«Սմբատ Շահազիզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
| վիքիպահեստում =
}}
'''Սմբատ Տեր-Սիմոնի Շահազիզ''' (Շահազիզյանց, Շահազիզյան, {{ԱԾ}}, թաղված է հայոց գերեզմանատանը), հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։ Արևելյան լեզուների գիտությունների թեկնածու (1867):

[[Երվանդ Շահազիզ]]ի հորեղբայրը:
 
== Կենսագրություն ==
Տող 45 ⟶ 47՝
Գրական գործունեությունն սկսում է 1862 թվականին։ Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի։ Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը։ Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը։ Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ։
 
Սմբատ Շահազիզը «Հյուսիսափայլի» հետևողներից էր, բայց շատ չափավոր։ Այն, ինչ «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով էին ուսուցանում, Սմբատ Շահազիզը փորձում էր քարոզել բանաստեղծական գրվածքներով։ Ազգ, հայրենիք, փոքր-ինչ վերակազմված եկեղեցի - ահա Շահազիզի բանաստեղծության առարկան։ Թույլ էր նրա կարողությունը, կարճ՝ նրա արվեստի շունչը։ Նրա ոգևորության ուժ տվող աղբյուրները եղել են ռուսական և եվրոպական մի քանի գրողներ։ Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրելիս նա չի կարողացել սահմանազատել դրսից կրած ազդեցությունը և իր ինքնուրույնությունը։ Այդ իսկ պատճառով նրա ինքնուրույն հաջողված գործերը, օրինակ՝ «Ազնիվ ընկերը» կամ «Երազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են քան ինքնուրույն գործեր։ Շահազիզի ստեղծագործությունների վրա էական ազդեցություն է ունեցել Բայրոնը. նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ է գրված։գրված<ref>Հայ գրականություն, Սուրխաթյան, 1926 թ.</ref>:
 
Շահազիզի առաջին բանաստեղծությունները՝ «Ազատության ժամեր» ընդհանուր վերնագրով, տպագրվեցին 1860 թվականին։ Նրա ստեղծագործության համար առհասարակ բնորոշ են ժողովրդի լուսավորության և ազատության՝ այդ «սուրբ աքսորականի» գաղափարներին նվիրված ոտանավորները։ Շահազիզը խիստ հարձակումներ է գործում կղերականության վրա՝ ներկայացնելով նրանց ոչ միայն լուսավորության հակառակորդներ, այլև մինչ անգամ քաղաքական ու սոցիալական առումով ժողովրդի դահիճներ.