Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1 բայտ ,  10 ամիս առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ միապետ|անուն=Վարազդատ|պատկեր=|կալանք=|իշխանություն=[[374]] - [[378]]|թագադրում=[[374]]|լրիվ անուն=Վարազդատ Արշակունի|մայրենի_լեզու1=|մայրենի_լեզու1_անուն1=|հաջորդող=[[Արշակ Գ]]|թագուհի=|տոհմ=[[Արշակունիներ]]|հայր=|մայր=|զավակներ=[[Խոսրով Դ]]|ծնունդ=մոտ 350|ծննդավայր={{դրոշավորում|Հայաստան}},|վախճանի վայր={{դրոշավորում|Մեծ Հայք}}|թաղում=|թաղման վայր=|ազգություն=[[հայ]]}}
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|ձախից|մինի|[[Արշակունիների թագավորություն|Արշակունյաց Հայաստանը]] 298-387 թթ.]]
'''Վարազդատ''' (ծն. և մահվան թթ. անհայտ մոտ 350-393-ից հետո), Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է հորեղբորը՝իր ազգական՝ [[Պապ թագավոր]]ին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է [[Բաթ Սահառունի]]ն։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյան]]ը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և [[Մեծ Հայք]]ը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ.–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ [[Մամիկոնյաններ]]ի թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված [[Մանվել Մամիկոնյան]]ը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի [[Արշակ Գ]]–ն։
Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
 
392

edits