«Սերո Խանզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ Գրող}}
 
'''Սերո Խանզադյան''' ({{ԱԾ}}), հայ գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), Հայկական ՀԽՍ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Երեք տարի 291 օր» ռազմաճակատային օրագրության համար), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1950 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:
'''Սերո Խանզադյան''' ({{ԱԾ}}), հայ գրող։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1915 թվականի նոյեմբերի 20-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, 1934-1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում: Մասնակցել է [[Հայրենական Մեծ պատերազմ]]ին (1941-1945)։ 1972 թվականից գրական խորհրդական է եղել Հայաստանի խորհրդային գրողների միությունում: Մահացել է 1998 թվականի հունիսի 26-ին [[Երևան]]ում, թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում]]։
 
== Ստեղծագործությունը ==
Տող 14.
[[Պատկեր:Սերո Խանզադյան.JPG|մինի|Սերո Խանզադյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
 
ԽանզադյանԽանզադյանը պատմվածքից [[պատմվածք]], գրքից [[գիրք]] ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները։ Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։ Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով [[Արևմտյան Հայաստան]]ի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։ Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուսամետ կողմնորոշումը։
 
Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։ Սերո Խանզադյանը կյանքի վերջին մեկ ու կես տասնամյակում ևս ստեղծել է հետաքրքիր պատմավեպեր, հուշագրություններ և այլ երկեր։ Խանզադյանի այդ տարիների ստեղծագործություններից են «Արաքսը պղտորվում է» (1985), «Անդրանիկ» (1989), «Շուշի» (1991), «Գարեգին Նժդեհ» (1993) պատմավեպերը, «Հորս հետ և առանց հորս» (1986), «Ինչպես հիշում եմ» (1988), «Ղարաբաղը կրակների մեջ» (1998) ինքնակենսագրական և հուշագրական գրքերը, «Պըլը Պուղի» (1988), «Կորած արահետներ» (1989) պատմվածքաշարերը։ Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «[[Հայֆիլմ]]» և «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիաները։