Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 22 բայտ ,  9 ամիս առաջ
1501 - 1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակումը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):
 
Միքելանջելոյի ամենահզոր աշխատանքներից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված իրոքհիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն: Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա: Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ:
 
Արվեստագետը 1536 թվականին վերադարձել է այստեղ, որպեսզի, կատարելով Պողոս Երրորդ պապի պատվերը, մատուռի խորանի պատին պատկերի ահեղ դատաստանը: Այդ որմնանկարը արտացոլում է մարդկության մեծագույն ողբերգությունը՝ աշխարհի կործանումը: Նախորդ պատկերազարդումներից անցել էր քսան տարուց ավելի ժամանակ, և զգացվում է, որ այդ ընթացքում արվեստագետի աշխարհայացքն ու ձեռագիրը լուրջ, դրամատիկ փոփոխություններ են կրել: Այս աշխատանքում ի ցույց է հանված նաև հենց իր՝ արվեստագետի հոգու ճգնաժամը, գործի է դրված պատկերավորման մի բոլորովին նոր համակարգ, որը տիրապետող է դարձել Միքելանջելոյի հետագա ստեղծագործություններում: Որմնանկարը տոգորված է անհանգիստ խռովքով, տագնապով, սարսափով, վհատությամբ:
 
Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոյի հոգեվիճակը խորությամբ արտացոլվել է հատկապես Մեդիչիների տոհմական Սուրբ Լավրենտիուսի եկեղեցու մատուռում (Ֆլորենցիա) նրա ստեղծած աշխատանքներում (1520-1534 թթ.): Ճարտարապետական և արձանային անսամբլներում խորապես տպավորիչ են Ժամանակի խորհրդանիշերի քանդակները՝ "Առավոտը", "Ցերեկը", "Երեկոն" ու "Գիշերը", դուքս Ջուլիանոյի ու Լորենցո Մեդիչիի արձանները և սարկոֆագների վրա տեղադրված ալեգորիկ (այլաբանական), տարակուսալի, ողբերգաշունչ ֆիգուրները (կերպարանքները):
 
== Պատկերասրահ ==
21 562

edits