«Որմզդեղն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
[[Պատկեր:Лось в Минском зоопарке.JPG|մինի]]
'''Որմզդեղն''', '''Իշայծյամ''', '''Ճղնեղնիկ''', '''Բահեղջյուր''', ({{lang-lat|Alces alces}}), երկկճղակավոր [[կաթնասուն]], [[եղջերու]]ների ընտանիքի առավել խոշոր տեսակը։ Արուների իրանի երկարությունը՝ 3, մնդավի բարձրությունը 2,3 մ է, [[կենդանի]] միջին զանգվածը՝ մինչև 570 կգ, էգերն ավելի փոքր են։ Նեղ սուր [[կճղակ]]ներով վերջավորությունները երկար են։ Գլուխը՝ երկար, վերին շրթունքը՝ գեր, կախված, ականջները՝ երկար, շարժուն, կոկորդի հատվածում ունի «մորուքով» մաշկային ծալք։ Պոչը կարճ է։ Արուներն ունեն թիակաձև [[եղջյուր]]ներ (էգերն անեղջյուր են)։ Որմզդեղնի [[բուրդ]]ը կոպիտ է։ Թույրը՝ ձմռանը՝ մուգ գորշագույն, ամռանը՝ գրեթե սև, ոտքերի հատվածում՝ սպիտակ։ Որմզդեղնը տարածված է [[Եվրոպա]]յի անտառային գոտում և [[Ասիա]]յում։ Ձմռանը սնվում է տարբեր ծառատեսակների ([[ուռենի]], [[բարդի]], [[արոսի]], [[սոճի]]) ընձյուղներով և [[կեղև]]ով, ամռանը՝ նաև [[խոտաբույս]]երով։ Ապրում է միայնակ կամ խմբերով (5—8, երբեմն մինչև 20 գլուխ)։ Զուգավորվում են սեպտեմբեր—հոկտեմբերին, ծնում՝ մայիս-հունիսին։ Եղջյուրներն ընկնում են [[դեկտեմբեր]]ին, նորերն աճում են [[օգոստոս]]ի սկզբներին։ Որմզդեղն արժեքավոր արդյունագործական [[կենդանի]] է (օգտագործվում են միսը և [[մորթի]]ն)։ [[ԽՍՀՄ]]-ում փորձել են որմզդեղն ընտելացնել որպես գրաստ՝ [[տայգա]]յում օգտագործելու նպատակով։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=645}}
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Որմզդեղն» էջից