«Հակոբ Անասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հակոբ Սեդրակի Անասյան''' ([15․5․1904, ք․ Էսկիշեհիր (Թուրքիա) – 28․1․1988, Լոս Անջելես), պատմաբան, բ...
 
No edit summary
Տող 1.
'''Հակոբ Սեդրակի Անասյան''' ([15․5․1904, ք․ [[ԷսկիշեհիրԷսքիշեհիր]] ([[Թուրքիա]]) – 28․1․1988, [[Լոս Անջելես]]), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1962), Լա Վեռնի ամերիկահայկ․ միջազգ․ քոլեջի պատվավոր դ-ր (1984)։ Ավարտել է Վենետիկի Ս․ Ղազարի Մխիթարյան վարժարանը (1925), Փարիզում հետևել Կ․ Բասմաջյանի հայագիտ․ դասընթացներին (1931–34)։ 1936-ին ներգաղթել է Հայաստան։ 1936–47-ին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947–1976-ին՝ ԳԱ պատմության ինստ-ում, 1979–1988-ին՝ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուս․ կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվ․ հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբ․ մամուլին («Երկունք», «Էջմիածին», «»Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Սիոն», «Շողակաթ» ևն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։
Ա․ հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղ․ կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագր․ շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար)․ Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ․ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի» (1981) և այլ աղբյուրագիտ․ ու պատմագիտ․ մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագր․ շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկ․ տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանս․ և հաբեշ․ արքունիքների հետ հայ քաղ․ շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։ Աղբյուրագիտ․, բնագրագիտ․ կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի․ Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964), «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Ա․ կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ» (Մատենադարան, ձեռ․ № 2080) դավան․ բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Ա․ նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավան․, և՛ ծիսական խնդիրներ։ Հայագիտության նվաճումներից է Ա-ի «Հայկական մատենագիտություն․ Ե–ԺԸ դդ․» կոթողային աշխատությունը։ Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երկու հատորները (1959, 1976)։ Գիրքն ունի աղբյուրագիտ․, բնագրագիտ․, ձեռագրագիտ․, պատմագիտ․, բանասիր․ արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է։ Այստեղ ներկայացվել է հայկ․ մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները։ Ա․ գիտականորեն դասակարգել է հայ․ բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձ աղերսն ու առնչությունները, նշել հիմն․ ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները։ Նա կազմել է նաև Փավստոս Բուզանդի (1953), Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները։
Մեծ է Ա-ի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբան․ գրակ-յան ուսումնասիրման ասպարեզում։ Արժեքավոր են հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966, 1972), «Էջմիածնի տպարանի սուրբգրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները։ Ա․ հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը, ասորական Պեշիտտայից։ Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների։
Տող 11.
* Հակոբ Սեդրակի Անասյան, Լոս Անջելես, 1984։
* {{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |հղում = |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ» |թվական = 2002 |հատոր = | հղում = http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf | էջերի թիվ = 1076 |էջ = 51-52 |սերիա = |ISBN = 5-89700-016-6|տպաքանակ =}}
 
[[Կատեգորիա:1904 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1988 մահեր]]
[[Կատեգորիա:Էսքիշեհիր քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Լոս Անջելեսում մահացածներ]]