:1770 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1857 մահեր]]
[[Կատեգորիա: Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]]
 
31 725

edits