«Բարոկկո»–ի խմբագրումների տարբերություն
Առանց խմբագրման ամփոփման
== Ճարտարապետություն ==
Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, [[Լատինական Ամերիկա]]յի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և [[Հաբսբուրգներ]]ի ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման
Ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում [[16-րդ դար]]ի կեսից մինչև [[18-րդ դար]]ի կեսը բարոկկոն եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ բարոկկոյի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բարոկկոն հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ մաներիզմի սուբյեկտիվիստական արվեստին։ Բարոկկոյի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լարվածությունը, էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։
|