«Արամ Մանուչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Այլ կիրառումներ|Մանուչարյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Արամ Մանուչարյան''', ([[մայիսի 3]], [[1893]], [[Իգդիր]]-[[1937]]{{ԱԾ}}), կուսակցական և պետական աշխատող։ Հայաստանում խորհրդային կարգերի համար մղված պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ [[1917]] թվականից։
 
Սկզբնական կրթությունն ստացել է Իգդիրի քաղաքային դպրոցում։ 1914 թվականին ուսման նպատակով մեկնել է [[Ռումինիա]]։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ([[1914]]-[[1918]]) տարիներին հեղափոխական գործունեություն է տարել ռուսական բանակում, մասնավորապես հայ զինվորների մեջ։ 1918 թվականին վերադարձել է [[Հայաստան]], պրոպագանդիստական ու կազմակերպչական աշխատանք տարել տարբեր վայրերում։ 1920 թվականին ընտրվել է ՌՍԴԲ (բ) կ [[Երևան]]ի կոմիտեի անդամ, մասնակցել է [[Մայիսյան ապստամբություն|Մայիսյան ապստամբությանը]], որի պարտությունից հետո ձերբակալվել է։ Բանտում եղել է կուսակցական ընդհատակյա բջջի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է առողջապահության, հողագործության, կապի բնագավառներում և Հայկոմկուսի Կենտկոմի ապարատում։ 1936-1937 թվականներին Մանուչարյանը Անդրֆեդերացիայի կապի ժողկոմատի հայկական գրասենյակի լիազորն էր։
{{DEFAULTSORT:Մանուչարյան, Արամ}}
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]]
 
 
[[Կատեգորիա:1937 մահեր]]
 
 
{{Bio-stub}}