«Դողսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
|Կորուստներ2 =
}}
'''Դողսի ճակատամարտ''', [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների]] ընթացքում տեղի ունեցած բախում [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյաց հայոց արքա]] [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա-ի]] և [[Սաջյան ամիրայություն|Սաջյան Ատրպատականի]] Յուսուֆ ամիրայի զորքերի միջև, որը տեղի է ունեցել [[894|894 թվականին]]՝ [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Արագածոտն (գավառ)|Արագածոտն գավառի]] [[Դողս|Դողս գյուղի]] շրջակայքում։շրջակայքում<ref>{{Cite web|url=http://online.fliphtml5.com/fumf/qcjw/|title=«Հայոց պատմություն», ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը // Բագրատունյաց Հայաստան, Մեծ Հայքը 9-րդ դարում|last=Մելքոնյան|first=Ա․|date=|website=online.fliphtml5.com|publisher=«Զանգակ» հրատարակչություն|accessdate=2019-01-15}}</ref>։
 
Ճակատամարտի շարժառիթը [[Սմբատ Նահատակ|Սմբատ արքայի]] իշխանության ամրապնդումն էր, որն անմիջականորեն հակոտնյա էր [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] ու [[Սաջյան ամիրայություն|Սաջյան ամիրայության]] զավթողական ծրագրերին։
 
== Նախապատմություն ==
[[Արաբական արշավանքները Հայաստան|Արաբական արշավանքների]] պայմաններում 885 թվականին [[Իշխանաց իշխան|հայոց իշխանաց իշխան]] [[Աշոտ Ա. Բագրատունի|Աշոտ Բագրատունին]] իրեն հռչակել էր [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|հայոց արքա՝արքա]]՝ [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]] սկիզբ դնելով [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների հարստության ժառանգական իշխանությանը։իշխանությանը]]։ 890 թվականին Աշոտին փոխարինում է որդին՝ [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատը]], որը ևս որդեգրում է իր նախորդի միասնական պետության ստեղծման քաղաքականությունը։
 
Նորընտիր արքան նախ ամրապնդում է իր դիրքերը և [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] սպառնալիքին փոխազդելու նպատակով 893 թվականին դաշինք կնքում [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասեր]] կայսեր հետ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած խնդիրներից էր նաև օրեցօր հզորացող Ատրպատականի Սաջյան ամիրայությունը, որի գահակալները նշանակվում էին [[Աբբասյաններ|Աբբասյանների]] կողմից։ Վերջիններս դեռևս Աշոտ Բագրատունու կառավարման տարիներին ձգտում էին նվաճել [[Մեծ Հայքի թագավորությունը։թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]]։
 
== Ճակատամարտ և հաջորդիվ ==
Բյուզանդիայի հետ հակաարաբական պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց՝ 894 թվականին, [[Սաջյան ամիրայություն|Սաջյան ամիրայության]] բանակը հարավից ասպատակում է [[Բագրատունիների թագավորություն|Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորության]] սահմանները։ Հայերը շարժվում են թշնամուն ընդառաջ և զորաբանակների բախումը տեղի է ունենում [[Արագածոտն գավառում՝(գավառ)|Արագածոտն գավառում]]՝ [[Դողս|Դողս բնակատեղիում։բնակատեղիում]]։ Այս ճակատամարտում Յուսուֆ ամիրայի գլխավորած սաջյան հրոսակները՝ խալիֆայության օժանդակող խառնիճաղանջ զորքերի հետ մեկտեղ, ջախջախիչ պարտություն են կրում և ստիպված վերադառնում Ատրպատական։
 
Չկարողանալով զինված պայքարի միջոցով ծնկի բերել հայերին՝ թշնամին փորձում է հայոց արքային ծնկի բերել ներքին երկպառակտության ճանապարհով։ Դողսի ճակատամարտից շատ չանցած Նախճավան քաղաքի պատկանելությունը վիճարկում են [[Սյունիներ|Սյունիներն]] ու [[Արծրունիներ|Արծրունիները]], սակայն Սմբատ արքայի վճռով [[Նախճավան|Նախճավանը]] դառնում է Սյունիների տոհմական տիրույթ։ Թագավորի վճռից դժգոհ Գագիկ Արծրունի իշխանը Սմբատին խնդրում է առ ոչինչ հայտարարել վճիռը, քանզի նախճավանը մշտապես եղել է Արծրունիների տիրույթներում, սակայն արքայի որոշումը մնում է անհողդողդ։
 
== Տես նաև ==
 
* [[Արաբական արշավանքները Հայաստան]]
* [[Ձկնավաճառի ճակատամարտ]]
* [[Սևանի ճակատամարտ]]
 
== Ծանոթագրություններ ==