«Պեչենեգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Պեչենեգներ, ցեղային միություն , առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից: Մարդաբանորեն պեչենեգները եվրոպեոիդ էին` մոնղոլոիդ տարրերով: Ութերորդից իներորդ դարերում բնակվել են [[Վոլգա]] և [[Ուրալ]] գետերի միջև ընկած տարածքում, իներորդ դարում , ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք` ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը: Պեչենեգների հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր: Տասներորդ դարում պեչենեգները բաժանվել են երկու ճյուղի (արևմտյան և արևելյան), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ): Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաներն» էին, տոհմերինը` «փոքր իշխանները». ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում. գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն: [[915]]-ին, [[920]]-ին, [[968]]-ին պեչենեգները ասպատակել են ռուսական հողերը: [[1036]]-ին [[ԿիևիԿիև ]] քաղաքի մոտ [[Յարոսլավ Իմաստուն ]] իշխանը ջախջախել է պեչենեգներին և վերջ տվել նրանց հարձակումներին Ռուսիայի վրա: Տասնմեկերորդից տասներկուերորդ դարերում շատ պեչենեգներ բնակեցվել են [[Կիևյան ՌուսիայիՌուսիա]] պետության հարավում` նրա սահմանները պաշտպանելու նպատակով: Տասերորդից տասնմեկերորդ դարերում բյուզանդական կայսրերը փորձել են պեչենեգներին օգտագործել Ռուսիայի և [[Դանուբյան Բուլղարիայի]] դեմ պայքարում: Տասներկուերորդ դարում պեչենեգները թափանցել են [[Հունգարիա]]: Տասներեքերորդից տասնչորսերորդ դարերում ձուլվելով [[ ղփչաղների]], [[հունգարների]], [[ռուսների]], [[մոնղոլների]] և այլ էթնիկական խմբերի հետ, պեչենեգները դադարել են գոյություն ունենալուց: