«Կոնստանտին Պյատս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
[[1898]] թվականին ավարտել է Յուրևի համալսարանի (այժմ՝ [[Տարտուի համալսարան]]) իրավաբանական ֆակուլտետնը։ Ծառայել է ռուսական բանակում։ Եղել է փաստաբան Յ. Պոսկիի օգնականը Ռևելում։ [[1901]] թվականին Ռևելում հիմնում է «Տեատայա» («Լրաբեր») դեմոկրատական թերթը, հետագայում աշխատել է Տալլինի քաղաքապետարանում ([[1904]]-[[1905]] թվականներին` քաղաքային խորհրդական, 1905 թվականին` քաղաքագլխի տեղակալ)։
 
Կոնստանտին Պյատսը մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, [[1906]] թ-ից գտնվել է [[Շվեյցարիա]]յում ու [[Ֆինլանդիա]]յում, հեռակա դատապարտվել է մահապատժի։ [[1909]] թ. դտավճիռը չեղյալ է հայտարարվել, Պյատսը վերադարձել է Ռուսաստան, դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։ [[1911]]-[[1916]] թթ.թվականներին Պյատսը եղել է «Տալլինա տեատյա» թերթի խմբագիրը։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Ռևելի բերդում։
 
[[1918]] թվականին Կոնստանտին Պյատսը ձերբակալվել է գերմանական իշխանությունների կողմից և հուլիսից մինչև նոյեմբեր գտնվել է Լեհաստանում՝ համակենտրոնացման ճամբարում։ Հայրենիք վերադառնալուց քիչ ժամանակ անց դարձել է վարչապետ ու պաշտպանության նախարար։
Տող 28.
 
=== Նամակներ բանտից ===
Բանտարկության տարիներին Կոնստանտին Պյատսը կորողացելկարողացել է փոխանցել երեք նամակ, որոնք 1970-ական թթ.թվականներին հայտնվոումհայտնվել են Արևմուտքում։ Առաջին նամակում նա ԽՍՀՄ-ին մեղադրում է Բալթիկայի անեքսիայի համար։ Երկրորդ նամակը խորհրդային իշխանությունների դեմ պայքարելու կոչ է ուղղված հայրենակիցներին։ Երրորդ նամակն ինքնակենսագրական է, դրանում Պյատսը պատմում է բանտում անցկացրած կյանքի մասին։
 
Էստոնիայի առաջին նախագահը մահացել է [[1956]] թվականի [[հունվարի 18]]-ին Ռասաստանի Կալինինյան շրջանի Բուռաշևո գյուղի հոգեբուժական հիվանդանոցում։ 1990 թվականին վերահուղարկավորվել է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։