Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 35 բայտ ,  10 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Ստեղծագործություններ ==
Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից։ Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի [[բրոնզ]]ե հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թվական)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում՝ ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած [[Զևս]]ի (կանգնեցվել է [[Օլիմպիա]]յում՝ Զևսի տաճարում. [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|աշխարհի 7 հրաշալիքներից]] է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թ.թվական) մեծածավալ մարմարե արձանները։ Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» ([[Կապիտոլիումի թանգարան]], [[Հռոմ]]), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թթ-ին՝թվականներին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար։
Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը (մ. թ. ա. 438–432 թթ.թվականներ, մարմարակերտ նմուշները՝ Բրիտանական թանգարանում ([[Լոնդոն]]), Լուվրում ([[Փարիզ]]), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)), որն ավերվել է [[1687]] թվականին (վերականգնվել է մասնակիորեն)։ Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը։
== Պատկերասրահ ==
<gallery>
8229

edits