«Քրիստափոր Արարատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 52.
Քրիստափոր Արարատյանը ծնվել է [[1876]] թ-ի [[հունիսի 18]]-ին [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Մցխեթ]] քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական [[Գերասիմ Արարատյան|Գերասիմ (Կարապետ) Ավետիքի Արարատով]]ի ընտանիքում։ Արարատյանների ընտանեկան զինանշանի վրա եղել է գրվածք «Հայրենիք ու պատիվ»։
 
10 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի կադետային կորպուս, որտեղ ուսումն ավարտել է [[1893]] թվականի [[մայիսի 20]]-ին՝ ենթասպայի կոչումով։ Մայրը առաջարկում էր որդուն ուսումնը շարունակել Մոսկվայի Լազարյան Ճեմարանում, որտեղ դասավանդում էր մոր հարազատ եղբայրը։ Սակայն հոր պնդմամբ Քրիստափորը ընդունվում է Պետերբուրգի Միխայլովյան հրետանու դպրոցը, որն ավարտում է [[1896]] թվականի [[օգոստոսի 12]]-ին։ Այստեղ նա ճանաչվել է լավագույն երեք ուսանողներից մեկը՝ ստանալով պոդպորուչիկի կոչում ու իրավունք ընտրելու հետագա ծառայության վայրը։ Ավարտական արարողության ժամանակ եղել է հեծելազորային վաշտի հրամանատար։ Զորահրապարակ Արարատյանի գլխավորած վաշտը մուտք է գործում քառատրոփ ու հանկարծ կանգ առնում կայսր Ալեքսանդ III-ի դիմաց։ Այդ աննախադեպ հնարքի համար կայսրը Արարատյանին շնորհում է ոսկյա կովկասյան թուր, որի վրա մակագրված էր «Գեներալ Մովսես Արգուտինսկի-Դոլգորուկիին Կովկասյի նահանգապետ Ալեքսեյ Երմոլովից»։
 
Ընտրելով Կովկասյան նռնակաձգային հրետանու բրիգադը, որը տեղեկայված էր Թիֆլիսից ոչ հեռու Կոջորում ՝ ծառայություն է անցնում՝ ստանալով պորուչիկի կոչում [[1899]] թվականի [[հուլիսի 27]]-ին։
 
== Կովկասյան բրիգադ ու ռուս-ճապոնական պատերազմ ==
[[1902]] թ-ին նշանակվում է Կովկասյան երկրորդ կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարի գլխավոր ադյուտանտ։ 1902 թվականի [[օգոստոսի 25]]-ին ստանում է շտաբս կապիտանի կոչում։ Հետագա տարիներին մի քանի անգամ փոխել է ծառայության վայրը կովկասյան հրետանային բրիգադի շրջանակներում՝ հիմնականում զբաղեցնելով ուսումնական թիմի ղեկավարի կամ ռազմական դատարանի անդամի պաշտոններ։
 
1903 թվականի մարտին ստանում է Սբ. Ստանիսլավի 3-րդ կարգի մեդալ՝ թրերով ու ժապավենով։ 1904 թվականի օգոստոսի 1-ին տեղափոխվում է Սիբիրսկ քաղաք՝ զբաղեցնելով այնտեղ բրիգադի ուսումնական մասի ղեկավարի պաշտոնը՝ զուգահեռաբար զբաղեցնելով ռազմական դատարանի անդամի պաշտոն։
[[Պատկեր:Christophor araratov 1907.jpg|մինի|150px|Քրիստափոր Արարատյան, 1907]]
Ռուս-ճապոնական պատերազմի մեկնարկից հետո խնդրում է տեղափոխել իրեն առաջին գիծ, որտեղ հնարավորություն է ստանում լիարժեքորեն կիրառել հրաձգային բոլոր գիտելիքները։ [[1905]] թվականի ապրիլի 19-ին գործուղվում է Խարբին՝ Երրորդ Մանջուրյան բանակի առաջին գծային հրետանային բրիգադ։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ին ստանում է Սբ. Աննայի Երրորդ կարգի մեդալ թրերով ու ժապավենով։
 
