«Բենյամին Նեթանյահու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 99.
== Կենսագրություն ==
 
=== Վաղ Մանկությունմանկություն ===
 
Բենյամին Նեթանյահուն ծնվել է [[1949]] թվականին [[Իսրայել]]ի մայրաքաղաք [[Թել Ավիվ]]ում՝ պատմության պրոֆեսոր Բենզիոն Նեթանյահույի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է [[Երուսաղեմ]]ում։ Դպրոցն ավարտել է [[ԱՄՆ]]-ում, որտեղ որ տեղափոխվել էր իր ընտանիքը։ Վերադարաձել է [[Իսրայել]] [[1967]] թվականին։
 
=== Զինվորական Ծառայությունծառայություն ===
 
Զինվորական ծառայության ընթացքում Բենիամին Նեթանյահուն, մասնակցել է տարբեր հատուկ գործողությունների, այդ թվում, հայտնի գործողության՝ ահաբեկիչների կողմից մարդատար ինքնաթիռի առևանգված ուղևորների ազատ արձակմանը։ [[1972]] թվականին իր պրոֆեսիոնալիզմով նա արժանացել է բազմաթիվ շքանշանների, նաև եղել է հատուկ ուժերի խմբի հրամանատար։ [[1973]] թվականին Բենյամինը մասնակցել է [[Արաբա-իսրայելական հակամարտություն|արաբա-իսրայելական պատերազմին]], որտեղ ստացել է [[մայոր]]ի կոչում։
Տող 111.
Բենյամին Նեթանյահուն ունի ճարտարապետության բակալավրի աստիճան, և կառավարման մագիստրոսի աստիճան։ Նա դրանց արժանացել է [[Մասաչուսեթս]]ի տեխնոլոգիական ինստիտուտում։ Ավելի ուշ [[Հարվարդի համալսարան]]ում Բենյամինը սկսել է ուսումնասիրել քաղաքականությունը։
 
=== Աշխատանքային Գործունեությունգործունեություն ===
 
[[1976]]-[[1982]] թվականներին Նեթանյահուն աշխատել է մասնավոր բիզնեսային համակարգում։ Սկզբում նա «Բոստոնի Խորհրդատվական Խումբ»-ի միջազգային հարցերով խորհրդատուների անդամ էր։ Ավելի ուշ նա դարձավ Իսրայելական «Ռիմ Արդյունաբերության» տնօրենների խորհրդի անդամ։
[[1979]] և [[1984]] թվականներին Նեթանյահուի նախաձեռնությամբ կազմակերպվել է երկու միջազգային կոնֆերանսներ ընդդեմ ահաբեկչությունների։
 
=== Քաղաքական Գործունեությունգործունեություն ===
 
[[1982]] թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է [[ԱՄՆ]]-ում [[Իսրայել]]ի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ [[1982]] թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է [[ԱՄՆ]]-ում [[Իսրայել]]ի փոխդեսպան։ Այնուհետև [[1984]] թվականից մինչև [[1988]] թվականը եղել է [[ԱՄՆ]]-ում [[Իսրայել]]ի դեսպան։ [[Իսրայել]] վերադառնալուց հետո [[1988]] թվականին Նեթանյահուն ընտրվել է [[Քնեսեթ]]ի ([[Իսրայել]]ի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է [[Իսրայել]]ի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ [[1993]] թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար և գլխավորել [[Քնեսեթ]]ի ([[Իսրայել]]ի Ազգային Ժողով) ընդդիմությունը։
Տող 125.
[[1996]] թվականի [[մայիս]]ին [[Իսրայել]]ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ Լիկուդ կուսակցությունը հաղթեց և կուսակցության ղեկավար Բենյամին Նեթանյահուն դարձավ [[Իսրայել]]ի Վարչապետ։ Վարչապետության ընթացքում Նեթանյահուն ակտիվորեն պայքարել է ահաբեկչությունների դեմ։ Բենյամին Նեթանյահուի վարչապետության երրորդ տարում կտրուկ նվազեց ահաբեկչությունների թիվը [[Իսրայել]]ում։ Տնտեսական ոլորտում Նեթանյահուն որդեգրել է ազատականացման քաղաքականությունը։ Իր վարչապետության օրոք նվազել է նաև բյուջեի դեֆիցիտը։ Վարչեպտության օրոք օտարերկրյա ներդրումները զգալիորեն աճել են հասնելով մի քանի միլիարդ դոլարի։ [[1999]] թվականին Բենյամին Նեթանյահուն հեռացավ քաղաքականությունից։
 
=== Վերադարձ Քաղաքականությունքաղաքականություն ===
 
[[2002]] թվականին՝ կրկին վերադարձավ քաղաքականություն։ Սկզբում նա նշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ [[2003]] թվականին նշանակվեց ֆինանսների նախարար։ Բենյամին Նեթանյահուն նպաստեց տնտեսության դինամիկ զարգացմանը՝ խրախուսելով մասնավոր ընկերություններին։ [[2000]]-[[2001]] թվականներին նվազեց տնտեսության մակարդակը, սակայն այն վերականգնվեց [[2003]] թվականին և կայունացավ [[2004]] թվականին։ [[2005]] թվականից տնտեսական մակարդակը շարունակվեց բարձրանալ՝ միջինը 5% -ով։ Գործազրկության մակարդակը [[2003]] թվականին նվազեց 11% -ով, իսկ [[2005]] թվականին նվազեց 9%-ով։ Այդ ամենի շնորհիվ հարյուր հազարավոր իսրայելցիներ գտան աշխատանք։ [[2009]] թվականին Բենյամին Նեթանյահուն կրկին դարձավ [[Իսրայել]]ի Վարչապետ և այժմ գտնվում է այդ պաշտոնում։