«Դողսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
|Կորուստներ2 =
}}
'''Դողսի ճակատամարտ''', [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների]] ընթացքում տեղի ունեցած բախում [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյաց հայոց արքա]] [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա-ի]] և [[Սաջյան ամիրայություն|Սաջյան Ատրպատականի]] Յուսուֆ ամիրայի զորքերի միջև, որը տեղի է ունեցել [[894|894 թվականին]]՝ [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Արագածոտն (գավառ)|Արագածոտն գավառի]] [[Դողս|Դողս գյուղի]] շրջակայքում։
'''Դողսի ճակատամարտ''',
 
Ճակատամարտի շարժառիթը [[Սմբատ Նահատակ|Սմբատ արքայի]] իշխանության ամրապնդումն էր, որն անմիջականորեն հակոտնյա էր [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] ու [[Սաջյան ամիրայություն|Սաջյան ամիրայության]] զավթողական ծրագրերին։
 
== Նախապատմություն ==
Արաբական արշավանքների պայմաններում 885 թվականին հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին իրեն հռչակել էր հայոց արքա՝ Մեծ Հայքի թագավորությունում սկիզբ դնելով Բագրատունիների հարստության ժառանգական իշխանությանը։ 890 թվականին Աշոտին փոխարինում է որդին՝ Սմբատը, որը ևս որդեգրում է իր նախորդի միասնական պետության ստեղծման քաղաքականությունը։
 
Նորընտիր արքան նախ ամրապնդում է իր դիրքերը և Արաբական խալիֆայության սպառնալիքին փոխազդելու նպատակով 893 թվականին դաշինք կնքում Բյուզանդիայի Լևոն Զ Իմաստասեր կայսեր հետ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած խնդիրներից էր նաև օրեցօր հզորացող Ատրպատականի Սաջյան ամիրայությունը, որի գահակալները նշանակվում էին [[Աբբասյաններ|Աբբասյանների]] կողմից։ Վերջիններս դեռևս Աշոտ Բագրատունու կառավարման տարիներին ձգտում էին նվաճել Մեծ Հայքի թագավորությունը։
 
== Ճակատամարտ և հաջորդիվ ==
Բյուզանդիայի հետ հակաարաբական պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց՝ 894 թվականին, Սաջյան ամիրայության բանակը հարավից ասպատակում է Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորության սահմանները։ Հայերը շարժվում են թշնամուն ընդառաջ և զորաբանակների բախումը տեղի է ունենում Արագածոտն գավառում՝ Դողս բնակատեղիում։ Այս ճակատամարտում Յուսուֆ ամիրայի գլխավորած սաջյան հրոսակները՝ խալիֆայության օժանդակող խառնիճաղանջ զորքերի հետ մեկտեղ, ջախջախիչ պարտություն են կրում և ստիպված վերադառնում Ատրպատական։
 
Չկարողանալով զինված պայքարի միջոցով ծնկի բերել հայերին՝ թշնամին փորձում է հայոց արքային ծնկի բերել ներքին երկպառակտության ճանապարհով։ Դողսի ճակատամարտից շատ չանցած Նախճավան քաղաքի պատկանելությունը վիճարկում են Սյունիներն ու Արծրունիները, սակայն Սմբատ արքայի վճռով Նախճավանը դառնում է Սյունիների տոհմական տիրույթ։ Թագավորի վճռից դժգոհ Գագիկ Արծրունի իշխանը Սմբատին խնդրում է առ ոչինչ հայտարարել վճիռը, քանզի նախճավանը մշտապես եղել է Արծրունիների տիրույթներում, սակայն արքայի որոշումը մնում է անհողդողդ։
 
== Ծանոթագրություններ ==