1906 թվականի մարտի 26-ին կցվում է 664 էշելոնին ու գործուղվում եվրոպական Ռուսաստան։ Հունիսի 6-ին գործուղվում է կովկասյան նռնականետային հրետանային բրիգադ, որտեղ օգոստոսի 9-ից զբաղեցնում է բրիգադի դատարանի անդամի պաշտոնը։ 1907 թվականի հունվարի 23-ին ստանում է ավագ սպայի կոչում, իսկ մայիսի 10-ին՝ կապիտանի կոչում։ Հունվարի 30-ից փետրվարի 17-ը զբաղեցրել է բրիգադի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնը։ 1910 թվականի դեկտեմբերին ստանում է Սբ. Ստանիսլավի երկրորդ կարգի թրերով մեդալ։ 1912 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 18-ը զբաղեցրել է բրիգադի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնը։ 1914 թ-ի մայիսի 14-ին Արարատյանը ստանում է Սբ. Աննայի երկրորդ կարգի թրերով մեդալ, ու օգոստոսի 31-ին ստանում է փոխգնդապետի կոչում։
 
== Առաջին Համաշխարհային պատերազմ ==
1914 թ-ի հունիսի 28-ից հուլիսի 28-ը սովորում է Ցարսկոյե Սելոյի սպայական հրետանային դպրոցում, որն ավարտում է ժամանակից շուտ ու մեկնում ռազմաճակատ։ Այստեղ հաջորդ 5 ամիսների ընթացքում նրան շնորհվում է Սբ. Ստանիսլավի չորրորդ կարգի թրերով ու ժապավենով մեդալ, Սբ. Աննայի երկրորդ կարգի թրերով մեդալ, Սբ. Ստանիսլավի երկրորդ կարգի թրերով մեդալ։ 1915 թվականի սեպտեմբերի 9-ից 26-ը հանդիսացել է դիվիզիայի հրամանատարի պաշտոնակատար։
 
Սեպտեմբերի 24-ին Արարատյանին շնորհվում է Սբ. Գեորգի չորրորդ կարգի մեդալ հետևյալ դրվագի համար։ Կես տարի առաջ ապրիլի 27-ին Նեվմլեն գյուղի մոտակայքում հակառակորդը հարձակում է իրականացրել նույն բրիգադի մյուս երկու գնդերի դեմ։ Արարատյանը սեփական նախաձեռնությամբ առաջ է քաշվել՝ հայտնվելով հարձակման տակ, ստիպելով հակառակորդին դադարեցնել հարձակումը ու թույլ տալով գնդերին ապահով նահանջել։ Արարատյանի գունդը նահանջել է միայն այն ժամանակ, երբ գնդերը ապահովության մեջ էին։
Տող 75.
 
== Հայ-թուրքական պատերազմ (1918) ==
1917 թ-ի դեկտեմբերի 5-ին նոր ռուսական իշխանության ու Օսմանյան կայսրության միջև ստորագրվում է Երզնկայի զինադադարը։ Թիֆլիսի Հայկական Ազգային Խորհուրդը փորձեր է ձեռնարկում ստեղծել ազգային բանակ՝ Դենիկինի բանակի աջակցությամբ։ Այդ միավորումը թուրքական բանակի դեմ մարտնչեց 1917 թվականի վերջին -1918 թվականի սկզբին՝ հետագայում դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հիմքը։ Հրամանատար է նշանակվում փորձառու [[Թովմաս Նազարբեկյան]]ը, ով 1918 թվականի հունվարի 5-ին նշանակում է Արարատյանին հրաձգային հրետանային բրիգադի երկրորդ դիվիզիայի հրամանատար։ Մարտի 4-ին այն անվանափոխվեց հրաձգային հրետանային երկրորդ բրիգադի։ Ապրիլի 5-ին բրիգադը դարձավ Երևանի կորպուսի մաս, որի հրամանատարն էր [[Մովսես Սիլիկյան]]ը: Արարատյանը դառնում է Երևանի կորպուսի հրետանու հրամանատար։
 
