«Հովհաննես Շարամբեյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Arvestanocum.1963_copy.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Insufficient or doubtful author or license; OTRS validation required (F1) -:
"Ed._Mirzoyan,_Arno_Babajanyan.1965_Dilijan.JPG" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Insufficient or doubtful author or license; OTRS validation required ([[:c:COM:CSD#F
Տող 29.
 
==Գործունեություն==
 
[[Պատկեր:Ed. Mirzoyan, Arno Babajanyan.1965 Dilijan.JPG|մինի|Հովհաննես Շարամբեյանը [[Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)|Էդուարդ Միրզոյան]]ի և [[Առնո Բաբաջանյան]]ի հետ, 1965 թ., Դիլիջան]]
 
Բուն նկարչությունից բացի՝ Հովհաննես Շարամբեյանն ակտիվորեն զբաղվել է մշակութային և հասարակական լայն գործունեությամբ։ Դեռևս ուսանողական տարիներին բուժման նպատակով տեղափոխվում է Դիլիջան, որտեղ 1943 թ. սկսում է աշխատել [[Դիլիջանի Հասմիկ Հակոբյանի անվան ժողովրդական թատրոն]]ում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1947 թ. կազմակերպում է Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից գեղարվեստական ստուդիան։ 1953 թ. Շարամբեյանն առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի, իսկ 1956 թ. ընդունվում ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Շուտով ընտրվում է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստի խորհրդի նախագահ։ Հովհաննես Շարամբեյանը 1958 թ. ակտիվորեն մասնակցում է Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից գեղարվեստի բաժնի հիմնադրմանը, ինչի արդյունքում թանգարանն այսօր համալրված է հայտնի հայ և արտասահմանյան նկարիչների լավագույն ստեղծագործություններով։ 1960 թ. Շարամբեյանը նշանակվում է Դիլիջան քաղաքի գլխավոր նկարիչ։ 1967 թ. ընտրվում է Հայաստանի նկարիչների վարչության անդամ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ 1973 թ. ընտրվում է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ։ 1978 թ. Հովհաննես Շարամբեյանը նշանակվում է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1979 թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվում է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք է հանդիսանում իր և Ս. Դավթյանի հավաքածուն, իսկ թանգարանի տարածքի մի մասի համար Շարամբեյանը հատկացնում է բնակարանը։ 1984 թ. Հովհաննես Շարամբեյանին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով շնորհվում է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։