«Ժինեթ Նևյո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Невё, Жинетт
Կենսագրություն
Տող 18.
 
== Կենսագրություն ==
Նեվյոն ծնվել է երաժշտական ընտանիքում և ջութակի առաջին դասերը ստացել է մորից: Նա առաջին համերգը տվել է Փարիզի Գաբրիել Պյեռնեի նվագախմբի հետ երբ յոթ տարեկան էր: 11 տարեկան հասակում ավարտելով [[Փարիզի կոնսերվատորիա]]ն Ժինեթ Նեվյոն շարունակում է կատարելագործել իր վարպետությունը սկզբում [[Ջորջե Էնեսկու]]ի, ապա [[Կարլ Ֆլեշ]]ի մոտ: [[1935]] թվականին Վենյաբսկու անվան ջութակահարների մրցույթում հաղթելով ([[Դավիդ Օյստրախ]]ին երկրորդ տեղում թողնելով) Նեվյոն միջազգային համբավ է ձեռք բերում: Այդ օրվանից սկսում է նրա մենահամերգների շրջանը: Մեծ հաջողությամբ են անցնում [[Լեհաստան]]ի, [[Գերմանիա]]յի ([[1935]]), [[Խորհրդային Միություն]]ում ([[1936]]), [[ԱՄՆ]]-ի և [[Կանադա]]յի ([[1937]]) մենահամերգները: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկզիբը խանգարեց այս համերգաշարին, սակայն արդեն [[1945]] թվականին նա ելույթ ունեցավ [[Լոնդոն]]ում: Երկու տարի անց Նեվյոն ելույթներ ունեցավ Ամն-ում և [[Հարավային Ամերիկա]]յում: [[1949]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ին Փարիզից ԱՄՆ թռիչքի ժամանակ օդանավը, որով թռնում էին Ժինեթ Նեվյոն և իր եղբայրը Ազորյան կղզիների մոտ ենթարկվեց վթարի: 48 ուղևորներից և ոչ մեկը չփրկվեց:
 
== Գրականություն ==