Մարտի 3-ին բոլշևիկները ստորագրում են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը՝ դուրս բերելով Ռուսաստանը Առաջին համաշխարհայինից։ Մարտ-ապրիլին տեղի ունեցած Տրապիզոնի խաղաղության համաժողովը արդյունքներ չտալուց հետո, մայիսի 11-ին Բաթումում մեկնարկում է նոր համաժողով, որի ընթացքում թուրքական կողմը առաջ քաշեց իր կազմի մեջ ներգրավելու Թիֆլիսը, Ալեքսանդրապոլն ու Էջմիածինը, որով նպատակ կար Կարսը Ջուլֆայով կապելու Բաքվի հետ։ Համաժողովի ընթացքում վրացական կողմը հայտարարում է, որ մտնում է գերմանական պրոտեկտորատի տակ, ինչի արդյունքում հայկական կողմը մնում է որպես միակ պահանջատեր կողմ համաժողովի ընթացքում։ Համաժողովին զուգահեռ թուրքական զորքը անցնում է [[Ախուրյան]] գետը ու առճակատման գնում հայկական ռազմական ուժերի հետ։ [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի]] (մայիսի 21-29), [[Ղարաքիլիսայի ճակատամարտ|Ղարաքիլիսայի]] (մայիսի 24-28) ու [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ-Ապարանի]] (մայիսի 21-24) ընթացքում հայկական բանակին հաջողվում է կասեցնել թուրքական առաջխաղացումը։ Սարդարապատի հաղթանակը հնարավոր դարձրել [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] անկախությունը։
Տող 86.
== Հայաստանի Առաջին Հանրապետություն ==
[[Պատկեր:The Cabinet of the Armenian Republic.png|Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը: Կանգ.՝ [[Նիկոլ Աղբալյան]], [[Աբրահամ Գյուլխանդանյան]], [[Սարգիս Արարատյան]], Նստ.՝ [[Ավետիք Սահակյան]], [[Ալեքսանդր Խատիսյան]], Քրիստափոր Արարատյան|մինի|200px]]
Արարատյանը դեմ է արտահայտվում Հովհաննես Քաջազնունու նշանակմանը Հայաստանի վարչապետ, ինչպես նաև անձնական շփման ընթացքում կոպիտ արտահայտվում է վերջինիս նկատմամբ։ Դա հանդիսանում է պատճառ, որ նա չի ստանում գեներալի կոչում դեռևս 1918-ին։ թվականին։ Օգոստոսին Հայկական բրիգադի հրետանու հրամանատարն է։
 
1918 թ-ի հոկտեմբերի 7-ին նշանակվում է հայ-թուրքական հանձնաժողովի անդամ, որի նպատակն էր սահմանագծելու հայ-թուրքական համատեղ սահմանը. մի պայման, որը մատնանշվել էր հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով։ Մեկնում է Թուրքիա, որտեղ է ստանում է Թուրքական մեդալ ի հիշատակ Հայաստանի կառավարության կողմից Հալիլ փաշայի թուրքական ռազմական ղեկավարությանը այցելության։ Վերադառնալով Հայաստան՝ նշանակվում է Հայկական Հրետանային Բրիգադի հրամանատար։
 
Դեկտեմբերին իր ստորաբաժանումներով մասնակցել է հայ-վրացական պատերազմին։ 1919 թվականի հունվարին Արարատյանը վերադառնում է [[Թիֆլիս]]ից, որտեղ մասնակցում էր հայ-վրաց-բրիտանական բանակցություններին։
 
[[Պատկեր:061 khatisyan araratov may 28 1919.jpg|մինի|ձախից|200px|[[Ալեքսանդր Խատիսյան]]ն ու Քրիստափոր Արարատյանը 1919-ի մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ]]1919-ի թվականի սկզբին Հայաստանի տարբեր ծայրերում բռնկվում են մի շարք ապստամբություններ կովկասյան թուրքերով (ադրբեջանցիներով) բնակեցված շրջաններում, ու այդ միջավայրում վարչապետ [[Հովհաննես Քաջազնունի]]ն վայր դրեց պարտականությունները, վարչապետ նշանակվեց [[Ալեքսանդր Խատիսյան]]ը, ինչպես նաև ռազմական նախարար [[Հովհաննես Հախվերդյան]]ը լքեց կառավարությունը նույնպես։ Մարտի 27-ին դեռևս չկազմավորված կառավարության կազմում Արարատյանը ստանում է գեներալ-մայորի կոչում ու նշանակվում ՀՀ ռազմական նախարար։ Խատիսյանը տալիս է փայլուն հանձնարարական Արարատյանին. «Անհրաժեշտ է շնորհել նրան գեներալի արժանի կոչումը ու թող Աստծո օգնությամբ տնօրինի Ռազմական նախարարությունը: Նա տաքարյուն է, կոշտ ու հայհոյող, հայերենից բացի փայլուն տիրապետում է նաև հրամանատարական լեզվին»։
 
