«Լենինի հուշարձան (Յալթա)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
|Ներկա վիճակը = Կանգուն
}}
'''Լենինի հուշարձան'''  ({{lang-ru|Памятник Ленину}}), հուշարձան [[Ղրիմ]]ի [[Յալթա]] քաղաքում, որը նվիրված է ռուս հեղափոխական, 1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] կազմակերպիչ, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ, խորհրդային քաղաքական գործիչ (Խորժողկոմի` [[ՌԽՖՍՀ]] կառավարության առաջին նախագահ, [[ԽՍՀՄ]] հիմնադրման գլխավոր նախաձեռնողներից), կոմունիզմի գաղափարների տեսաբան, համաշխարհային կոմունիստական շարժման առաջնորդ  [[Վլադիմիր Լենին|Վլադիմիր Ուլյանովին (Լենին)]]։ Գտնվում է քաղաքի նույնանուն առափում և հրապարակում։ Երիտասարդների հանդիպման սիրված վայր է։
 
== Նկարագրություն ==
Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է Լենինի առափ։  Այն [[ասֆալտ]]ապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև [[արմավենի]]ներ։ Այն բանից հետո, երբ  փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի  տարիներին  հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել<ref>{{Cite web|url=http://www.3654.ru/article/556243|title=Первый Ялтинский «ЛЕНИН»}}</ref>։
 
Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի [[բրոնզ]]ե արձանը կանգնած է կարմիր [[մարմար]]ից պատրաստված հսկայական [[պատվանդան]]ի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի առափի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է  ունեցել 1954 թվականի  հունվարին: Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ի դափնեկիր Պ. Պ. Յացինան և  ճարտարապետ  Ա.  Ս.  Ֆոմինը։ Սա [[Ղրիմ]]ում  Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ<ref>{{Cite web|url=http://comerartadvisory.com/monuments-yalta.html|title=Фото памятников Ялты}}</ref>։
 
== Պատկերասրահ ==