«Միտոքոնդրիումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ckb:مایتۆکۆندریا
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 18.
(7) [[Բջջակմախք]]

(8) Հարթ [[էնդոպլազմային ցանց]]

(9) [['''Միտոքոնդրիումներ]]'''

(10 ) [[Վակուոլ]]ներ

(11) [[Ցիտոպլազմա]]

(12) [[Լիզոսոմ]]

(13) [[Ցետրիոլ]]

[[Պատկեր:Mitochondria, mammalian lung - TEM.jpg|thumb|250px|right|Երկու միտոքոնդրիումներ էլեկտրոնային մանրադիտակի տակ]]

Տող 29.
==Հայտնագործումը==

Միտոքոնդրիումներն առաջին անգամ նկարագրել է Կելիկերը [[1850]] թվականին` [[միջատ]]ների մկաններում, իսկ նրանց հայտնաբերումը վերագրվում է Ալտմանին` [[1894]] թ.: «Միտոքոնդրիում» անվանումը սահմանվել է Բենդանի կողմից [[1898]] թ., այն առաջացել է [[հունարեն]] «միտոզ»-թել և «քոնդրոս»-հատիկ բառերից: <ref name="ReferenceA">Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 119-120</ref>

==Կառուցվածքը==

Միտոքոնդրիումները հարուստ են [[սպիտակուց]]ներով, պարունակում են [[լիպիդ]]ներ և ոչ մեծ քանակությամբ [[ՌՆԹ]]: Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված` 10-25 նմ թաղանթը: Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են [[սպիտակուց]]ները: Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ` կատարներ (կրիստաներ), որոնք ուղղված են դեպի միտոքոնդրիումի ներքին խոռոչը: §Կրիստաներ¦ բառը առաջացել է [[լատիներեն]] §կրիստ¦-ելուստ, սանր բառից: Թաղանթներից յուրաքանչյուրը կազմված է երեք շերտից` երկու շերտ [[սպիտակուց]]ային [[մոլեկուլ]]ներից և մեկը` միջինը, [[ճարպ]]ային [[մոլեկուլ]]ներից: Որքան ակտիվ է տեղի ունենում այն նյութերի սինթեզը, որոնք պահանջում են մեծ էներգիա, այնքան ուժեղ են զարգացած և խիտ են կրիստաները միտոքոնդրիումներում: Այդ պատճառով էլ ենթադրվում է, որ նրանք սերտորեն կապված են մակրոէրգիկ նյութերի սինթեզի հետ: Կատարների մակերեսին կա [[ԱԵՖ]] սինթեզող [[ֆերմենտ]]ների շղթա, որտեղ և կատարվում է [[ԱԵՖ]]-ի սինթեզ, իսկ արտաքին մեմբրանում` ճեղքում:<ref>Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 119-120<name="ReferenceA"/ref>
Ներքին թաղանթով սահմանափակված տարածությունը անվանում են մատրիքս: Մատրիքսում են գտնվում`

Տող 40.
* [[ՌՆԹ]]
* [[ռիբոսոմ]]ներ:
Միտոքոնդրիումների արտաքին և ներքին թաղանթների մակերեսին, հատկապես կրիստաների մակերեսին, ինչպես նաև ներքին խոռոչում տեղավորված են մեծ քանակությամբ տարբեր [[ֆերմենտ]]ներ, որոնց հետ կապված է նրանց գործունեությունը: Միտոքոնդրիումները բազմանում են կիսվելով և ապրում են մոտ 10 օր: Միտոքոնդրիումում պարունակվող [[ԴՆԹ]]-ն օղակաձև է և տարբերվում է [[կորիզ]]ային [[ԴՆԹ]]-ից:<ref name="armedical.info">http://www.armedical.info/wiki/Միտոքոնդրիում</ref>
[[File:Mitochondrie.svg|thumb|200px|left|Միտոքոնդրիումի կառուցվածքը:

1) Ներքին թաղանթ
Տող 58.
[[ԱԵՖ]]-ի մոլեկուլներում պաշարված էներգիան օգտագործվում է ամենատարբեր պրոցեսներում: [[ԱԵՖ]]-ն անցնում է [[ցիտոպլազմա]], հետո ուղղվում է դեպի [[կորիզ]], [[օրգանոիդներ]], որտեղ էլ օգտագործվում է այդ էներգիան: Այսպիսով, միտոքոնդրիումները բջջի §ուժային կայաններն¦ են:
Ապացուցված է, որ բջջի կողմից թթվածնի օքսիդացումը տեղի է ունենում միայն միտրոքոնդրիումների մասնակցությամբ:
Միտոքոնդրիումների ֆունկցիաների մեջ մտնում է նաև այդ օրգանոիդի կազմի մեջ մտնող ոչ մեծ սպիտակուցի, ինչպես նաև ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը:<ref>Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 119-120<name="ReferenceA"/ref>
[[Պատկեր:Mitochondrion.jpg|thumb|250px|left|]]
==Ծագումը==

Սիմբիոգենեզի տեսության համապատասխան, միտոքոնդրիումները առաջացել են այն բանի շնորհիվ, որ պրիմիտիվ [[բջիջ]]ները` ուկարիոտները, որոնք ունեին [[կորիզ]], չկարողացան ինքնուրույն օգտագործել [[թթվածին]]ը էներգետիկ նպատակներով, և կլանում էին [[բակտերիա]]ներ` պրոգենոտներ, որոնք կարող էին դա անել: Այս հարաբերությունների զարգացման ընթացքում պրոգենոտները փոխանցեցին իրենց [[գեն]]երի մի մասը [[էուկարիոտ]]ների [[կորիզ]]ին` վերածվելով օրանելների: Այս պրոցեսը բերեց նրան, որ ներկայիս միտոքոնդրիումները այլևս ինքնուրույն օրգանիզմներ չեն, սակայն պարունակում են [[գենետիկա]]կան ինֆորմացիա [[ԴՆԹ]]-ի տեսքով, որն անհրաժեշտ է միտոքոնդրիումների որոշ ֆունկցիաների իրականացման համար:<ref>http://www. name="armedical.info"/wiki/Միտոքոնդրիում</ref>

==Միտոքոնդրիալ հիվանդություններ==
Տող 78.
*Բարտի համախտանիշ
*Կերնսի-Սեյրի համախտանիշ
*Պիրսոնի համախտանիշ և այլն

"Երկրորդային միտոքոնդրիալ հիվանդություններ", որոնք ներառում են բջջային էներգետիկ փոխանակության խանգարում, որպես պաթոգենեզի ձևավորման կարևոր օղակ
Տող 91.
*հիպոպարաթիրեոզ
*դիաբետ
*ռախիտ:

==Ախտորոշում==
Տող 101.
* բիոքիմիական
* մորֆոլոգիկ
* գենետիկական:

==Բուժումը==

Ներկայումս միտոքոնդրիալ հիվանդությունների բուժումը գտնվում է ստեղծման փուլում, սական որպես տարածված թերապևտիկ մեթոդ է ծառայում վիտամինների միջոցով սիմպտոմատիկ կանխարգելումը, ինչպես նաև գոյություն ունի պիրուվատներով բուժումը:<ref> http://www.armedical.info/wiki/Միտոքոնդրիալ_հիվանդություններ </ref>

==Աղբյուրներ==
Տող 113.
* Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 48
* Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 22
* http://www.armedical.info/wiki/Միտոքոնդրիալ_հիվանդություններ

{{ծանոթագրություններ}}