«Մայոնեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
 
Մայոնեզը 60—80 %-ով կազմված է բուսական յուղից, որը, ի տարբերություն կենդանական ճարպերի կամ արմավի յուղի, չի նպաստում ավելորդ [[խոլեսթերին]]ի կուտակմանը, այսինքն՝ առավել անվտանգ յուղերից մեկն է համարվում: Մայոնեզի բաղադրության մեջ առկա ձվի փոշին և չոր կաթը ավելի վտանգավոր չեն առողջության համար, քան ձուն ու կաթը: Մայոնեզի բաղադրության մեջ առկա մանանեխի յուղը ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվում՝ երջանկության հորմոնի՝ էնորֆինի արտադրման համար, ինչը բացատրում է մայոնեզի օգտագործումից հետո առաջացող էներգիայի հոսքը և կախվածությունը դրանից<ref>{{Cite web|url=http://www.km.ru/zdorove/2013/12/12/zdorove/727586-kak-povysit-uroven-endorfinov|title=Как повысить уровень эндорфинов|accessdate=2016-07-24}}</ref>:
 
Հարկ է հաշվի առնել, որ, չնայած մայոնեզի հիմնական բաղադրատարրը բուսայուղն է, բայց այն չի պարունակում [[խոլեսթերին]], ի միջի այլոց, մայոնեզի բաղադրության մեջ մտնող ձուն ավելի շատ է պարունակում խոլեսթերին: ''USDA''-ի տվյալների համաձայն՝ սովորական մայոնեզում 100 գրամին բաժին է ընկնում 42 մգ խոլեսթերին: ''USDA''-ի տվյալների հետ համեմատելու համար հարկ է նշել, որ ձվի մեջ 373 մգ է, [[կարագ]]ի մեջ՝ 215 մգ, իսկ [[Միս|մսի]] 100 գրամին<ref name=":1">{{Cite web|url=https://ndb.nal.usda.gov/ndb/foods/show/647?fgcd=&manu=&lfacet=&format=&count=&max=35&offset=&sort=&qlookup=04025|title=Show Foods|publisher=ndb.nal.usda.gov|accessdate=2016-07-25}}</ref> բաժին է ընկնում 73 մգ: Երբեմն նշում են, որ խոլեսթերինը քայքայվում է տապակման ժամանակ, իսկ մայոնեզով պատրաստված [[աղցան]]ները սովորաբար մատուցվում են առանց ջերմամշակման, այդ իսկ պատճառով մայոնեզը հանդիսանում է խոլեսթերինի լուրջ աղբյուր: Ընդ որում՝ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ խոլեսթերինի բյուրեղները մինչև +148 °C-ի ջերմաստիճանային պայմաններում անգամ չեն լողում, իսկ խոլեսթերինը քայքայվում է միայն +360 °С-ի<ref>{{Cite web|url=http://www.xumuk.ru/spravochnik/2831.html|title=XuMuK.ru - Холестерин. Мини-справочник по химическим веществам (3340 веществ)|publisher=www.xumuk.ru|accessdate=2016-07-25}}</ref> պայմաններում: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մայոնեզի բաղադրության մեջ առկա ձվի փոշին նույնպես անցնում է պաստերիզա՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մայոնեզ» էջից