«Կոստանդին Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կոստանդին Դ-ի մետաղադրամը
Այս երևակայական նկարը չի համապատասխանում Կոստանդինի իրական կերպարին
Տող 25.
}}
 
 
[[Պատկեր:Constantin5Armenie.jpg|մինի|Կոստանդին Դ-ն շրջապատված Հիվանդախնամների ասպետներով. "Les chevaliers de Saint-Jean-de-Jerusalem rétablissant la religion en Arménie" ("Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի ասպետները վերահաստատում են կրոնը Հայաստանում"), [[1844]] թ., հեղինակ Հենրի Դելաբորդ։]]
'''Կոստանդին Դ''' ({{ԱԾ}}), Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1345-ից։ Հաջորդել է [[Կոստանդին Գ]] [[Լուսինյաններ|Լուսինյանին]]։ [[Հեթումյաններ]]ի տոհմից։ Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346-ին ետ մղեց մամլուքների ու թուրքմենների հարձակումը, ազատագրեց Կապան կարևոր բերդը։ 1347–ի ամռանը ջախջախեց Կիլիկիա ներխուժած [[Եգիպտոս]]ի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրեց [[Այաս]] նավահանգստային կենտրոնը։ Օգտագործելով իր ռազմական հաջողություննեևը Կոստանդինը փորձեց հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ։ Սակայն Եգիպտոսի սուլթանը, մերժելով Կոստանդնի առաջարկը՝ Հալեպի ամիրայության և Իկոնիայի թուրքմենների զինակցությամբ վերսկցեց պատերազմը։ Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը, [[Հալեպ]]ի ամիրան՝ երկրի արևելյան շրջանները։ Օգտվելով 1348-1349–ին Եգիպտոսում ծավալված գահակալական կռիվներից՝ Կոստանդինը Հռոդոսի Սուրբ Հովհաննես օրդենի ասպետների օգնությամբ ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը և հասավ մինչև Ալեքսանդրետի ծովը։ Պապի և Արևմուտքի պետությունների օգնությամբ սին խոստումներից հիասթափված Կոստանդնի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361–ին Սսում գումարված ժողովը չեղյալ հայտարարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միության վերաբերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտեց պապականության վարքագիծը։ Կոստանդնի անունով հատվել է ոսկյա դրամ։