Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 17 բայտ ,  9 ամիս առաջ
Միքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով: Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը: Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում:
 
1501-1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակումըընդօրինակված տարբերակը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):
 
Միքելանջելոյի ամենահզոր ստեղծագործություններից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն: Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա: Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ:
21 674

edits