«Մետրոդորոս Սկեպսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
=== Մահը ===
Վերադառնալով Պոնտոս Մետրոդորոսը Միհրդատին գտնում է այն ժամանակ (եթե իհարկե նա վերադարձել է, քանի որ Ստրաբոնի վկայությամբ նա, ամենայն հավանականությամբ մահացել է հենց այդ ճանապարհին), երբ վերջինս արդեն սկսել էր վերջնական պարտություն կրել՝ մ.թ.ա. 71 թվականի ամառ։ Պոնտոսի արքան որոշում է կայացնում հեռանալ իր գլխավոր դաշնակցի՝ Հայոց թագավոր Տիգրան Մեծի մոտ՝ մ.թ.ա. 71 աշուն։ Հստակ հիշատակումներ ու ուղղակի տեղեկություններ չկան, որ Միհրդատի հետ միասին Հայաստան է եկել նաև Մետրոդորոսը, սակայն Պլուտարքոսի հիշատակմամբ հայտնի է, որ տևական ժամանակ Հայաստանի հեռավոր գավառներից մեկում Տիգրանի հրամանով ապաստան ստացած Միհրդատը մ.թ.ա.69 թվականի սկզբում իր առաջին հանդիպման ժամանակ (ապաստան տալուց հետո՝ 1 տարի ութ ամիս անց համաձայն Մեմնոնի<ref>Տե՛ս Մեմնոն, գլ. 55</ref>) Տիգրանը երեք օր տևացած բանակցությունների ընթացքում պատմել է հենց իր և դեսպանությամբ Հայաստան եկած Մետրոդորոսի հետ վերոշարադրյալ երկխոսության մասին.
{{քաղվածք||...Տիգրանը այս պատմեց Միհրադատինև մեղադրեց նրան, չմտածելով, որ դրանով վտանգում է Մետրոդորոսին։ Եվ սա իսկույն ևեթ սպանվեց, իսկ Տիգրանը զղջաց, բայց մտածեց, որինքըոր ինքը չէ միայն պատճառ Մետրոդորոսի դժբախտության, այլ այդ բանի խթան է հանդիսացել նաև Միհրդատի ատելությունը նրա նկատմամբ։ ...Սրա դիակը Տիգրանը մեծ շուքով թաղել տվեց, նա ոչ մի ծախս չխնայեց մեռածի համար, որին կենդանության ժամանակ ինքը մատնել էր։}}<ref>Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս 22, 2-6</ref><br />
Այս ամենը ոչ միանշանակ է դարձնում Մետրոդորոսի մահվան ճշգրիտ թվագրությունը՝ մ.թ.ա. 71-69 թ.թ.ների միջև։