«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (ուղղագրական)
չ
Ավելի քիչ քան 10 տարի անց կազմակերպվեց խաչակրաց վեցերորդ արշավանքը։ Ֆրիդրիխ IIը որոշեց իր ծրագրերը իրականացնել առանց թրի օգնության և բանակցությունների մեջ մտավ ալ-Քամիլի հետ։
 
Երուսաղեմի թագավորը Հռոմում փառահեղ ընդունելության է հանդիպում։ Կայսրության քաղաքները նրան դիմավորում են արքայավայել։ Ֆրիդրիխ IIը խաչ ընդունելով հանդերձ տատանվում է մեկնել Արևելք։ Սակայն Արևմուտքը կարծես սպասում էր հենց նրա արշավելուն։ Հռոմի պապը նրան շահագրգռելու համար առաջարկում է Արևելքի թագավորությունը՝ խոստանալով ամուսնացնել նրան Երուսաղեմի թագավորի դստեր և ժառանգորդուհի Իոլանտայի հետ։ Նույնիսկ Հռոմում արդեն կատարվում պսակադրությունը։ Քրիստոնյաներին միավորման և խաչ ընդունելու կոչ անելով՝ կայսրը պարտադրվում է ճանապարհ ընկնել Նեղոսի և Հորդանանի հովիտները։ Այդ ժամանակ ՖրանիայումՖրանսիայում դեռ զբաղված էին Ալբիգոյան պատերազմներով և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VIIը թշնամական հարաբերությունների մեջ էր Անգլիայի թագավոր Հենրիխ IIի հետ։ Սակայն այդ երկրերի բնակիչները երդվում են միավորվել ընդդեմ մուսուլման թշնամու։ Կայսեր առաջարկը ոգևորում է նաև Իտալացիներին։ Դարձյալ խաչ են ընդունում Ավստրիայի և Բավարյայի դուքսերը, Թյուրինգիայի կոմսը։ Եվրոպացիներն ուղևորվում են Բրինդիզի, որտեղ նրանց էր սպասում Արևելք մեկնով կայսերական նավատորմը։ Հռոմի նոր պապ Գրիգորիս IXը շարունակում է նախորդ պապերի քաղաքականությունը և համաձայնվում է իր լուման ներդնել պատերազմում։
 
1227 թվականի ամռանը հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել էին գլխավորապես Գերմանիայում, մասամբ Ֆրանսիայում, Անգլիայում և Իտալիայում, իրար միացան Բրինդիզիի մոտ ճամբարում։ Սակայն խաչակիրների մոտ, որոնք զգում էին պարենի պակաս, ինչպես նաև տանջվում էին խիստ շոգերից, տարածվեցին որոշ հիվանդություններ։ Հիվանդացավ նաև Ֆրիդրիխ IIը։ Վախենալով սեփական առողջության և Սիցիլիայի համար՝ նա հետ է վերադառնում։ Արշավանքը կրկին հետաձգվեց։ Նոր պապը՝ ութսունամյա Գրիգորիուս IXը (1227-1241),ով արշավանքի մեկնելը Հռոմում նշել էր որպես տոնական իրադարձություն, Ֆրիդրիխին հայտարարեց քրիստոնեական դավանանքի թշնամի և ավելացրեց, որ նա արևելք է շարժվում ոչ թե իսլամի հետ պայքարելու համար, այլ Սուրբ հողում թագավորություն հափշտակելու համար։ Այս հայտարարությունը ավել իէր քչացնում արշավանքի հաջողության հավանականությունը, ինչպես նաև կասկածի տակ էր դնում արշավանքի գաղափարը, որը արևմուտքում արդեն կորցրել էր իր նախկին նշանակությունը։ Նա բանադրում է Ֆրիդրիխ IIին և նրան ուխտադրույժ հայտարարում։