«Պեչենեգներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
Պեչենեգներ, ցեղային միություն , առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից: Մարդաբանորեն պեչենեգները եվրոպեոիդ էին` մոնղոլոիդ տարրերով: Ութերորդից իներորդ դարերում բնակվել են [[Վոլգայի]] և [[Ուրալի]] միջև ընկած տարածքում, իներորդ դարում , ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք` ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը: Պեչենեգների հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր: Տասներորդ դարում պեչենեգները բաժանվել են երկու ճյուղի (արևմտյան և արևելյան), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ): Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաներն» էին, տոհմերինը` «փոքր իշխանները». ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում. գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն: [[915]]-ին, [[920]]-ին, [[968]]-ին պեչենեգները ասպատակել են ռուսական հողերը: [[1036]]-ին [[Կիևի ]] մոտ [[Յարոսլավ
|