«Հիմալայներ»–ի խմբագրումների տարբերություն

[[Երկրագունդ|Երկրագնդի]] ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը, գտնվում են [[Ասիա]]յում, [[Տիբեթ]]ի և [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր]]ի միջև։ Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180-350 կմ, տարածությունը՝ մոտ 650 հզ. քառ. կմ, միջին բարձրությունը՝ 6000 մ, առավելագույնը՝ 8848 մ (Ջոմուլունգմա, երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը)։ Նրա 11 գագաթներն անցնում են 8000 մ բարձրությունից, կիրճերը հասնում 4-5 կմ խորության։ Ունեն լավ արտահայտված գեոմորֆոլոգիական և ֆիզիկա-աշխարհագրական սահմաններ։ Հյուսիսում Ինդոսի և Ցանգպոյի ([[Բրահմապուտրա]]յի) վերին հոսանքների երկայնակի տեկտոնական հովիտներն են, հարավում՝ Ինդոս–Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը, հյուսիս-արևմուտքում՝ [[Հինդուրաջ]] լեռնաշղթան, արևելքում՝ Բրահմապուտրայի կիրճը։ Հիմալայների լեռնագրական, կլիմայական և ֆլորիստական խոշոր անջրպետ են [[Կենտրոնական Ասիա]]յի [[Արևադարձեր|արևադարձային]] լանդշաֆտների միջև, ջրբաժան գիծ՝ [[Հնդկական օվկիանոս]]ի և Կենտրոնական Ասիայի անհոսք ավազանի միջև։
 
== Ռելիեֆի կառուցվածքըկառուցվածք ==
Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի։ Առաջինը հարավից հյուսիս Նախահիմալայ կամ [[Սիվալիկ]] լեռնաշղթան է։ Ունի մինչև 120 կմ լայնություն և 900-1200 մ բարձրություն։ Կազմված է ավազաքարերից և կոնգլոմերատներից՝ կտրտված բազմաթիվ գետերի խորը կիրճերով։ Հաջորդ աստիճանից բաժանվում է մեծ իջվածքով։ Լանջերը անտառապատ են։