«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
 
Միքելանջելոն Արևմուտքի առաջին արվեստագետն է, ում կենսագրությունը հրատարակվել է դեռևս իր կենդանության օրոք: Ընդ որում՝ այդ կենսագրություններից մեկի հեղինակը՝ համբավավոր Ջորջո Վազարին, պնդում էր, որ Միքելանջելոյի աշխատանքները կապրեն ավելի երկար, քան ցանկացած այլ նկարչի կամ քանդակագործի որևիցե ստեղծագործություն: Նա ավելացնում էր, որ Միքելանջելոն անգերազանցելի է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք արվեստներում՝ նկարչությունում, քանդակագործությունում, ճարտարապետությունում<ref>Smithers, Tamara. 2016. ''[https://books.google.com/books?id=-fKcCwAAQBAJ&pg=PR7&dq= Michelangelo in the New Millennium: Conversations about Artistic Practice, Patronage and Christianity]''. Boston: Brill. p. vii. {{ISBN|978-9004313620}}.</ref>: Հարկ է հավելել նաև, որ դեռ կենդանության օրոք նրան բնութագրել են որպես ''Il Divino'' ''Աստվածային արվեստագետ''<ref>{{cite book|last=Emison|first=Patricia. A|title=Creating the "Divine Artist": from Dante to Michelangelo|publisher=Brill|year=2004|isbn=978-9004137097|url=https://books.google.com/?id=1EofecqX_vsC&pg=PA144&lpg=PA144&dq=michelangelo+%22il+divino%22}}</ref>:
 
ԱրվեստագետըՄիքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով: Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը: Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում:
 
1501 - 1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակումը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):