«Ռոյ Օրբիսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 109.
[[1987]] թվականին Օրբիսոնը մտնում է ստուդիական սուպերխմբի՝ «Electric Light Orchestra» խմբի նախկին առաջնորդ, Ջեֆֆ Լիննի նորաստեղծ «The Traveling Wilburys» խմբի կազմի մեջ<ref name=sixties />: Ամբողջը սկսվում է Ռոյ Օրբիսոնի, Ջորջ Հարրիսոնի և Ջեֆֆ Լիննի հաամտեղ ճաշից, որը տեղի է ունեցել Բոբ Դիլանի ստուդիայում՝ [[Սանտա-Մոնիկա]]յում, [[Կալիֆորնիա]]յի շրջանում, որտեղ հավաքվել էին [[Ջորջ Հարրիսոն]]ի նոր երգի՝ ''«This Is Love»''-ի, թողարկման քննարկումների համար<ref name=travelling /><ref>Amburn. Page 218.</ref>: Երեկոյան խումբը գրում է «Handle with Care» երգը, որը հիմք դրեց նոր ստուդիական ալբոմի թողարկման համար։ Ալբոմի թողարկման մասին Օրբիսոնը հիշում էր. ''«Ձայնագրման ժամանակ մենք չենք մտածել անգամ մեր „ես“-ի մասին: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ հանգիստ և հեշտ»''<ref name="travelling">[http://travelingwilburys.ru/Hist_4.html Сайт о группе «The Traveling Wilburys»] Проверено 12 декабря, 2009.</ref>: Ալբոմը, որի բոլոր երգերը գրել էին խմբի անդամները՝ ձայնագրվում է ընդամենը 10 օրում, որովհոտև Դիլանը պետք է շրջագայության գնար։ Սկավառակը թողարկվում է 1988 թվականի հոկտեմբերին՝ «Traveling Wilburys Vol. 1» անվանումով. երաժիշտները փոփոխել են ծածկանունները, որով շարունակում էին հարաբերությունները Չարլզ Տրուսկոտ Բիլբուրիի հետ։ Մի անգամ երաժիշտները իրենք համար ընտրում են բեմական [[գրական անուն]]. Օրբիսոնը ստանում է Լեֆտի Ուիլբերի գրական անունը, որը ձեռք էին բերել ամերկյան քանթրի երգիչ [[Լեֆտի Ֆրայզել]]ի անունից<ref>Clayson, Alan. Page 206-207.</ref>: Օրբիսոնը առաջարկել է խմբի կարգախոսը. «Ինչ-որ մեկը ասում է, որ հայրիկը ռամիկ և հողաչափ է: Ես հիշում եմ, որ նա մկրտիչ և քարոզիչ էր» ([[անգլերեն|անգլ]].՝ ''Some people say Daddy was a cad and a bounder. I remember him as a Baptist minister'')<ref>Amburn. Page 221.</ref>: Այդտեղ Օրբիսոնը «The Traveling Wilburys» խմբի հետ թողարկում է երկու սինգլ. «Handle with Care» և «End of the Line»:
 
«Not Alone Anymore» ալբոմի մեկ երգը պատկանում է Օրբիսոնին։ Օրբիսոնի ներդրումը ալբոմի ձայնագրության մեջ, դրական ակնարկներ է ունենում [[մամուլ]]ում: ''«[[Traveling Wilburys Vol. 1]]''» ալբոմը 53 շաբաթ գլխավորել է ամերկյան հիթ շքերթը: ԹողրկումիցԹողարկումից ընդամենը վեց ամիս անց այն վաճառվել է երկու միլլիոն օրինակով: «Traveling Wilburys Vol. 1»-ը գրավել է 16-րդ հորիզոնականը [[UK Album Chart]]-ում և երրորդ հորիզոնականը [[Billboard]] 200 ամերիկյան չարթում: Ալբոմը մնում է ամերիկյան չարթում մոտավորապես 50 շաբաթ և երեք անգամ ստանում է պլատինե ալբոմի կարգավիճակ: Ալբոմը պարգևատրվում է «Գրեմմի» մրցանակով և «Լավագույն վոկալային կատարում՝ դուետով կամ խմբով»<ref name="grammy"/>, իսկ «[[Rolling Stone]]» ամսագիրը այն դասակարգում է «Տասնամյակի 100 լավագույն ալբոմներ»-ի մեջ<ref>Amburn. Page 222.</ref>:
 
