«Ստեփան Ալաջաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Ծնվել է [[Հալեպ]]ում, [[Սիրիա]]: 1946 թվականին տեղափոխվել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]։ [[1951]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, [[1957]] թվականին [[ԽՍՀՄ]] գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]])։ [[1957]]-[[1963]] թթ. աշխատել է «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Սովետական գրականություն»]] ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ [[1966]]-[[1967]] թթ. եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, [[1967]]-[[1975]] թթ.՝ [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի սովետական գրողների վարչության]] քարտուղար։ 1980 թվականից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ի տնօրեն։
 
Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, [[Բեյրութ]]ի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» [[վիպակ]]ները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]]: [[Պարսկերեն]] թարգմանվել և 1973 թվականին [[Թեհրան]]ում լույս է տեսել նրա [[«Եղեգները չխոնարհվեցին»]] [[վեպ]]ը: [[Գրական մամուլ]]ում ռուսերեն տպագրվել են նաև նրա [[«Մադլենն ապրում է Փարիզում»]] և [[«Անառագաստ նավակներ»]] վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[չեխերեն]], [[բուլղարերեն]], [[էստոներեն]], [[ուզբեկերեն]] և այլ լեզուներով։ Անգլերենից եւև ֆրանսերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի, [[Վիլյամ Սարոյան]]ի, [[Հերբերտ Ուելս]]ի, [[Ժան Պոլ Սարտր]]ի և այլոց գործերը: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» և «Հայ մատենագիրներ» շարքերը:
 
Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից` [[Հենրիկ Մալյան]]) «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան 1980 թվականին նկարահանել է «[[Կտոր մը երկինք]]» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «[[Ճերմակ անուրջներ]]» գեղարվեստական կինոնկարը<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 29}}</ref>:
 
2001 թվականից բնակություն է հաստատել է [[Լոս Անջելես]]ում: 2008 թվականի սեպտեմբերի 19-ին [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով<ref>[http://mincult.am/1/am/?module=news&mid=1&id=1325 Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում]</ref>: Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010 թվականի դեկտեմբերի 23-ին<ref>[http://www.armtown.com/news/am/azg/20101224/2010122416/ Այս մասին «Ազգ» օրաթերթում]</ref>:
 
== Երկերի մատենագրությունը ==