«Թովմաս Պողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Դպրոցական կրթությունը սկսել է [[Թբիլիսի]]ի թիվ 10 հայկական դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել է [[Տաշիր]] և [[1971 թվական]]ին ավարտել է Տաշիրի հայկական դպրոցը։ Սովորել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան|Էջմիածնի Գևորգյան ճեմարանում]] ([[1972]]-[[1973 թվական]]ներ), ավարտել է [[Վանաձորի պետական համալսարան|Վանաձորի մանկավարժական ինստիտուտի]] բանասիրական ֆակուլտետը ([[1977 թվական]]):
[[1980]]-[[1985 թվական]]ներին սովորել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր [[Արզաս Ոսկանյան]]ի դասարանում։
 
[[1971]]-[[1972 թվական]]ներին աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ [[Վաղարշակ Սահակյան]]ի ղեկավարությամբ։
 
[[1973]]-[[1974 թվական]]ներին Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում՝ ուսմանը զուգընթաց, երգել է ազգագրական երգի-պարի [[Հորովել (երգի և պարի պետական համույթ)|«Հորովել» պետական անսամբլ]]ում։
 
[[1973]]-[[1977 թվական]]ներին՝ [[Վանաձոր]]ի «Հորովել », [[1980 թվական]]ից՝ հայկական ժողովրդական երգի-պարի համույթների մեներգիչն է եղել:
 
[[1987]]-[[1992 թվական]]ներին աշխատել է «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթում՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Հիմնադրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը ([[1992]]), համանուն մշակութային միությունը ([[1995]]), [[Ջիվանի|Ջիվանու]] անվան աշուղական դպրոցը ([[1997]])։ Գրառել է ժողովրդական և աշուղական երգեր։ Կազմել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն ([[1996]])։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղական արվեստի ոգուն հարազատ։
 
[[1980]]-[[2000 թվական]]ներին եղել է [[Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ|Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի Հայաստանի պետական անսամբլի]] մեներգիչ։
 
[[1987]]-[[1992 թվական]]ներին հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երգի-պարի «Գաձասար» համույթը։
 
[[1987 թվական]]ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում՝ որպես տեքստաբան-դասախոս, իսկ [[1995 թվական]]ից դասավանդում է նաև «Հայ աշուղական արվեստ»:
 
[[1992 թվական]]ից հիմնադրել և ղեկավարում է աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը։