«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։<ref>Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 22:</ref> ''[[Երևան]] քաղաքը'' [[Հայաստան]]ի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Մայրաքաղաք Երևանում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և [[Երևանի քաղաքապետ|քաղաքապետը]]։ Ըստ [[1995 թվական]]ի [[Հայաստան]]ի սահմանադրության, [[Երևանի քաղաքապետ]]ը նշանակվում էր [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|վարչապետի]] ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ սահմանադրության [[2005]] թ. փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության (06.12.2015 թ. փոփոխություններով՝ «Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»<ref>Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով: Հոդված 187:</ref>։
 
[[Երևան քաղաքի ավագանի]]ն բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ համամասնական ընտրակարգով։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին։ Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից։ Երևանի քաղաքապետն է [[Հայկ Մարության|Հայկ Մարության]]ը (ընտրված [[23 սեպտեմբերՍեպտեմբեր]]ի [[23]] [[2018]] թ.)։
 
Երևանն իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների<ref>http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=117</ref>։ Դրանք են.