Նշանակվելով նախարար՝ Արարատյանը նախկին նախարար Հովհաննես Հավերդյանին հրավիրում է որպես խորհրդական, իսկ իր նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանին՝ օգնական։
Տող 98.
Հունիսի 7-ին Դիլիջան գործուղման ընթացքում Արարատյանի մեքենան կողաշրջվում է, ու նախարարը տեղափոխվում է հիվանդանոց կրծքավանդակի լուրջ վնասվածքով ու երիկայային արյունահոսություն ախտորոշմամբ, որտեղ նա բուժում է անցնում մինչև հունիսի 25-ը։
 
[[1920]] թվականի ապրիլի 3-ին Արարատյանը վայր է դնում նախարարի պարտականությունները՝ ստանձնելով Ռազմական նախարարության հրաձգային ուժերի տեսուչի պաշտոնը։ [[Մայիսի 22]]-ից Արարատյանը զբաղեցնում է Երևանի պաշտպանության գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Մինչև Կարսի գրավումը թուրքական զորքերի կողմից նա զբաղեցրել է տարբեր զորամիավորումների հրետանու հրամանատարի պաշտոնը։ Արարատյանին գործողում են Կարս որպես ռազմական կոմենդանտ, իսկ Սիլիկյանին՝ Բայազեթ։ [[1920]] թ-ի [[հոկտեմբերի 30]]-ին Արարատյանը գերի է ընկնում թուրքական բանակի կողմից։ Բանտում գտնվելու ժամանակ նրան մի քանի անգամ այցելել է գեներալ [[Քյազըմ Կարաբեքիր]]ը, որը առաջարկել է Արարատյանին դասավանդել ռուսական հրետանու արվեստը թուրքական ռազմական համալսարանում, սակայն ամեն անգամ ստացել է մերժում։
 
== Խորհրդային շրջան ==
[[Պատկեր:052 araratov 1st armenian rifle division artilery group.jpg|մինի|ձախից|150px|Արարտյանը հայկական հրաձգային դիվիզիայի հրետանու խմբի հետ, 1922]][[Պատկեր:048 christophor araratov 1921.jpg|մինի|աջից|120px|Արարատյանը գերությունից հետո, 1921]][[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի միջնորդությամբ՝ 1921 թվականի վերջին վերադարձել Հայաստան՝ ըստ որոշ տեղեկությունների 1922-ին թվականին զբաղեցնելով [[Հայկական ՍՍՀ]] հրետանու հրամանատարի պաշտոնը։ Մյասնիկյանին փոխարինած Հայկ Բժշկյանցը Արարատյանի մասին գրել է.
 
{{cquote|
Հրետանու նախկին գեներալ Քրիստափոր Գերասիմի Արարատյանը՝ անկախ, սրամիտ, նկարային գեղեցկությամբ, հաջողակ, սեփական գինը իմացող, հայտնի է ոչ միայն բանակում, այլ ողջ Հայաստանի տարածքում: Նա իհարկե ունի բազմաթիվ նախանձողներ ու չարակամներ, մանավանդ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ աշխատավորական-գյուղական ծագումը բարձր պաշտոններ ստանալու նախապայման է:|Հայկ Բժշկյան}}
 
1923-25-ին՝1925 թվականներին՝ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա ղեկավարել է ԵՊՀ և ՀԳԻ ռազմագիտական ամբիոնները։
 
1925 թվականի փետրվարին կենտրոնից հայաստան են բերում շուրջ երկու տասնյակ Լենինի կիսանդրի, որոնք վերջինիս մահվան երկրորդ տարելիցի կապակցության առթիվ պետք էր բաշխել զորամասերով հատուկ սենյակներում, որոնք հետագայում պետք է կոչվեին «Լենինյան»: Արարատյանին այլ ռազմական ղեկավարների հետ կարգադրվում է կիսանդրիները հասցնել տեղ։ Ապարանում մրսելով ճանապարհից նրանք կանգ են առնում թեյարանի մոտ տաքանալու։ Տեղացիները գողանում են կիսանդրիով արկղը՝ հավանաբար կարծելով, որ կարմիր հրամանատարները որևէ արժեքավոր բան են տեղափոխում։ Ռազմական դատարանի առաջ չկանգնելու համար վարորդ Բենիկ Վարդազարյանը խորհուրդ է տալիս իր հորեղբորը, ով գերեզմանաքարեր պատրաստող էր, խնդրել պատրաստել նմանը։ Ղարաքիլիսայում բնակվող ուստա Առաքելը ստեղծում է գիպսե կիսանդրի, որը սակայն հետագայում ճաքճքում է, ու մատնում եղածը։ Արարատյանին փրկում է բանակի հրամանատար Ալեքսանդր Եգորովը, ով Արարատյանին արագ տեղափոխում է Մոսկվա՝ ուսանելու Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որը նա ավարտում է 1926 թ-ի օգոստոսի 20-ին։
 