[[1987]] թվականին Օրբիսոնը բացում է «Ռոքնռոլի փառքի սրահ»-ը: Հանդիսավոր բացման արարողությանը հրավիրռվում է նաև Ռոյի մեծ երկրպագու՝ երաժիշտ, Բրյուս Սպրինգստինը և հանդիսավոր խոսք է ասում. «Ես ուզում եմ երգ գրել Բոբ Դիլանի բանաստեղծությունների հիման վրա և [[Ֆիլ Սպեկտոր]]ի երաժշտությունով, բայց ես իմ կյանքի ողջ ընթացքում ցանկացել եմ երգել, ինչպես Ռոյ Օրբիսոնը: Հիմա ամեն ինչ գիտեմ՝ ոչ ոք չի կարող երգել այնպես, ինչպես Ռոյ Օրբիսոնը»<ref name="clayson202-203">Clayson, Alan. Page 202-203.</ref>: Իր ելույթը Բրյուսը ավարտեց «''Thunder Road''» երգով՝ «''Born to Run''» ալբոմից, իսկ Ռոյը իր պատասխան ելույթում խոստովանեց, որ իրեն «պատվով» է զգում այդ ելույթից հետո<ref name="clayson202-203"/>: Մի քանի ամիս անց Օրբիսոնը և Սպրինգստինը տեղափոխվում են [[Լոս Անջելես]]ի «Coconut Grove Ballroom» հյուրանոց: Նրանց են միանում նաև [[Ջեքսոն Բրաուն]]ը, [[Թի-Բոուն Բյորնետ]]ը, [[Էլվիս Կոստելլո]]ն, [[Թոմ Ուայթս]]ը, [[Բոննի Ռեյթ]]ը, [[Ջենիֆեր Վերնես]]ը և [[Քեթրին Դոն Լանգ]]ը: Նախորդ համերգից Լանգը հիշում էր. «Ռոյը նայեց մեզ բոլորիս և ասաց. «Եթե ես ինչ-որ բանով կարող եմ օգնել ձեզ, ապա խնրում եմ մոտեցեք ինձ»: Նա շատ լուրջ էր: Այդ եղանակով նա ուզում էր շնորհակալություն հայտնել մեզնից: Եվ դա շատ հուզիչ էր»<ref>Amburn. Page 207.</ref>: Այդ թվականին [[HBO]] հեռուստաալիքը թողարկեց լեգենդար «Ռոյ Օրբիսոն և ընկերներ, սև-սպիտակ գիշերներ» համերգը, որը նկարահանվել է սև-սպիտակ ֆոնի վրա: Համերգին մասնակցելու համար նա հրավիրել էր իր ընկերներին. Բրյուս Սպրինգստինին, Էլվիս Կոստելլոյին, Քեթրին Դոն Լանգին, Թոմ Ուայթսին, Բոննի Ռեյթին ինչպես նաև խմբի հզոր առաջնորդին՝ [[Էլվիս Փրեսլի]]ին<ref name=people/>: Ձայնագրությունը թողարկվեց «Virgin Records» լեյբլում և վաճառվեց ավելի քան 50 000 օրինակով<ref>Amburn. Page 205.</ref>: [[1986]] թվականին Օրբիսոնը պայմանագիր է կնքում «Virgin Records» լեյբլի հետ, որտեղ թողարկում է իր հին հիթերը՝ ներառված «''In Dreams: The Greatest Hits''» ալբոմում: Ալբոմի պրոդյուսորն էր Թի-Բոուն Բյորնետը: Ռոյի երաժշտությունը օգտագործվել է շատ ֆիլմերում, օրինակ՝ Դեյվիդ Լինչի «''Կապույտ թավիշ''» ֆիլմում, Մարեկ Կանեվսկի «''Պակաս քան զրոն''» ֆիլմում: [[1985]] թվականին Օրբիսոնի մեկ այլ երգ՝ «Wild Hearts Run Out Of Time», դառնում է [[Նիկոլաս Ռոուգ]]ի «''Աննշանություն''» ֆիլմի սաունդթրեքը: