«Բեռլինի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «հետք» և ոչ «հայտնի» արմատից
Տող 39.
 
== Ճակատամարտ ==
[[Ապրիլի 16]]-ին գիշեըգիշերը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով։ Թշնամու դիմադրություւնը գնալով ավելի էր ուժեղանում։ Երեկոյան Ժուկովը հասկացավ, որ հակառակորդի ամրությունները ճեղքելը հնարավոր չէ և պետք է փոխել տակտիկան։ Խորհրդակցելով հրամանատարների հետ՝ նա հարձակման նետեց 2 տանկային բանակները, որին սկզբնապես հանձնարարված էր մտնել կռվի մեջ անմիջապես այն բանից հետո, երբ կճեղքվի թշնամու պաշտպանությունը կյուստրինսկիի հենակետում։ [[Ապրիլի 18]]-ին զելևյան բարձրությունները վերցվեցին մեծ կորուստների գնով և միայն հաջորդ օրը գերմանացիները, չդիմանալով ճնշմանը, նահանջեցին Բեռլինի պաշտպանական գծի ներքին շրջագիծը։ Ամեն օր հարձակումը սկսվում էր ուժեղ ավիացիոն և հրետանային նախապատրաստությամբ, որը տևում էր 30-40 րոպե։ Գնում էր գերմանական պաշտպանության յուրահատուկ «կրծոտումը»։
 
Առավել հաջողությամբ էր ընթանում Ուկրաինական I բանակի հարձակումը։ Այստեղ ապրիլի 17-ին զորքերը ճեղքեցին թշնամու պաշտպանության առաջին և երկրորդ գծերը, որից հետո թշնամին սկսեց նահանջը դեպի Շպրեի շրջանը։ Հենց այդ օրը Ստավկան պահանջեց Կոնևից 2 տանկային բանակներով հարվածել Բեռլինը հարավից։ Հաջորդ օրը Ռոկոսովսկին ստացավ հրաման զորքերը ուղղել հարավ-արևմուտք և հասցնել հարված՝ շրջափակելով Բեռլինը հյուսիսից։ Ուժեղացնելով Օդերի ներքին հոսանքի վրա հարձակումը և գրավելով նրա աջ կողմի հենակետերը՝ II Բելառուսական բանակի զորքերի մի մասը ոչնչացրեցին թշնամու III տանկային բանակը և դրանով մեծապես օգնեցին Ժուկովի բանակին։ Ռոկոսովսկու բանակի հետագա հարձակումները տեղի էին ունենում դժվար պայմաններում, քանի որ Օդերի ջրերը հեղեղվել էին և դրանով կտրել հրետանավորներին հետևակայիներից և հրետանավորները չէին կարողանում կրակով օգնել նրանց։ Տանկերը մնացել էին գետի ձախ ափին։ Ապրիլի 21-ի երեկոյան Կոնևի բանակի տանկային ստորաբաժանումները դուրս եկան [[Բեռլին]]ի ներքին պաշտպանական բնագիծ, իսկ Ժուկովի տանկային ստորաբաժանումները դրան միացան քաղաքի հյուսիսարևմտյան շրջանից։ Հենց Բեռլինի վերջնական գրոհի ժամանակ էր, որ պայքար ծավալվեց նրանց մեջ, թե ով պետք է առաջինը ասի [[Ստալին]]ին Բեռլինի գրավման մասին։ Ժուկովի հրամանատար ուղղված II տանկային գվարդիայի հրամանատար Բոգդանովին ասվում էր. «Ուղարկե՛ք ամեն գնդից մեկ ամենալավ ջոկատը Բեռլին և դրե՛ք խնդիր, որ ոչ ուշ, քան 1945 թվականի ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-ը, ամեն գնով ճեղքել Բեռլինի պաշտպանությունը և անմիջապես զեկուցել Ստալինին այդ մասին ու հրապարակել թերթերում»։ Սակայն Կոնևը նույնպես դրեց իր տանկային բանակների առաջ պահանջներ. «Մարշալ Ժուկովի զորքերը գտնվում են Բեռլինի արևելյան շրջաններից 10 կմ հեռավորության վրա։ Հրամայում եմ՝ անպայման այսօր գիշեր առաջինը մտնել Բեռլին»։