«Մովսես Գորգիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի [[Խորհրդային միություն|Խորհրդային միության]] դեմ։ [[Պարույր Հայրիկյան]]ի, [[Անդրանիկ Մարգարյան]]ի, [[Աշոտ Նավասարդյան]]ի հետ միասին եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած [[Ազգային Միացյալ Կուսակցություն|Ազգային Միացյալ Կուսակցության]] (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թվականին ավարտել է [[Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Երևանի պետական մանկավարժական համալսարան]]ի [[մշակույթ]]ի ֆակուլտետի [[ռեժիսորական]] բաժինը։ Նույն թվականին նկարահանվել է Արման Մանարյանի և Հենրիկ Մարգարյանի ,,Ոսկին և հողը,, ֆիլմում, հրաշալի մարմնավորելով Սանթուրի կերպարը: 1986-1987 թվականներին աշխատել է [[Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Գորիսի դրամատիկական թատրոնում]]։ 1987 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ [[Պարույր Հայրիկյան]]ի ստեղծած [[Ազգային ինքնորոշում միավորում|Ազգային ինքնորոշում միավորման]] (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Սովորել է [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի մանկավարժական ինստիտուտ]]ում։ [[Արցախյան շարժում|Արցախյան շարժման]] առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ [[1988]] թվականի [[մայիսի 28|մայիսի 28-]]ին Ազատության հրապարակում [[Հայաստանի դրոշ|եռագույնն]] է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ [[1990]] թվականին զոհվել է [[Երասխ (Արարատի մարզ)|Երասխ]]ի պաշտպանության ժամանակ։ [[1996]] թվականի [[սեպտեմբերի 20]]-ին ՀՀ նախագահ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ի հրամանագրով արժանացել է [[Հայաստանի ազգային հերոս|Ազգային հերոսի]] կոչման։ Թաղված է [[Ծիծեռնակաբերդ]]ում։
 
Մովսես Գորգիսյանի կնքահայրը և գաղափարական կերտողն էր [[Հակոբջան Թադևոսյան]]ը։