Վերադառնալով Հայաստան՝ առավելագույնը, ինչ Արարատյանին առաջարկում են, Երևանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի, իսկ այնուհետև Երևանի Գյուղատնտեսական Ինստիտուտի ռազմագիտության ամբիոնի վարիչի պաշտոն է։
 
== Ստալինյան բռնաճնշումներ ու մահ ==
[[Պատկեր:054 christophor araratov.jpg|մինի|ձախից|150px|Արարատյանը կյանքի վերջին տարիներին]][[Պատկեր:067 araratov execution.jpg|մինի|աջից|200px|Արարատյանի գնդակահարության հրամանը, 1937]]1937-ին թվականին Հայկական ՍՍՀ Ներքին Գործերի կոմիսար Խաչիկ Մուղդուսիի կողմից ձերբակալվեցին ու գնդակահարվեցին։ [[Մովսես Սիլիկյան]]ի երրորդ ձերբակալության հաջորդ օրը՝ 1937 թ-ի օգոստոսի 9-ի առավոտյան 9-ին Արարատյանը իր ռազմական ուսապարկում մի քանի հիմնական իրեր վերցնելով գալիս է Ներքին գործերի կոմիսարիատի շենք՝ խնդրելով իրեն ձերբակալել իր հրամանատարի հետ։ Ներքին գործերի կոմիսար [[Խաչիկ Մուղդուսի]]ն փոխանցում է Արարատյանին, որպեսզի վերադառնա տուն, շատ սպասել պետք չի լինի։ Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան Արարատյանին նույնպես ձերբակալում են։ Երեք ամիս բանտարկությունից հետո դեկտեմբերի 10-ին առավոտյան 5-ին Արարատյանին, իր հետ գեներալներ Դմիտրի Միրիմանովին ու Մովսես Սիլիկյանին, ով այդ ժամանակ հիվանդության ու ծերության պատճառով ինքնուրույն քայլել չէր կարող, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Օհանեսյանին, Հակոբ Մկրչտյանին ու Հարություն Հակոբյանին տեղափոխում են Նորքի ձոր (ներկայիս Կենդանաբանական այգու տարածք) ու գնդակահարում։
 
Երկար տարիներ ի վեր նրա կին Նինա Էյուբովան փաթեթներ էր փոխանցում Պետական Անվտանգության Կոմիտե իր ամուսնուն փոխանցելու՝ չիմանալով, որ ամուսինը վաղուց արդեն սպանված է։ 1955 թ-ի մարտի 19-ին հարազատներին փոխանցեցին Արարատյանի մահվան վկայականը, որտեղ նշված էր, իբր նա մահացել է 1943 թվականի փետրվարի 16-ին սրտի կաթվածից։ Հաջորդ տարի 1956 թվականի հուլիսի 18-ին Հայկական ՍՍՀ գերագույն դատարանը չեղյալ է համարել Արարատյանի դեմ 1937 թվականի նոյեմբերի 16 որոշումը, ինչի արդյունքում հայտնի է դարձել նրա մահվան իրական թվականը։
 
== Անձնական կյանք ==
Տող 123.
= Հետաքրքիր փաստեր =
* Քրիստափոր Արարատյանը տիրապետում էր հայերենի, ռուսերենի ու ֆրանսերենի։
* 1896-ից թվականից 1920 թվականն Արարատյանը միայն երեք ամիս արձակուրդ է ունեցել։
* Բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը իր ուսուցիչների մասին բանաստեղծության մեջ Արարատյանի մասին գրել է.
<blockquote>''...Արարատովն էր մեզ զորաշարժի տանում՝<br />Ղարսի հրացանը կապած ուսին...''
Տող 148.
Քրիստափոր Արարատյան.jpeg
</gallery>
<gallery perrow="4">
055_christophor_araratov.jpg|Արարատյանը կյանքի վերջին տարիներին
056_nina_ejubova_opera_gayane.jpg|Դուստր Ելենա Էյուբովան Գայանե բալետում