«Ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 9.
Կապիտալը կանոնադրական է կոչվում այն պատճառով, որ դրա չափը սահմանվում է ձեռնարկության կանոնադրությունում։ Կանոնադրական կապիտալի նվազագույն մեծությունը, օրինակ՝ [[բաժնետիրական ընկերություն]]ների համար, սահմանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Կանոնադրական կապիտալը սեփականատերերի կողմից ներդրված միջոցների այն գումարն է, որը օգտագործվում է ձեռնարկության կանոնադրական գործունեությունը ապահովելու համար։
== Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներ ==
=== Անհատական (ընտանեկան) ձեռնարկություն ===
{{հիմնական|Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն}}
Անհատական է կոչվում [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է մեկ ֆիզիկական անձի՝ անձնական սեփականության իրավունքով։ Անհատական ձեռնարկությունը գործում է սեփականատիրոջ անձնական [[աշխատանք]]ի հիման վրա։ Անհատը, [[հարկ]]երը լրիվ վճարելուց հետո, միանձնյա տնօրինում է ստացված ամբողջ եկամուտը։ Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է [[ընտանիք]]ի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Ընտանեկան ձեռնարկությունը, որպես կանոն, գործում է ընտանիքի անդամների աշխատանքի հիման վրա։ Այն կարող է գործել նաև՝ վարձու աշխատողներ ընդգրկելով։ Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը լիակատար գույքային պատասխանատվություն է կրում ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար, ընդ որում՝ այդ պատասխանատվությունը ոչնչով սահմանափակված չէ։
Տող 95.
{{հիմնական|Փոքր ձեռնարկություն}}
Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտում՝ ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում՝ 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում՝ 50, այլ ոլորտներում՝ 25 աշխատող։
 
== Ձեռնարկությունների դասակարգումը ==
Ձեռնարկությունը [[Տնտեսություն|տնտեսության]] սկզբնական հիմնական օղակն է, և դրա գործունեության արդյունավետությունից ուղղակիորեն կախված է բնակչության կենսամակարդակը։ Տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են թողարկվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, թողարկման [[մասշտաբ]]ներով, օգտագործվող [[հումք]]ի բնույթով, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման մակարդակով, [[աշխատանք]]ի տեխնիկական զինվածության աստիճանով, գործունեության բնույթով ու նպատակներով։ Արտադրության գործոնների ձեռքբերման, արտադրական գործընթացի կազմակերպման, արտադրանքի իրացման, [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի մշակման ու ներդրման հիմնահարցերը յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է լուծվեն յուրովի՝ հաշվի առնելով միայն այդ ձեռնարկության արտադրական, ճյուղային և տարածքային առանձնահատկությունները։ Ձեռնարկությունները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների, բնույթի, չափի, սեփականության ձևերի, կապիտալի պատկանելիության։: Դասակարգումը հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը։