«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որը ֆրանսիացիներն անվանում են ''part des anges''՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» ([[ֆրանսերեն]]` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ և տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ դրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։
 
== Արտադրող ընկերություններըընկերություններ ==
[[Պատկեր:Koniak Martell.JPG|մինի|120px|Martell VS կոնյակ]]
Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` <big>Courvoisier</big> ([[Հայերեն]]` ''Կուրվուազյե''), <big>Hennessy</big> ([[Հայերեն]]` ''Անսի''), <big>Martell</big> ([[Հայերեն]]` ''Մարտել'') եւ <big>Rémy Martin</big> ([[Հայերեն]]` ''Ռեմի մարտեն'') ընկերությունները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնյակ» էջից