«Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 61.
'''Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի''' կամ '''Անիի Մայր Տաճար''', [[Անի]] քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թթ [[Տրդատ ճարտարապետ]]ի կողմից Հայոց թագավոր [[Սմբատ Բ Տիեզերակալ]]ի նախաձեռնությամբ։ Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է՝ կոթողային ձևով և հարուստ հարդարանքով։ Ավագ խորանը զարդարված է եղել «Քրիստոսը գահի վրա» որմնանկարով։ Տաճարի միջին գմբեթակիր նավը շնորհիվ ներքին նավերի նեղացման գերիշխում է կառույցի ներքին ամբողջ տարածքի երկայնքով։ Տաճարի գմբեթին կանգնեցված է եղել մարդաբոյ արծաթյա խաչ։
 
Անիի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցի, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7x34,3 մ) Ա․ Մ․ տ․ իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկ․ պետության հզորությունը։ Հայկ․ խորշերով ակոսված արտաքին ճակատները հարդարված են նրբագեղ կամարաշարով։ Ավագ խորանը զարդարվել է Քրիստոսը գահի վրա պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով)։ Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեց․ ճարտ․ ձևերի զարգացման գործում․ տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման։ Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը, կամարների սլաքաձևությունը Ա․ Մ․ տ-ին հաղորդում են շեշտված վերսլացություն։ Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապես մույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դդ․ դարձել են Արմ․ Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտ-յան բնորոշ հատկանիշները։ Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Ա․ Մ․ տ․ դասվում է համաշխարհային ճարտ-յան լավագույն ստեղծագործությունների թվին։
{{arch-stub}}
Կատրանիդե թագուհին Ա․ Մ․ տ․ զարդարել է ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։
{{Հայկական եկեղեցիներ}}
1010-ական թթ․ Ա․ Մ․ տ-ի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կառուցել է Ս․ Հռիփսիմյանց վկայարան։ 1040–1050-ական թթ․ Ա․ Մ․ տ-ի արլ․ և արմ․ ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի և Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների վերակառուցում, քաղաքի ջրատարն անցկացնելը, անեցիների հարկերը թեթևացնելը)։
[[Կատեգորիա:Հայկական տաճարներ]]
1064-ին սելջուկները գրավել են Անին և Ա․ Մ․ տ․ վերածել մզկիթի։ 1124-ին Անիի ամիրան Ա․ Մ․ տ-ի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել։ Զայրացած անեցիները հրավիրել են Վրաց Դավիթ Շինարար թագավորին և քաղաքի դարպասները բացել նրա զորքի առջև։ Ա․ Մ․ տ․ վերստին օծվել է և գործել որպես եկեղեցի՝ կրկին կարևոր տեղ գրավելով հայ հոգևոր կյանքում։ XII դ․ տաճարի սպասավորներն են եղել Հովհաննես Սարկավագը, պատմիչ Սամուել Անեցին, պատմիչ և թարգմանիչ Մխիթար Անեցին։ 1126-ին վրացիները ստիպված Անին վերադարձրել են Շադդադյաններին, որոնք երդվել են այլևս Ա․ Մ․ տ-ի նկատմամբ ոտնձգություններ չանել։ 1198-ին Անին Զաքարյան իշխանների ազատագրելուց հետո, XIII դ․ Ա․ Մ․ տ․ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (կրպակ, ձիթհանք, արծաթե սպասք, Ավետարան ևն)։ 1213-ին Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները։ 1319-ի երկրաշարժից քանդվել է Ա․ Մ․ տ-ի գմբեթը, 1988-ի երկրաշարժից՝ հս-արմ․ անկյունը:
 
== Գրականություն ==
* Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։
* Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։
* Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Ե․, 1942։
* Հարությունյան Վ․, Անի քաղաքը, Ե․, 1964։
* Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966։
* Մաթեվոսյան Կ․, Անի, Ե․, 1997։
* ԾՈՐՐ ծ․ շ․, ԸվՌ, ժ․, 1939;
* ԿՐոպսՌ Լ․ Ը․, ԼջոՐՈվվօպ ՑՐցՊօ, ժ․, 1963;
* Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, t․ 1–2, Wien, 1918;
* Cuneo P․, L’architettura della scuola regionale di Ani nell’Armenia medievale, Roma, 1977;
* Ani, Milano, 1984 (Documenti di architettura armena, 12)
* {{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |հղում = |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ» |թվական = 2002 |հատոր = | հղում = http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf | էջերի թիվ = 1076 |էջ = 57-58 |սերիա = |ISBN = 5-89700-016-6|տպաքանակ =}}
 
[[Կատեգորիա:ՀայկականԱնիի տաճարներ]]
 
[[az:Ani kafedralı]]
[[en:Cathedral of Ani]]