«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Zaqare-B.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No permission since 29 September 2018. Facebook image:
Տող 55.
 
== Անկում ==
Հայ իշխանի,իշխանական տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|300px|աջից|[[Կիլիկյան Հայաստան]]]]
[[Մոնղոլներ]]ը դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, [[Հասան-Ջալալ]] Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշներ հետ։ [[13-րդ դար]]ի 90-ական թվականներից իշխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ [[1344]] թվականին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ և այլն) իշխանության տակ։