«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
Իր ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները: Նա համարվում է արվեստի մեջ բարոկկո ոճի, մաներայնության հիմնադիրը<ref>Hughes, A., & Elam, C. (2003). "Michelangelo". ''Oxford Art Online''. Retrieved 14 April 2018, from http://www.oxfordartonline.com</ref>: Հատկապես 1520 թվականից հետո նրա ստեղծած գործերում վառ կերպով արտահայտված են բարոկկոյի միտումները, նոր մտածողությունը, հեղինակի մեծագույն տենչը՝ ներշնչելու մարդուն, որ ինքը բարձրագույն էակ է՝ մնացած արարածներից տարբերվող:
 
Միքելանջելոն Արևմուտքի առաջին արվեստագետն է, ում կենսագրությունը հրատարակվել է դեռևս իր կենդանության օրոք: Ընդ որում՝ այդ կենսագրություններից մեկի հեղինակը՝ համբավավոր Ջորջո Վազարին, պնդում էր, որ Միքելանջելոյի աշխատանքները կապրեն ավելի երկար, քան ցանկացած այլ նկարչի կամ քանդակագործի որևիցե ստեղծագործություն: Նա ավելացնում էր, որ Միքելանջելոն անգերազանցելի է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք արվեստներում՝ նկարչությունում, քանդակագործությունում, ճարտարապետությունում<ref>Smithers, Tamara. 2016. ''[https://books.google.com/books?id=-fKcCwAAQBAJ&pg=PR7&dq= Michelangelo in the New Millennium: Conversations about Artistic Practice, Patronage and Christianity]''. Boston: Brill. p. vii. {{ISBN|978-9004313620}}.</ref>: Հարկ է հավելել նաև, որ դեռ կենդանության օրոք նրան բնութագրել են որպես ''Il Divino'' ''Աստվածային արվեստագետ''<ref>{{cite book|last=Emison|first=Patricia. A|title=Creating the "Divine Artist": from Dante to Michelangelo|publisher=Brill|year=2004|isbn=978-9004137097|url=https://books.google.com/?id=1EofecqX_vsC&pg=PA144&lpg=PA144&dq=michelangelo+%22il+divino%22}}</ref>(Վազարին տեղյակ չէր, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ի արժանավոր մրցակից այդ բազմակի հանճարը նաև հրաշալի բանաստեղծություններ է հեղինակել):
 
Միքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով: Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը: Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում:
Տող 35.
1501-1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակումը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):
 
Միքելանջելոյի ամենահզոր աշխատանքներիցստեղծագործություններից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն: Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա: Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ:
 
Արվեստագետը 1536 թվականին վերադարձել է այստեղ, որպեսզի, կատարելով Պողոս Երրորդ պապի պատվերը, մատուռի խորանի պատին պատկերի ահեղ դատաստանը: Այդ որմնանկարը արտացոլում է մարդկության մեծագույն ողբերգությունը՝ աշխարհի կործանումը: Նախորդ պատկերազարդումներից անցել էր քսան տարուց ավելի ժամանակ, և զգացվում է, որ այդ ընթացքում արվեստագետի աշխարհայացքն ու ձեռագիրը լուրջ, դրամատիկ փոփոխություններ են կրել: Այս աշխատանքում ի ցույց է հանված նաև հենց իր՝ արվեստագետի հոգու ճգնաժամը, գործի է դրված պատկերավորման մի բոլորովին նոր համակարգ, որը տիրապետող է դարձել Միքելանջելոյի հետագա ստեղծագործություններում: Որմնանկարը տոգորված է անհանգիստ խռովքով, տագնապով, սարսափով, վհատությամբ: