«Նատրիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 81.
 
== Բնության մեջ ==
Բնության մեջ տարածված տարր է, [[երկրակեղև]]ում 2,83 %, ըստ [[զանգված]]ի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր [[միներալ]]ներն են՝ հալիտը, լիլիականբորակըչիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։
 
Պարունակվում է [[գրանիտ]]ներում մինչև 2,77 %, [[բազալտ]]ներում՝ 1,94 %։ Հողում և [[նստվածքային ապարներ]]ում՝ [[կավ]]եր, թերթաքարեր, նատրումի պարունակությունը փոքր է (0,63-0,66 %)։ Լուծվելով հոսող ջրերում՝ կուտակվում է ծովերում և օվկիանոսներում, որտեղ հիմնական [[մետաղ]]ական տարրն է (1,035 %)։ Ծովափնյա, [[տափաստան]]ային և [[անապատ]]ային լճերում գոլորշիացման հետևանքով անջատվող նատրիումի աղերն առաջացնում են աղային նստվածքներ։ Նատրիումի տարեկան հանույթը մոտ 10<sup>8</sup> տ է։
Տող 109.
 
== Քիմիական հատկություններ ==
ՓոխազդումՇատ բուռն փոխազդում է ջրի և [[թթուներ]]ի [[լուծույթներ]]ի հետ (ստացվում է NaOH և [[ջրածին]])։ 200-400&nbsp;°C-ում միանում է ջրածնի հետ, առաջացնելով հիդրիդ՝ NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգնիչնվերականգնիչ, ջրի առկայությամբ [[հիդրոլիզ]]վում է։
 
: <math>\mathsf{2Na + H_2 \ \xrightarrow{250-400^oC, p}\ 2NaH }</math>
Տող 140.
 
* Ռեակցիան թթուների հետ
Ավելի եռանդուն, քան ջրի հետ, նատրիումը ռեակցիայի մեջ է մտնում թթուների հետ։ Եթե կոնցենտրիկ աղաթթու պարունակող բաժակի մեջ գցենք նատրիումի մի փոքրիկ կտոր, ապա կարելի է նկատել բուռն ռեակցիա, որի հետևանքով ստացվոմ են [[կերակրի աղ]]ի բյուրեղներ և ջրածին՝ջրածին, իսկ ազոտական թթվի նոսր լուծույթի հետ ազոտը վերականգնվում է ամոնիումի նիտրատի՝
 
: <math>\mathsf{8Na + 10HNO_3 \ \xrightarrow{\ }\ 8NaNO_3 + NH_4NO_3 + 3H_2O}</math>
Տող 150.
 
== Կիրառություն ==
ՆատրումըՆատրիումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են միջուկային վառելանյութով աշխատող սարքերում և ինքնաթիռային շարժիչներում, որպես համաչափ տաքացնող (450-650&nbsp;°C-ում) ջերմության կրողներ։ [[Կապար]]ային համաձուլվածքը (0,58 % Na, 0,73 % Ca և 0,04 % Li) օգտագործվում է երկաթուղային վագոնների գնդառանցքակալներ պատրաստելու համար։
 
Նատրիումի միացությունը կապարի հետ՝ NaPb (10 % Na), օգտագործվում է քառաէթիլկապարի արտադրության համար։ Որպես վերականգնիչ նատրիումը օգտագործվում է մետաղա-ջերմային եղանակով հազվագյուտ տարրերի (Ti, Zr, Та) ստացման ժամանակ և օրգանական սինթեզում։ Աշխատանքը նատրիումի հետ պահանջում է անվտանգության կանոնների խիստ պահպանում, անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ ակնոցներ և ռետինե հաստ ձեռնոցներ։
 
== Բժշկության մեջ ==
Բժշկության մեջ օգտագործվում են [[նատրիումի սուլֆատ]]ը և [[նատրիումի քլորիդ]]ը (արյունահոսությունների, ջրազրկման, փսխումների և այլն ժամանակ) , բորատը՝տետրաբորատը՝ Na<sub>2</sub>B<sub>4</sub>O<sub>7</sub>•10H<sub>2</sub>0 (որպես հականեխիչ միջոց), նատրիումի բիկարբոնատը, նատրիումի թիոսուլֆատը, ցիտրատը։ Ռադիոակտիվ <sup>22</sup>Na և <sup>24</sup>Na օգտագործվում են արյան հոսքի արագությունը, անոթների թափանցելիությունը, նյարդային գործունեության վիճակը որոշելու համար և այլ նպատակներով։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նատրիում» էջից