«Հիմալայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 25.
Լեռների ստորոտների երկայնքով, արևմուտքից մինչև Ջամնա գետի հովիտը, ձգվում է տերաների (փայտա-թփուտային մացառուտների), [[Ճահիճ|ճահճային]] գոտիներ, ([[ջունգլի]]ներ)։ Լեռների մինչև 1000-1200 մ բարձրության հողմադիմաց լանջերին և գետերի հովիտներում աճում են մշտականաչ խոնավ [[արևադարձային անտառ]]ները, արևմուտքում՝ 1200 մ-ից, արևելքում 1500 մ-ից բարձր տարածված է մշտականաչ սաղարթավոր անտառների գոտին։ 2200 մ–ից բարձր բարեխառն տիպի անտառներն են՝ տերևաթափ և [[Փշատերևազգիներ|փշատերև]] ծառատեսակներով։ 2700-3600 մ բարձրությունների վրա տիրապետում են փշատերև անտառները։ Անտառային գոտու ստորին մասին բնորոշ են [[կարմրահողեր]]ը, բարձր մասերի համար՝ անտառային [[գորշ հողեր]]ը, ավելի վեր՝ մինչև 5000 մ բարձրությունները, տարածված են ենթալպյան և ալպյան գոտիները։ Առանձին [[բույսեր]] հասնում են նույնիսկ մինչև 6000 մ բարձրություններ։ Արևմտյան Հիմալայների լանդշաֆտները ավելի չորասեր են, 1200-1500 մ բարձրություններից հանդես են գալիս միջերկրածովյան մերձարևադարձային տեսակներ։
 
== Կենդանական աշխարհըաշխարհ ==
Լեռների ստորին լանջերի անտառներում և տերաներում կան [[Փիղ|փղեր]], [[ռնգեղջյուր]]ներ, [[գոմեշ]]ներ, վայրի [[խոզեր]], [[այծքաղներ]], [[վագր]]եր, [[լուսան]]ներ, [[կապիկներ]]ի տարբեր տեսակներ, բազմաթիվ թռչուններ են։ Հիմալայների հյուսիսային լանջերին գերիշխում են լեռնաանապատային լանդշաֆտները՝ նոսր, չոր խոտերով ու թփուտներով։ Ծառային բուսականություն հանդիպում է գլխավորապես գետերի հովիտներում։ Կենդանիներից տարածված են [[Տիբեթ]]ի կենդանական աշխարհի ներկայացուցիչները՝ հիմալայան արջը, վայրի այծը, վայրի ոչխարը, յակը, բազմաթիվ կրծողներ։ Մինչև 2500 մ բարձրությունների լանջերը մշակվում են։ Գերակշռում են պլանտացիոն կուլտուրաները՝ թեյի[[թեյ]]ի թուփ, [[ցիտրուսայիններ]], ոռոգելի դարավանդներում՝ բրինձ։[[բրինձ]]։ Հյուսիսային Հիմալայներում գարին[[գարի]]ն բարձրանում է մինչև 4500 մ բարձրությունները։
 
== Աղբյուրներ ==