«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 292.
     Ասորիները բաժանվել են տարբեր խմբերի: Կրոնական խմբերն են՝ առաքելական ասորիներ, կաթոլիկ ասորիներ (քաղդեական ասորիներ), ավետարանչական ասորիներ, հիսունականներ կամ ասորի եղբայրներ (պենտեկոստալիզմ):  Ներկայումս, Իրանի սահմանադրության համաձայն, ասորերենը դասավանդվում է Իրանի ասորական դպրոցներում, և ասորական քառատարր եկեղեցիներում կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները կատարվում են ասորերենով: Բացի այդ, ասորիները Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդում՝ Մեջլիսում, ունեն ներկայացուցիչ, որն ունի նույն իրավունքները, ինչ մնացած  290 պատգամավորները:<ref>{{Cite web|url=«انجمن آشوری‌ها و کلدانی‌های ایران». کتاب اول. بایگانی‌شده از نسخهٔ اصلی در ۰۸ آوریل ۲۰۱۴. بازبینی‌شده در ۲۶ ژانویه ۲۰۱۴.|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>
 
== '''Իրանի ցեղային խմբերի կյանքը''' ==
     Եթե ուսումնասիրենք Իրանի պատմությունը, կտեսնենք, որ Իրանի էթնիկ կազմը, գյուղական և քաղաքային կենսակերպի տարատեսակների կողքին, հասարակական ամենախորը ու լայնածավալ կառուցվածքն ունի, որը մեծ դեր է խաղացել Իրանի քաղաքական, հասարակական էվոլյուցիայի գործում:
 
     Մինչև ժամանակակից պետության կազմավորումն Իրանի բնակչության մոտ 1/3–ն ապրում էր ցեղային խմբերով: Կարելի է ասել գրեթե  200 ցեղեր համախմբած էին    5 հիմնական ցեղախմբերում, որոնք էին՝ թուրքմենները, բելուջները, քրդերը, արաբները, լորերը և այլն: Մինչև Փահլավիների դարաշրջանը դրա համար նրանք ունեին բոլոր հիմքերը: Ուսումնասիրելով Իրանում ցեղերի դերը և նրանց դեմ մղված հակամարտությունների պատկերը՝ կարելի  է ասել, որ եթե Եվրոպայում դասակարգային հակամարտություն էր ընթանում, ապա Իրանում առկա էր ցեղերի դեմ պայքար. այն ավելի ակնառու էր հատկապես Իսլամական դարաշրջանում: 19-րդ դարի ճանապարհորդներն Իրանի մասին ասել են՝ այդ երկրում առկա են երեք տեսակ իրարամերժ խմբեր.
[[Պատկեր:Iran 2007 259 Qom Mosque (1731966125).jpg|մինի|ձախից|280px|Պարսկական մզկիթ]]
 
1. Կրոնական (մուսուլմաններ և ոչ մուսուլմաններ)
 
2. Միջկրոնական (շիաներ և սունիներ)
 
3. Ցեղեր և բնիկներ
 
 
Էդվարդ Բրաունը Իրանի ողջ պատմությունն անվանում է ցեղերի կռիվ: Այդ հակամարտությունն այնքան էր խորացել, որ նույնիսկ իրանական զորքն էր բաժանվել ցեղային զորամիավորումների: Հիշատակություն կա այն մասին, որ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ քրդերի ու ազերիների միջև ծագած վեճը դարձել է պարտության պատճառ:
 
    Հին Պարսկաստանի գրական ստեղծագործություններում նույնպես հիշատակվում է իրանական ցեղերի դերի մասին: Գրական շատ երկեր անդրադառնում են այդ ցեղերի կացութաձևերին: Օրինակ՝ ըստ Ավեստա Յասնայի՝ արիական ցեղերի երկու ենթակարգություն գոյություն ուներ: Սա փաստում է իրանական հասարակության ցեղային դասակարգումների մասին: Ըստ այդ աղբյուրի դասակարգման՝ իրանական հասարակությունը բաժանվել է չորս խմբի՝   «Նուման», «Վայս», «Զենթո», «Դեհիո», և դա ակներև է դարձնում, որ իրանական հասարակության սոցիալական, նույնիսկ քաղաքական հիմքերը դրվել են հենց այդ տիպի կացութաձևի վրա՝ աստիճանաբար տեղափոխվելով կյանքի ուրիշ ասպեկտներ, որտեղ մենք ականատես ենք լինում կենսակերպի այլ՝ գյուղական և քաղաքային ձևերին: Բացի այդ, քաղաքական տեսակետից ևս, այդ կառուցվածքը մեծ ազդեցություն է ունեցել Իրանում պետությունների կազմավորման կյանքում: Նմանատիպ բազմաթիվ օրինակներ ունենք թե՛ նախաիսլամական, թե՛ իսլամական դարաշրջաններում: Որպես օրինակ հիշատակման է արժանի Մարաստանի հասարական-քաղաքական ցեղային համակարգը: Սկզբնական մակարդակում այդ երկրում առաջնային նշանակություն ունեին անասնապահությունը և ձմեռային ու ամառային արոտավայրերը: Հերոդոտոսի պատմությունը և նրա՝ մարերի դասակարգումը, վկայում է ցեղային համակարգի առկայության մասին: Հերոդոտոսը պատմում է. «Մարաստանի բնակչությունը կազմված է վեց խոշոր ցեղախմբերից»: Պարսիկները ևս, որոնք Մարաստանի կործանումից հետո հիմնադրեցին Աքեմենյան տերությունը, կազմավորվել են տարբեր ցեղերից: Ըստ հույն պատմիչ և զորավար Քսենոփոնի՝ պարսիկները կազմավորվել են  12 ցեղերից: Հերոդոտոսն իր գրքում Աքեմենյանների կազմում 10 ցեղի անուն է նշում:
     Պարթևներն ունեն Սկյութական ծագում: Ըստ պատմական աղբյուրների, պարթևների մեծաքանակ ցեղի անունը ևս սկյութական ծագումնաբանություն ունի: Իսլամական պատմագրության մեջ պարթևներին անվանում են մալուքօթթավաեֆներ<!-- Թարգմանաբար՝ բաժնեկալվածային իշխանություններ -->
    Եթե մենք ուշադրություն դարձնենք նախաիսլամական Իրանի քաղաքական կառուցվածքին, կտեսնենք, որ Իրանի հասարակությունն ունի ցեղային և ազգային հիմք, որն իր արտացոլումն է գտել նաև քաղաքական կառուցվածքում: Հին Պարսկաստանի գրական երկերն ու մեզ հասած տեքստերն ուսումնասիրելով՝ անասնապահությամբ զբաղվող ցեղերի մասին ևս կարելի է պատկերացում կազմել: Ըստ այդ նյութերի՝ Իրանի հասարակական համակարգում, ցեղային կենսակերպում մեծ տեղ էր հատկացվում անասնապահությանը, որն ուներ լայն տարածում այդ ցեղերի շրջանում: 
 
    Զրադաշտական փիլիսոփայության մեջ անասնապահությանն ավելի մեծ նշանակություն էր տրվում, քան առևտրին, և այն համարվում էր ընտրյալ գործ ու բարի արարք: Ուիլ Դուրանտն իր գրքում հենց այդ մասին է գրում: Նա ասում է՝ հնում պարսիկները առևտուրը որակել են որպես խաբեություն, շուկան՝ ստի և կեղծիքի կենտրոն:
 
    Պարթևների ժամանակաշրջանի աշխարհիկ տեքստերում, այսինքն՝ Արշակունիների «Ասորիքի ծառը» պատմվածքում, որ գրված է պահլավերեն, նկարագրվում է արմավենու և այծի միջև ծագած վեճն ու կռիվը: Նրանք երկուսն էլ խորհրդանիշեր են, մեկը՝ քոչվորության, մյուսը՝ հողագործության: Պատմվածքն ավարտվում է այծի հաղթանակով: Այս պատմվածքը կարևոր վկայություն է տալիս այն ժամանակի ցեղերի կենսաձևերի մասին:
 
     Տոհմային-ցեղային կենսաձևը իսլամի ընդունումից հետո էլ լայն տարածում ուներ, սակայն նախաիսլամական և իսլամական շրջանի կացութաձևերում նկատվում է մի մեծ տարբերություն: Նախաիսլամական շրջանում ցեղերի կենսակերպը նման էր ներքին փնտրտուքի, որի արդյունքում էլ հիմնվեցին գյուղերն ու քաղաքները: Այդ կենսակերպը ներդաշնակ էր հասարակության հետ, քանի որ նրանք աստիճանաբար անցնում էին իրենց զարգացման փուլերը: Գյուղերի ու քաղաքների հիմնումը բնականոն ընթացք էր, միջամտություններ ու դիմակայություններ չկային: Սակայն իսլամական դարաշրջանում մենք ականատես ենք լինում ցեղերի այլ տեսակի կենսակերպերի ի հայտ գալուն, որոնք ներմուծվում էին Իրան թափանցող ցեղերի ու էթնիկ խմբերի հետ միասին: Քոչվորական կենսաձևը, որն այսօր տարածում ունի, իսլամական շրջանում Իրան է ներթափանցել այդ խմբերի հետ և խախտել Իրանի հասարակության հավասարակշռությունը: Սկսած այդ ժամանակից, այսինքն՝ իսլամական դարաշրջանից, Իրան են ներթափանցել բազմաթիվ ցեղեր ու ցեղախմբեր և տարածվել ողջ երկրով մեկ: Դա իրականում սկսվել է սելջուկների դարաշրջանից: Սեջուկներն իրենց ցեղին ղոզ կամ օղուզ էին անվանում: Այդ ցեղախմբի ներթափանցումից հետո Կենտրոնական Ասիայի թյուրքախոս ցեղերի ստվար զանգվածներ տեղափոխվեցին Իրան: Սելջուկները, իհարկե, հովանավորում էին նրանց: Դրանից հետո, ինչպես հայտնի է, մինչև 1920թ.՝ Ռեզա շահի գահակալության սկիզբը, Իրանի բոլոր իշխանությունները եղել են ցեղախմբերի ներկայացուցիչներ, որոնք մեծամասամբ օգնել են Իրան ներթափանցած ցեղերին: Կարևոր իրադարձությունները ևս ի կատար են ածվել հիշյալ ցեղերի ու ցեղախմբերի մասնակցությամբ:
 
    Օտար ցեղերի ու ցեղախմբերի երկրորդ խոշոր ներթափանցումը տեղի ունեցավ մոնղոլների ժամանակաշրջանում: Քոչվորությունն ավելի լայն տարածում գտավ:  Այդ ժամանակաշրջանում ավելացավ հատկապես ցեղերի կյանքի սոցիալ-քաղաքական կշիռը՝ ի հակադրություն մյուս երկու հատվածների՝ այսինքն՝ գյուղի ու քաղաքի: Ամրապնդվեց ցեղային կարգերի դիրքը, գյուղական և քաղաքային կյանքն անկում ապրեց: Մոնղոլ զորավարները (Չինգիզ-Թեյմուչին), օրինակ՝ դեմ էին նստակեցությանը:
 
    Սեֆյանների ժամանակ ևս ստեղծվում են ցեղային հասարակություններ: Սեֆյանների թագավորությունն իսկապես կարելի էր համարել իսլամական դարաշրջանի առաջին ազգային պետությունը: Թեև պետք է վերջ դրվեր ցեղային ապրելակերպին, սակայն որոշակի պատճառներով, ինչպիսին Սեֆյանների զորաբանակում ղզլբաշների ջոկատների ներկայությունն էր, որը կազմավորվել էր այնպիսի ցեղախմբերից, ինչպիսիք էին Ռումլու, Ասթաջլու, Ղաջար և Թաքալու ցեղերը, ցեղային ապրելակերպը ամրապնդվեց և տարածվեց: Այնպիսի գործոններ, ինչպիսիք էին շիիզմը պետական կրոն հռչակելը և Սեֆյանների քարոզչությունը, իրենց դիրքն ու ինքնությունը պահելու համար Սեֆյան Պարսկաստանը որպես նոր ապաստարան դիտարկելը, մեծ դեր ունեցավ Անատոլիական ցեղերի ներթափանցման համար:
 
   Ամփոփելով՝ կարելի է ասել՝ Իրանի պատմությունը ցույց է տալիս, որ ցեղախմբային հասարակարգը Իրանում ոչ միայն երկարատև ընթացք է ունեցել, այլև մեծ դեր է խաղացել Իրանի պատմական գործընթացներում:Այս հասարակարգը շարունակել է գոյություն ունենալ մինչև ժամանակակից պետության կազմավորումը, սակայն ավանդական կառուցվածքի փլուզման, արդի դարաշրջան տեղափոխվելու, 20-րդ դարի նոր տարրերի ու էվոլյուցիայի հետևանքով բազմակողմանի ու խորը ճգնաժամ  է ապրել:
 
=== Ցեղային կենսաձևի նշանակությունն Իրանում ===
''' '''      Ցեղախմբային հասարակությունը մինչև 14-րդ դարի սկիզբը, այսինքն`1302թ-ը,  այլ կենսաձև ունեցող հասարակություններին գրեթե հավասար բնակչություն ուներ:
{| class="wikitable"
|Քաղաքային
|5.360.000
|2.35%
|-
|Գյուղական
|4.829.500
|6.34%
|-
|Ցեղային
|4.233.000
|2.3%
|-
|Ընդամենը՝
|14.373.500
|100
|}
    Այն այսօր կտրուկ նվազել է, փոփոխություն է կրել նաև կենսաձևը. քոչվորությունը փոխակերպվել է նստակեցության, թուլացել է նրանց անմիջական ազդեցությունը քաղաքական-հասարակական համակարգերի վրա: Այդ ամենի համար, ըստ մարդաբանական ուսումնասիրության, մի քանի կարևոր պատճառ կա:
 
1. Ցեղախմբի կենսակերպի փոխակերպվելն այլ կենսաձևերի չի նշանակում նրանց ինքնության վերացում: Դա ենթադրում է ցեղախմբերի՝ գյուղերի ու քաղաքների ձևավորում:
 
2.Այս կենսակերպն առկա է այլ կենսակերպերի համադրական կառուցվածքում և շարունակվում է նոր ձևվածքով: Սա նշանակում է, որ գոյություն ունի գյուղական ու քաղաքային կյանքի առանձնահատկությունների և ցեղի կենսակերպի հիշողության համադրություն. այդ համադրությունը ոչ միայն ցեղի կենսակերպն է և գյուղական, քաղաքային կյանքում առկա վարքականոններն ու սոցիալ-մշակութային կապերը, այլև նոր տեսակի սոցիալական հարաբերություն է, որը կարելի է անվանել կրելոյան մշակույթ:
 
3. Ազգերը, որոնք Իրանում հայտնի են քուրդ, լաք, թուրք, արաբ, բելուջ անուններով, իրականում ցեղեր էին, որոնք ժամանակի ընթացքում, տարբեր ազդեցություններով պայմանավորված, վերածվեցին ազգային կամ լեզվային խմբերի: Անշուշտ, այդ տարածաշրջանում դեռևս ապրում են սահմանափակ թվով ցեղեր ու ցեղախմբեր:
 
4. Մշակութային-հասարակական հարաբերություններում գոյության այդ ձևը պահպանել է անցյալի մշակույթի տարրերը, որոնք էլ հենց գոյությունը պահպանելու տարրերն են, որ եկել են անցյալից և մեզ համար ունեն կարևոր նշանակություն: Մյուս կողմից, այս իմացությունը թույլ է տալիս պատկերացմում կազմել մարդու սոցիալ-մշակութային զարգացման ընթացքի մասին անթրոպոլոգիայի տեսանկյունից:
 
5. Ցեղային կյանքը սոցիալ-մշակութային յուրովի համաձայնեցում է կենսամիջավայրի հետ: Հետևաբար, ադապտացիայի տեսանկյունից, մշակութային մարդաբանության մեջ այդ ձևը կարող է ընդունելի լինել և նորահայտ ձևերի զուգորդմամբ համադրվել շրջակա միջավայրի հետ:
 
6.  Այսպիսի կենսակերպը տնտեսական առումով կարևոր է Իրանի, Արևելքի համար, քանի որ ցեղերի արտադրած արտադրանքը միշտ էլ ուշագրավ  տեղ է ունեցել այլ արտադրատեսակների շարքում, և սոցիալ-տնտեսական գործունեության ճիշտ վերլուծությունը կարևոր նշանակություն ունի տնտեսության պլանավորման համար:
 
7. Անթրոպոլոգիայի տեսանկյունից կենսակերպի այս ձևն ուսումնասիրությունների առաջին դաշտն է: Ժորժ Բալանդիեն իր «Քաղաքական անթրոպոլոգիա» գրքում գրում է. «Այս համայնքների հետ առնչությունները օգնում են պատկերացում կազմել հասարակությունների մասին: Օրինակ՝ քաղաքական անթրոպոլոգիայի ոլորտում, այս փորձից ելնելով, կարելի է սահման քաշել ազգակցական հարաբերությունների և քաղաքական հարաբերությունների միջև»:
 
8. Եթե մենք վերջին հարյուրամյակի պատմությունն ուսումնասիրենք երեք փուլում (1. Սահմանադրական վարչակարգի հեղափոխություն, 2. 1320թ. կես տասնամյակ կամ Իրանի օկուպացիա, 3. Իսլամական հեղափոխություն), կտեսնենք, որ տեղի է ունեցել խորը ազգային ճգնաժամ, որ այդ ճգնաժամերի ուսումնասիրությունը ազգի կրած վնասի համատեքստում կարևոր է: 
 
9. Եվ, ի վերջո, Իրանում ցեղային ինքնության փոխակերպումը դարձավ ազգային ինքնության պատճառ, որպեսզի ձևավորվի նոր տեսակի գիտակցություն և ազդեցություն թողնի Իրանի մշակութային, հասարակական, քաղաքական համակարգի վրա:
 
=== '''Ցեղային ինքնություն և նրա սոցիալ-քաղաքական համակարգը''' ===
    Դեռևս 8 տասնամյակ առաջ Իրանում առկա էին ցեղային հարաբերություններ: Այդ փուլում, Իրանը, ինչպես բնութագրում է Թյոնիսը, ավելի նման էր գեմեյնշաֆթ հասարարակության, որը կարելի էր համարել տոհմային համակարգի շարունակություն: Իրանի տարբեր շրջաններում ցեղն ապրում էր այդ հսկա համակարգում: Փաստորեն այդ խմբերը համեմատաբար մեծ կամ փոքր  համայնքներ էին, որոնք  ապրում էին որոշակի շրջաններում և ունեին սեփականություն՝ ինչ-որ տարածք և արոտավայր: Երեք ցեղային կարգերը, որոնք կարելի է ընդունել իբրև հասարակական կառույցներ,  քոչվորական 4 կարգերը, որոնք կենսաբանական սովորույթներ էին, և  անասնապահության 6 կարգերը, որոնք ապրուստի միջոց էին, ցեղը դարձնում են ամբողջական ու կատարյալ: Ընդհանուր առմամբ, ցեղային կենսաձևը հիմնված էր անասնապահության, քոչվորության և աննկուն տոհմի բաղադրիչի վրա: Ցեղային համայնքների համար քաղաքականության առկայություն ենթադրող միասնական երկիր կա՛մ չկար, կա՛մ շատ հեղհեղուկ էր: Քաղաքական և հասարակական դասակարգումը ձևավորում է ցեղի հասարարակական հարաբերությունների հիմքը: Սոցիալական շերտավորումը որոշակիացնում է ենթակարգության տեսակը: Փաստորեն, այս կենսաձևում մենք առնչվում ենք ձևավորված հասարակության հետ, որը քաղաքական, հասարակական և խավային ենթակարգություններ ունի: Բացառապես բնական էր անգամ լեզուն, որը ցեղախմբի մի զանգվածին առանձնացնում էր մյուս խմբերից: Հետևաբար ազգային ինքնությունը ինքնաբուխ էր, և այն չէր դիտարկվում տարածքային սահմանների կաղապարում, իսկ եթե դիտարկվում էր, քաղաքական բեռն այս դեպքում քննարկման առարկա չէր: Օրինակ՝ թեև քրդական շրջանում գոյություն ունեցող ցեղերը, ինչպիսիք են շաքաք, հերքի  և զարզա ցեղերը, չէին ընկալվում մեծ Քուրդիստանի սահմանների տիրույթում, սակայն, ինչը կարևոր էր, կապիտալիստական նկրտումները գերակայություն ունեին սոցիալիստական գաղափարների նկատմամբ: Մի քանի տասնամյակ տևած կողոպուտն ու թալանը դրա վկայությունն են:
 
    Խնդիրներից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնել, պետության և ցեղերի ավանդական երկխոսությունն է: Ցեղային ինքնության մեջ ցեղերի ու պետության ավանդական երկխոսության երեք տեսակ հարաբերություն գոյություն ուներ, որը հատկապես սկսվեց Ռեզա շահի գահակալության շրջանում և նոր տեսակի հարաբերություններ ունեցող  ժամանակակից պետության կազմավորմամբ: Այդ հարաբերություններ են.
 
1.      Ցեղերն իբրև պետությունների հիմնադիրներ:
 
2.      Ցեղերն իբրև պետություններ ստեղծողներ:
 
3.      Պետությունների և ցեղերի գործնական հարաբերություններ:
 
  Ցեղերի հարաբերությունը ավանդական պետության հետ այսպիսին էր. Իրանի զորքերի մեծ մասը կազմվում էր այն կենսաձևի հիման վրա, որին մի կարևոր ժամանակաշրջանում ցեղային ինքնություն էինք անվանում: Իրանի բոլոր իշխանությունների ժամանակ ցեղային, ցեղախմբային զորամիավորումները ամենամարդաշատն էին համարվում: Օրինակ՝ 1128թ Իրանի ցեղախմբերի մարդահամար է անցկացվել, և Միրզա Հոսեյն Մոսթոֆն գրել է Սեֆյան Հոսեյն Սուլթան շահի բանակի մասին: Ըստ այդ տվյալների՝ իրանական տարածաշրջանի ցեղերի զորքը, որը մասնակցում էր պատերազմներին, կազմված էր 110.000 հոգուց, որից 57.000-ը հեծյալ էր, 53.000-ը՝ հետևակ: Ղաջարական Ֆաթհ-Ալի շահի օրոք ցեղախմբերի՝  36.000 հեծյալ և հետևակ զորք կար:
 
1.     Հասարակության շերտավորման ենթակարգերի գոյությունը
 
1. 1   Խաներ
 
1. 2   Ցեղի առաջնորդներ
 
1. 3   Գյուղապետեր
 
1. 4   Ցեղախմբերի հասարակ ժողովուրդ
 
1. 5   Կիսաաքսորյալների խմբեր
 
2.     Քաղաքական և հասարակական դասակարգում:
 
   Իհարկե, պետք է նշել՝ հասարակական-քաղաքական համակարգի վեց կարգը և Իրանի ցեղերի հինգ կարգը տարբեր են: Ստորև, որպես օրինակ, ներկայացված է բախտիարիների քաղաքական-հասարակական համակարգի դասակարգումը, որն օրինակ է ավանդական ցեղերի հասարակական-քաղաքական համակարգի համար:
{| class="wikitable"
|'''Իշխանության կառուցվածք'''
|'''Հասարակության կառուցվածք'''
|'''Դասակարգում'''
|-
|Իլխան, խան
|Ցեղ
|Առաջին դաս
|-
|Առաջնորդ
|Տոհմ
|Երկրորդ դաս
|-
|Գյուղապետ
|Գերդաստան
|Երրորդ դաս
|-
|Մեծ սպիտակամորուսներ
|Օջախ
|Չորրորդ դաս
|-
|Փոքր սպիտակամորուսներ
|Սերունդ
|Հինգերորդ դաս
|-
|Ընտանիքի խնամակալ և ղեկավար
|Ընտանիք
|Վեցերորդ դաս
|-
|Ունեցվածքի տեր
|Ունեցվածք
|Արոտավայրի դաս
|}
3.      Ցեղի ավանդական քոչը ժամանակի անընդհատականության հետ կազմավորում է ցեղի քոչվորական, ավանդական կյանքը:
 
4.      Ցեղային տարրի, անասնապահության և քոչվորության գոյությունը, այսինքն՝ հասարակության, ապրուստի ձևի և կենսաձևի համակարգը, ձևավորում է ցեղային կյանքը և որոշակի է դարձնում ցեղի ամբողջությունը:
 
5.      Մարգագետինների, արոտավայերի, ձմեռանոցների ու ամառանոցների առկայությունը կարևոր է յուրաքանչյուր ցեղի համար:
 
6.      Քաղաքականության մեջ կարող են ուշադրություն դարձնել ցեղերի և պետության հարաբերություններին և ավանդական երկխոսությանը: Այս հարաբերությունների հիմնական առանձնահատկությունը ցեղախմբերի տեղական իշխանության ընդունումն է պետության կողմից և փոխադարձ ճանաչումն ու պաշտպանությունը ցեղերի կողմից:
 
=== Ազգային ինքնություն և ցեղային ինքնության համակարգի փլուզում ===
    Հարաբերությունների տարածման, փոփոխությունների և էվոլյուցիայի հիմքում, որ տեղի ունեցավ դարավերջին, ընկած էին կապիտալիստական հարաբերությունների տարածումը, մոդեռնիզմի մուտքը Իրան,  տնտեսական պլանի կիրառումը, դրա տարածումը, Ռեզա շահի և մյուսների օրոք հասարակական ու քաղաքական հարաբերությունները, հասարակության մեջ (ըստ Թյոնիսի) իրանական հանրույթի արագ, անցողիկ, ոչ աստիճանական փոփոխությունները: Ցեղը զերծ չմնաց այդ փոփոխությունների ազդեցությունից, և այդ զարգացումներին զուգահեռ ի հայտ եկավ կազմաքանդումը (դեկոնստրուկցիա): Այդ փոփոխությունների մեջ ցեղը, որ Իրանում ներկայացված էր ցաքուցրիվ, ջանաց հասնել միասնականության ու միատեսակության: Փաստորեն, ծավալված ծրագիրն այս առումով հասավ հաջողության, և ցեղային ինքնության այլափոխությունը դարձավ իրականություն: Այդ այլափոխության մեջ թեև ցեղը որպես այդպիսին չկրճատվեց, բայց տեղի ունեցավ մի փոփոխություն, որտեղ ցեղային ինքնությունը դրսևորվեց նոր կառուցվածքով: Այս անգամ ցեղային ինքնությունը վերափոխվեց ազգային ինքնության՝ քաղաքական հիմքով, որտեղ այս կենսաձևի նոր առանձնահատկություններ ի հայտ եկան: Օրինակ՝
 
