«Ստենդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
=== Վաղ տարիներ ===
 
Ծնվել է [[1783]] թվականին [[Գրենոբլ]]ում ([[Ֆրանսիա]]), փաստաբան Շերյուբեն Բեյլի [[Ընտանիք|ընտանիքում]]: Հենրիետա Բեյլը` Ստենդալի մայրը, մահանում է, երբ որդին ընդամենը յոթ տարեկան էր: Արդյունքում երեխայի դաստիարակությամբ զբաղվում են մորաքույրն ու հայրը, որոնց հետ Անրին այնքան էլ լավ հարաբերություններից մեջ չէր: Ի տարբերություն վերջիններիս` Ստենդալին հատուկ ուշադրության ու ջերմության էր արժանացնում պապիկը` Անրի Գանյոնը, որը մեծ ազդեցություն է ունեցել թոռան գեղարվեստական զարգացման վրա` փոքրուց ի վեր նրա համար բացահայտելով [[Վոլտեր]]ի ու [[Դիդրո]]յի աշխարհը: Այդ ժամանակներից տղան արհամարհանքով է լցվում եկեղեցականների ու ընդհանրապես, եկեղեցու հանդեպ: Նա ստիպողաբար էր [[Աստվածաշունչ]] կարդում ու կասկածամտությամբ էր մոտենում կրոնին:
 
Դեռ դպրոցական տարիներից Ստենդալը հետևում էր [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխության]] զարգացմանը` դեռևս չգիտակցելով դրա կարևորությունը: Դպրոցում սովորում է երեք տարի: Ինչպես խոստովանել է հետագայում`դպրոցում միայն լատիներեն է սովորել, սակայն ժամանակի ընթացքում տարվել է թվաբանությամբ, տրամաբանությամբ, փիլիսոփայությամբ, արվեստի պատմությամբ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստենդալ» էջից