Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 8 բայտ ,  9 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Միքելանջելոն ծնվել է տոսկանական [[Կապրեզե]] քաղաքում, [[Արեցո]]յի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ [[1485]]-[[1498]] թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակում ապրել ու դաստիարակվել է [[Ֆլորենցիա]]յում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
 
[[1488]] թ.թվականին Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։
Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե [[Լորենցո Մեդիչի|Մեդիչի]]ի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։
 
[[1494]]-[[1495]] թվականներին Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվականին նա նորից գնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «[[Բաքոս (Միքելանջելո)|Բաքոսը]]»։
 
[[1501 թվական]]ին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ [[1503 թվական]]ին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ [[1503]]-[[1505|05]] թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգեի մադոննան» և այլ ստեղծագործություններ։
 
[[1505 թվական]]ին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Շղթայված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։
Միքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով: Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը: Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում:
 
1501 - 1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակումը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):
 
Միքելանջելոյի ամենահզոր աշխատանքներից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն: Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա: Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ:
7240

edits