1.      Երկրով մեկ սփռված ցեղային խմբերը դարձան այդ երկրի ազգային հանրույթ:
 
2.      Նույն երկրի ցեղերի միջև զարգացավ համեմատության գործընթացը:
 
3.      Ինքնությունը դրսևորվեց մեկ ընդհանուր անվամբ և լեզվով:
 
4.      Քաղաքական միտումներով էթնիկ ազգայնականությունը, երբեմն պայմանավորված որոշ հանգամանքներով, հանգեցրեց անջատողական մտքի ի հայտ գալուն: 
 
5.      Պետության և ցեղերի հարաբերությունների մոդելում առաջ եկավ ժամանակակից երկխոսություն, որը տարբերվում էր նախկին մոդելից: Նոր տեսակի փոխհարաբերությունների այս նոր փորձը ունեցել է մեծ հետևանքներ, ինչպես օրինակ՝ ցեղերի բարձրացրած խռովությունները:
 
    Բացի ցեղային հանրույթի կրած վերոնշյալ հետևանքներից, որոնք քաղաքական համատեքստում էին, կարելի է նշել նաև ցեղի ինքնության այլ փոփոխություններ, որոնք նպաստել են վերոնշյալ կենսաձևի ազգային ինքնության ձևավորմանը:
 
1.     Ցեղերի մեծամասնությունը կորցրեց որոշակի դասակարգում ունեցող իր հասարակական-քաղաքական համակարգը: Օրինակ՝ ցեղապետեր ու խաներ այլևս գոյություն չունեին:
 
2.     Տնտեսության մեջ աճեց հողագործության դերը, անասնապահությունը համեմատաբար հետ մղվեց:
 
3.     Ցեղերի մեծ մասը սեփական բնակավայրերի տեր դարձավ, և միայն փոքր մասը շարունակեց քոչվորական կենսակերպը: Իհարկե, քոչվորական կենսակերպի այս ձևը տարբերվում էր ավանդական ձևից: Ջավադ Սաֆանեջադի խոսքով, վերջին տարիներին փոխվել է ցեղերի քոչի ձևը. լեռնային շրջաններում՝ ցեղերի բնակատեղիներում, բազմաթիվ ճանապարհների կառուցմամբ պայմանավորված, քոչն իրականացվում է մեքենաներով, և  շատ ընտանիքներ մեկամսյա քոչի ճանապարհն անցնում են մեկ-երկու օրում. կենդանիներին ևս տեղափոխում են մեքենաներով:
 
 Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ ցեղային խմբերի՝ ազգային հանրույթի վերափոխվելու միջոցով դարավերջում ձևավորվեց ազգային ինքնություն:
 
=== Ցեղային ինքնությունը և նրա քաղաքական- հասարակական համակարգը ===
    Դարասկզբին Իրանում ժամանակակից և ազգային պետության կազմավորմամբ ձևավորվեց ազգային մոդելը: Չնայած ժամանակակից պետության մոդելը չէր համընկնում եվրոպական ազգային պետությունների մոդելի հետ, բայց Ռեզա շահը՝ Փահլավիների դինաստիայի հիմնադիրը, և նրա հետևորդները՝ քաղաքական ու մշակութային լավագույն գործիչները,  ցանկանում էին ստեղծել ժամանակակից բյուրոկրատական պետություն, որը կլիներ արդիականության ու ազգային միասնության գաղափարախոսությունների կրողը: Եվրոպական ժողովրդավարության ու պետականաշինության գաղափարախոսությամբ ոգեշնչված՝ նրանք հույս ունեին, որ կիրականացնեն Արևմուտքում փորձարկված պետության ձևավորման պատմական գործընթացը:  Ըստ այդմ, պետականաշինության ու ազգաշինության համար կարիք եղավ ապահովել պետության միասնականությունը՝ ցեղային-ֆեոդալական տիպի մշակույթների զտմամբ: Անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել կենսաձևում լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնելու համար: Իրանական ցեղերը ոչ միայն ենթարկվեցին մեծ փոփոխությունների, այլև նրանցից շատերը ձեռք բերեցին ազգային մտածելակերպ՝ քաղաքականության տարրերով: Հիմնական հարցն այն է, թե ինչպես կատարվեցին այդ փոփոխություններն ու փոխակերպումները: Ի պատասխան՝ հետազոտողներն առաջ են քաշում մի շարք պատճառներ՝ քաղաքական ու մշակութային գործիչների, միջազգային հարաբերությունների և ժամանակակից ու ազգային պետության դերը: Ենթադրվում է, որ ժամանակակից ու ազգային պետության դերն է եղել վճռորոշ ցեղային գիտակցությունը ազգային գիտակցությամբ փոխարինելու գործում: Ժամանակակից ու ազգային պետության բնույթի, Ռեզա շահի կերպարի, ցեղերի դեմ նրա քայլերի վերաբերյալ ուսումնասիրությունները մոտավորապես ցույց կտան, թե ինչ աստիճանի փոփոխություններ ու փոխակերպումներ են տեղի ունեցել: Այս ամենից առաջ պետք է քննարկել ժամանակակից ու ազգային պետության բնույթը:
 
    Ժամանակակից և ազգային պետության բնույթը երկու գործընթացի արդյունք է.
 
1.      Որոշակի հասարակությունում ներքին համերաշխության գործընթաց, որ բաղկացած է երկու ձևից.
 
ա)    Մշակույթի և ազգային մշակույթի ստեղծում:
 
բ) Մշակույթի զտում և ազգային մշակույթի զարգացման ճանապարհին ցեղային խմբերի, ենթամշակույթների և լեզուների մերժում:
 
2.      Համեմատության գործընթաց մշակութային համալիրների և աշխարհագրական-քաղաքական համալիրների միջև: Առաջին և երկրորդ ձևերին հասնելու համար միջոցներ են պետք: Օրինակ՝ «մշակութաստեղծության» ոլորտում պետք է վերականգնել և ստեղծել նշանների, խորհրդանիշերի, առասպելների խումբ: Դա իրականացնելու համար անհրաժեշտ են նյութեր, օրինակ՝ ազգային հերոս, ազգային լեզու, ազգային արժեք, ընդհանուր հագուստ ու սովորույթներ: Մյուս կողմից հասարակության մեջ ներքին համերաշխություն իրականացնելու համար պետք է գոյություն ունենա նաև զտման մեխանիզմը, ըստ որի պետք է վերանան էթնիկ, լեզվային խմբերը, ենթամշակույթները: Փաստորեն, ազգային, ժամանակակից պետություն և ազգային գիտակցություն ստեղծելու համար պետք է նվազեցնել ցեղային գիտակցությունը: Երկրորդ գործառույթում պետք է վերացնել տարանջատումները, որոնք խզումներ են առաջացնում մշակութային և քաղաքական-աշխարհագրական ոլորտների միջև: Տարանջատումների վերացումը՝ ինչպիսիք են ազգային պատկանելիության, հավատի, լեզվի, մշակույթի միջև սահմանները, հող են նախապատրաստում ազգային պետություն հիմնելու համար: Ուշագրավ է, որ Իրանում տարածաշրջանային-մշակութային միասնականություն ու միատարրություն չկար,  և ձևավորվեց ժամանակակից, ազգային պետություն: Դարասկզբին ժամանակակից, ազգային պետություն հիմնադրելով՝ Ռեզա շահը կարծում էր՝ կանոնավորված ազգաշինության ու արդիականացման խոչընդոտներից մեկը և վերոնշյալ գործընթացները խաթարողները Իրանի տարբեր շրջաններում բնակվող ցեղային խմբերն ու ցեղերի հզոր խաներն են: Հենց այդ պատճառով նա լայնածավալ միջոցառումներ ձեռնարկեց այդ հանրույթի դեմ:  
 
      Ցեղերի բնակեցումը և նրանց նստակյաց դարձնելը ժամանակակից պետության առաջին քաղաքական գործողությունն էր, որը հատկապես իրականացվեց Փահլավիների իշխանության առաջին շրջանում: Գեներալ-լեյտենանտ Ամիր Ահմադի վկայությամբ հենց սկզբից Ռեզա շահը ցեղերին ճնշելուց ու նրանց բնակության հարցը լուծելուց բացի այլ բանի մասին չէր մտածում: Ռեզա շահի թիրախում հայտնվել էին հատկապես ցեղերի հզոր առաջնորդները:  Նրանցից ոմանց նա աքսորեց կամ մահապատժի ենթարկեց և ցեղերի ղեկավարներ նշանակեց իր պաշտոնյաներին: Նրա հաջորդ քայլը հագուստը միատեսակ դարձնելն ու եվրոպական հագուկապը գործածության մեջ դնելն էր: Անգլիացի մի զբոսաշրջիկ, որ այդ ժամանակ ճամփորդում էր Լորեստանում, գրում է. «Թեհրանից մի շրջաբերական են ուղարկել. հինգ օրվա ընթացքում Լորեստանի բնակիչները պետք է նոր հագուստ հագնեն, մորուքները սափրեն, սև վրանները փոխարինեն սպիտակ, բրեզենտե վրաններով»: Դա ավելացնում էր ցեղային տնտեսության կախվածությունը ոչ ցեղային տնտեսություններից: Բյուրոկրատական համակարգի ստեղծումը, որ ժամանակակից վարչական կառույց էր, և որի միջոցով երկրի հին վարչական շրջանները բաժանվեցին նոր օսթանների՝ նահանգների, որտեղ չկային կրոնական, լեզվական, և առավել ևս ցեղային ճյուղավորումներ և այլն, քայլեր էին, որոնք Ռեզա շահն անում էր իրանական ժողովրդի փոխըմբռնողականության և հաշտակեցության համար:
 
   Այս քաղաքականության ամենաակնառու հետևանքը պետությունից ցեղերի և ցեղային առաջնորդների մեծ մասի օտարվելն էր, որը մեծ դեր ունեցավ ազգային զգացմունքների և ազգայնականացման ստեղծման գործում: Փաստորեն, հենց այդ շրջանից է, որ մենք էթնիկ ճգնաժամի, էթնոսի փոփոխության և ազգայնականության առաջացման ականատես ենք լինում:
 
  Օրինակ՝ էթնոսի փոփոխություն Ադրբեջանում (1325, 1324), Քուրդիստանում (1324) և այլն:
 
 
'''ԱՄՓՈՓՈՒՄ'''
 
