«Լեո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 104 բայտ ,  3 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
(→‎top: Սրբագրվել է ներածական բաժինը։ Հանվել են կրկնություններ։)
չ
| կայք =
}}
'''Լեո''' (Առաքել Գրիգորի Բաբախանյան) ([[Քարինտակ|Քարին տակ]], [[Արցախ]], [[ապրիլի 26|ապրիլի (14) 26]], [[1860]] - [[Երևան|Երևան,]] [[նոյեմբերի 14]], [[1932]]), հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր։
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1860]] թվի ապրիլի 26-ին [[Քարինտակ|Քարին տակ]] գյուղում, [[Արցախ]]ում, սովորել է [[Շուշիի թեմական հոգևոր դպրոց|քաղաքային դպրոցում]]։ 1878 թվականին ավարտել է [[Շուշիի թեմական հոգևոր դպրոց|Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը]]։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև [[«Վարդանանք»]] պիեսը։ 1906–1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի։
 
1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա [[Թիֆլիս]]ից եկել է [[Երևան]] և աշխատանքի անցել [[ԵՊՀ]]-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթաց։ Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և [[Հակոբ Մանանդյան]]ի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը։
 
== Հիշատակ ==
Լեոյի անունով Երևանում կոչվել են դպրոց և [[Լեոյի փողոց (Երևան)|փողոց]]։ Լեոյի անվան փողոց կա Ստեփանակերտում: Լեոյի [[բրոնզ]]աձույլ կիսանդրին գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում։
 
== Գործունեություն ==