  Ամփոփելով՝ կարելի է ասել, որ ազգային ինքնությունը Իրանում ժամանակակից պատմության ձեռքբերումն է, որն ի հայտ եկավ ժամանակակից, ազգային պետության ձևավորմամբ: Ռեզա շահի ազգային կառավարության ցանկությունը միատարրության հիման վրա նոր ազգ ստեղծելն էր. այդ պատճառով էլ Իրանի քաղաքացիների և ենթամշակույթների անտրամաբանական զտում կատարվեց, սակայն այս անգամ էլ ի հայտ եկավ այլ տեսակի բռնապետություն: Ցեղային խմբերը քաղաքացիական հասարակություն և հաշտակյաց ժողովուրդ ձևավորելու սխալ ծրագրի զոհերն էին: Իրանի և իրանցիների երազանքը չէր կարող գերիշխել ցեղերի երազանքի վրա: Այն հաղթեց՝ քաղաքական բեռով դրսևորվելով ազգային ինքնության շրջանակներում: Այս փոփոխության հետ և նոր պայմաններում էր , որ Իրանի հասարակական կյանքում երկարատև պատմություն ունեցող ցեղային կենսաձևը դուրս մղվեց և տարրալուծվեց այլ կենսաձևերում:
 
    Թեև Սպիտակ հեղափոխության ընթացքում ժամանակակից պետության և հողային բարեփոխումների ծրագրի քաղաքականությունը հարված հասցրեց  ցեղային համակարգերին, այնուամենայնիվ պետք է նշել, որ ցեղային ինքնության փոխակերպումը ազգային ինքնության քաղաքական ծրագրերում պահանջում է ազգային կառավարարության ղեկավարների նոր հայացք, որը կարևոր դեր ունի երկրի ամբողջ ծրագրերի համար:[[Պատկեր:Iran 2007 259 Qom Mosque (1731966125).jpg|մինի|ձախից|280px|Պարսկական մզկիթ]]
Իրանի ժողովուրդների միասնական լեզուն ընդունվեց IX դարում ձևավորված նոր պարսկերենը՝ ֆարսին։ Պարսկերեն այբուբենը հիմնված է արաբերն այբուբենի վրա։
Իրանը միաժամանակ և արտագաղթի, և ներգաղթի երկիր է։ Սակայն ներգաղթը գերակշռում է արտագաղթին։ Իրան ներգաղթողները հիմնականում գալիս են Հնդկաստանից, [[Բանգլադեշ]]ից և [[Շրի Լանկա]]յից։
Տող 400 ⟶ 584՝
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
دیاکونوف، میخائیل میخائیلوویچ. تاریخ ایران باستان. ترجمهٔ روحی ارباب. چاپ پنجم. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی، ۱۳۸۴. شابک ‎۹۶۴-۴۴۵-۱۰۶-۶
 
گیرشمن:رومن:سیلک کاشان. جلد اول. ترجمه اصغرکریمی. سازمان میراث فرهنگی۱۳۷۹ 
 
کوه‌های کرمان - نگرشی بر بلندیهای جنوب شرقی ایران / رسول زندی / 1372
 
نفیسی، سعید. تاریخ تمدن ایران ساسانی. تهران: اساطیر، مرکز بین‌المللی گفتگوی تمدن‌ها، 1383. 151.
 
محمد عجم؛ کتاب اسناد نام خلیج فارس؛ میراثی کهن و جاودان انتشارات اوین، چاپ اول، زمستان 1388
 
«بختیاری». دانشنامه جهان اسلام. بایگانی‌شده از نسخهٔ اصلی در ۸ دسامبر ۲۰۱۲. بازبینی‌شده در ۲۹ دی ۱۳۹۰.
 
کرد و پراکندگی او در گسترهٔ ایران‌زمین. ح. بهتویی. تهران، ۱۳۷۷.
 
جمعیت، توسعه و بهداشت باروری، امیرهوشنگ مهریار و دیگران. تهران: نشر و تبلیغ بشری، فصل سیر تحولی جمعیت ایران نوشته حبیب‌الله زنجانی، سوم ۱۳۷۹. ص ۵۳–۵۲ شابک ‎۹۶۴-۵۹۸۲-۶۲-۶
 
ایل‌ها و طایفه‌های عشایری کرد ایران، علی میرنیا، تهران: نسل دانش، ۱۳۶۸
 
 پایگاه اینترنتی مرکز آمار ایران
 
ایرانشناسی، تنظیم از بهدا فرهنگ، سایت ایراس، ۱۴ اسفند ۱۳۸۵
 
اطلس جغرافیایی استانهای ایران؛ تهران: مؤسسه گیتاشناسی، ۱۳۸۳
 
جغرافیای تاریخی شهرها، عبدالحسین نهچیری، انتشارات مدرسه، چاپ سوم، تهران (۱۳۸۰)، ص ۸.
 
درگاه ملی آمار
 
خبرگزاری جمهوری اسلامی ایران (ایرنا)
 
پایگاه اینترنتی تبیان.
 
پایگاه اینترنتی بصیرت ((www.basirat.ir
 
پایگاه اینترنتی آفتاب (www.aftabir.com)
 
www.geography2013.persianblog.ir
 
=== وبسایت'''اداره کل نظارت بر نشر و توزیع مواد آموزشی''' (www.chap.sch.ir) ===
{{ՎՊԵ|Iran‎|Իրան}}
{{Վիքիբառարան|Իրան}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից